Լավ, մի քիչ երկար հանգստացանք. Փորձեմ մի քիչ թարմություն մտցնել այս ժանգոտած բլոգում.
Դե, ինչ ներկայացնում եմ ձեզ iPad կոչեցյալն
Գրառման հեղինակ՝ Jojoba | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ի՞նչ խորհուրդ կտայիք, արժե՞ անցնել Windows 7-ի, թե՞ խորհուրդ չէիք տա…
Ֆ5-ադմինի կողմից. մեկնաբանությունը դարձրել եմ առանձին թեմա, ելնելով այն հանգամանքից, որ կարող է լուրջ առանձին քննարկումների առարկա դառնալ:
Գրառման հեղինակ՝ Philosopher | 45 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Կա ընդունված մի արտահայտություն՝ «Հետիոտնը լինում է կամ արագ, կամ մեռած»
Դե, իսկ այս մեկի մասին - ասել, որ բախտավոր է, նշանակում է ոչինչ չասել
Գրառման հեղինակ՝ Jojoba | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Խնդրում եք արտահայտել ձեր կարծիքն այս դիպվածի կապակցությամբ: Երեք օր առաջ մեքենայով տեղ էին գնում, երբ հանկարծ նկատեցի որ Երեվան-Սեվան մայրուղու վրա ավտովթար է եղել: Մեքենան կանգնեցրեցի եվ որոշեցի տեսնել ինչ է կատարվել: Ես բժիշկ եմ, եվ իմ հարկադիր կանգառս պայմանավորված չէր միայն հետաքրքրասիրությամբ:
Մեքենայի մեջ թողնելով կնոջս եվ 2 երեխաներիս շարժվեցի հավաքված մարդկանց ուղղությամբ: Կինս տեսնելով, որ մեքենայի մեջ եմ թողել նոր հեռախոսս որոշում է տեսնել ինչ ֆունկցիաներով է նա օժտված: Հեռախոսը վերցրել էի մի քանի օր առաջ, հեռախոսահարն նույնպես /Բիլայնից/ այնպես որ ես ինքս էլ չեմ հասցրել դեռեւս լրից ծանոթանալ նրա բոլոր հնարավորությունների հետ:
Գրառման հեղինակ՝ David | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ադրբեջանցի հակերները կրկին գրոհում են հայկական կայքերը
Ավելի ցավոտն այն է, որ կան հայկական պետական կայքեր, որ ուրբաթ օրվանից կոտրված են ու մինչ օրս չեն վերականգնվել, օրինակ` Էկոնոմիկայի նախարարության կայքը:
--------
«Երկու ձև կա կայք կոտրելու: Առաջինը, երբ կայքի տեսքը փոփոխվում է` դրոշ են դնում, ինչ-որ տողեր են գրում կամ հղում են անում իրենց կայքին: Դա, բնականաբար, դուք կտեսնեք: Մյուսը, երբ վիրուս է տեղադրվում և վնասում ձեր համակարգիչը»,- ասաց Ս. Ասլանյանը:
http://hetq.am/am/technologies/hackers/
http://www.f5blog.com/site/posts/481/
------------------------
Գրառման հեղինակ՝ Jojoba | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մեջբերում ՀՖՖ նախագահ, պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսից:
Մայիսի 11, 2009 թվական, Երեւան
Մեղմ ասած` No comments
«Ինքնասպան կլինեմ, եթե Հրաչ Կապիրելյանի նմանները քայլեն կրունկիս մոտով», -նշեց Ռուբեն Հայրապետյանը եւ չբացառեց, որ Կապրիելյանի գլուխը «կսվաղի ասֆալտի վրա»:
«Ես, ընդառաջելով Հրաչ Կապրիելյանին եւ Արկադի Անդրեասյանին, թույլ եմ տալիս, որ իրենց հաշվին ամեն անգամ արտասահմանից մրցավար հրավիրեն Հայաստան, որը կսպասարկի «Արարատի» մասնակցությամբ խաղերը: Կարող են հրավիրել նաեւ իրենց ծննդավայրերից’ Թուրքիայից եւ Ադրբեջանից»:
Գրառման հեղինակ՝ Democrat | 7 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երեկվանից մասիվում ինտենսիվ շաբաթօրյակներ են: Մաքրում են հիմնականում դպրոցականների հաշվին: Երեխեքի ուրախությանն էլ սահման չկա՝ ի՞նչ դաս, ինչ բան… շաբաթօրյակ է: Մաքրում են մեր թաղապետի ընտրված օրվանից կուտակված կեղտը: Դպրոցականների ձեռքերով:
Նայում են ու մտածում՝ այ ախմախներ, մաքրություն եք ուզում, լավ եք անում: Չեք ալարել, եկել-հասել եք մասիվ, բարով եք եկել: Ու էդքանից հետո երեխեքին ինչո՞ւ եք դասից կտրում: Բռնեք թաղապետարանին մի հատ հավսար-զգաստ արեք, ավելները տվեք ձեռները՝ սկսած թաղապետից վերջացրած թաղապետարանի “քսերոքսի մարդուց”, ու ասեք՝ յալլա, դե հիմա գնացեք ձեր թաղի փողոցները մաքրեք:
Հատկապես, որ մի քանի օրից էլի նույն վիճակն է տիրելու:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը