Այսօրվա լուրերից տեղեկացա, որ նախկին ՀԺԿ-ական եւ նախկին պատգամավոր (անգամ անունը չեմ ուզում տալ) իր նման խելոքների էր իր շուրջը հավաքել, ու, դժվարությամբ ընդունելով Զիգմունդ Ֆրոյդի նման լուրջ ու վերլուծաբանի դեմք, «համարձակ» մտքեր էր հայտնում ու ինքն-իրեն ուրախանում իր իսկ արտաբերած արտահայտությունների վերաբերյալ (կարելի է կարծել, թե նման բան խիստ հազվադեպ է ստացվում սույն «մտնողի» մոտ):
Լավ, թողնենք այս աղավաղված դեմքին իր խեղաթյուրված պատկերացումներով: Աշխարհին՝ խաղաղություն, իրեն էլ՝ մի քիչ փող, որ հանդարտվի: Մեզ էլ համբերություն, որ հանդուրժում ենք նման անկապությունների համահանրապետական եթեր արձակելուն:
Հարցս ուղղված է այն լրագրողներին, որոնք ոչ պակաս լուրջ դեմքերով նստած ու լուռ ու մունջ լսում էին նրան:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօրվա «Առավոտում» տեսա հետեւյալը.
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Armenian Reporter թերթին տված հարցազրույցում նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին «ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական հանձնաժողովի հետ կապված հարցով»: «Նախագահը ձեռնպահ է մնում այս հարցով ուղիղ բացատրություններից ու ճշգրտումներից, որովհետեւ սա հստակ շեղում է թե՛ նախկին նախագահ Քոչարյանի, թե՛ գործող վարչակազմի՝ մինչ այժմ որդեգրած դիրքորոշումներից: Վերջերս արտահայտած դիրքորոշումն անընդունելի է մեզ համար»,- ասել է պարոն Մանոյանը:
Այժմ դիմում եմ բոլոր շարքային դաշնակցականներին: Եթե չեմ սխալվում, դուք զենքի վրա եք երդվել: Հիշե՛ք այդ զենքը, բայց մի՛ մոռացեք բնավ երդման խոսքերը, որոնցում կուսակցությունից բացի խոսք է գնում նաեւ հայրենիքի մասին:
Նոր հասկացա՞ք, տղերք… Նոր տեղ հասա՞վ, որ Ձեր ընտրյալը (խոսքը Վահանի մասին չէ. նրա պարագայում դուք բոլորդ էլ դավաճաններ եք, քանի որ թողած Ձեր թեկնածուին, ընկել էիք նրա խնամու ջրերը) որեւէ բան չի հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականությունից, որի մեջ հենակետային է հայ-թուրքական հարաբերությունները:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այս նամակը մեջբերում եմ «Առավոտ» օրաթերթից: Նամակի հեղինակը՝ լրագրող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆը այն վերնագրել է այսպես՝ Սիրուշոյի «չուզողներից» մինչեւ «Հուդամասոններ»: Բնօրինակը ընթերցեք այս էջում:
Ինչքան հասկացաք վերնագրից, խոսքը գնում է նաեւ… մեր բլոգի մասին: Այդ մասերը ինքս ներկայացնում եմ՝ հաստ տառաձեւով (bolded):
Սիրելի Տաթեւիկ (ինձ թույլ եմ տալիս այսպես դիմել, թեեւ մենք մոտիկ ծանոթներ չենք, բայց ճանաչում եւ հարգում եմ քեզ որպես գործընկերոջ, իր համոզմունքներն ունեցող պրոֆեսիոնալի)։ Այս նամակով կուզենայի իմ կարծիքը կիսել անցած կիրակի՝ հունիսի 1-ին «360 աստիճան» ծրագրով քո ներկայացրած նյութի մասին:
Նախաբանից հետեւում էր, որ նյութը այն մասին է, թե ինչ-որ հայեր ջանքեր են գործադրել, որ Սիրուշոն լավ տեղ չգրավի «Եվրատեսիլում»: Հետաքրքրված սկսեցի լսել՝ ովքե՞ր են նրանք: Ոչ մեկը հրապարակավ նման հայտարարություն չի արել, որեւէ թերթ («ՀՀՇ -ական», թե այլ) այդ մասին չի գրել, եթե գրած լիներ՝ քո ռեպորտաժն անշուշտ դրանք կմեջբերեր: Պարզվում է, ինչ-որ մեկը այդ մասին ասել է ինտերնետ-ֆորումում, թե բլոգում: Ու, դատելով քո մեջբերած հատվածներից, այդ սուբյեկտը Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներից է. այն ջահելներից, որոնք աչքի են ընկնում ծայրահեղ ակտիվությամբ (նամակներ է ուղարկում «ամբողջ սփյուռքին»՝ երեք լեզուներով): Ահա, ինչ-որ ջահելներ, ինչ-որ բլոգում բանավիճել են, ու նրանցից ոմանք փորձել են հանդարտեցնել այդ տաքգլխին: Սրանից հետո սկսվում են քո ռեպորտաժի այն մասերը, որոնք հարցեր են հարուցում: Ռեպորտաժը, մեղմ ասած, քննադատում է Տեր-Պետրոսյանի շարժումը եւ անձամբ նախկին նախագահին, այնպիսի տպավորություն ստեղծելով, թե հիշյալ երիտասարդը գործել է վերջիններիս ուղղակի ցուցումով: Ինչը ոչ մի կերպ չէր հետեւում նյութից:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մեծարգո պարոն Վարչապետ,
Ըստ ԶԼՄ-ների, ՀՀ վարչապետ նշանակվելուց ի վեր, մեր երկրի տնտեսության կառավարման համակարգումը թողած՝ առավոտից-երեկո զբաղված եք մանկավարժական-լուսավորչական աշխատանքներով՝ ինչպես Ձեր անմիջական ենթակաների, այնպես էլ նրանց տեղակալների ու վարչության պետերի շրջանում: Նրանց սովորեցնում եք, թե ի՞նչ է համակարգիչը եւ ի՞նչ է ինտերնետը, թե՝ ինչո՞ւ է պետք է լրագրողներին տեղեկատվություն տրամադրել, թե ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի այս կամ այն կառույցների ղեկավարը եւ ինչ չպետք է անի, եւ այլն...: Ասում եք՝ կաշառք չվերցնե՛ք, սովորե՛ք նորմալ (մարդավարի) աշխատել եւ այլն…
Տպավորությունս այնպիսին է, որ դուք Ձեր նախարարների հետ վերաբերվում եք որպես Ձեր ուսանողների, որոնց մի քանի անգամ քննությունից կտրել են ու հիմա «ռեպետիտորի» կարիք ունեն՝ իրենց անբավարար գնահատականները շտկելու:
Հարց. իսկ չէր կարելի՞ այդ պաշտոններին նշանակել մարդկանց, ովքեր հմուտ են իրենց գործում եւ լավ կազմակերպիչներ են, որոնք վաղուց եւ տարբեր ԲՈՒՀ-երում ստացել են համարժեք կրթություն եւ չեն բավարարվել այդ կրթությամբ, ովքեր առաջնորդներ են իրենց բնագավոռում եւ գիտակներ, ում պետք չէ դասախոսել, այլ՝ վերահսկել եւ համակարգել նրանց միջեւ ընթացող աշխատանքները: Մարդիկ, ովքեր կախված չեն իրենց կուսակցապետերից եւ ուղղակիորեն կախված են միայն Ձեզնից:
Դրանով դուք կլուծեիք մի քանի խնդիր.
1. Ավելի շատ ժամանակ կհատկացնեիք Ձեր՝ որպես վարչապետի բուն գործունեության վրա, եւ ոչ թե կզբաղվեիք տառաճանաչություն սովորեցնելով (խոսքս ղեկավար բարձր պաշտոնում աշխատելու այբուբենի մասին է):
2. Մեր երկրի ապագայով խիստ մտահոգված կուսակցություններին եւ կուսակցապետերին կհասկացնեիք, որ իրենց հնարավորություն եք տալիս ժողովրդին ապացուցելու, որ այդ կուսակցությունների մտահոգությունն իրականում Հայաստանի ապագան էր, այլ ոչ թե պաշտոն ստանալ-չստանալը: Չէ՞ որ կոալիցիոն կողմերը հոգնեցին հայտարարելով, որ իրենց համաձայնագրում պաշտոնների բաժանման մասին խոսք չկար: Ինչո՞ւ եք գնում նրանց կամքին հակառակ:
3. Մեծապես կօգնեիք Ձեր Նախագահին՝ մեկ օր շուտ մեղմացնելու տնտեսական խնդիրները: Ներկա պարագայում, նախարարները պարզապես մեկ օր շուտ կհարստացնեն իրենց կուսակցության «բյուջեները»:
4. Մեծապես կօգնեիք ընդդիմադիր կուսակցություններին՝ հավատալու, որ իրականում Ձեր թիմի նպատակը հանրապետության զարգացումն է, այլ ոչ թե մի քանի կուսակցությունների «բերանները փակելը»:
Ինքս հավատում եմ, որ Ձեզնով լիներ՝ այդպես էլ կանեիք, սակայն, ավելի լավ է հնարավորինս շուտ այս հարցերը բարձրացնել Նախագահի առաջ, քան թե դառնալ իշխանամետ կուսակցությունների ախորժակի համար «ֆիշկա»:
Չգիտեմ, կհասնի այս գրառումը ձեզ, թե ոչ, այնուամենայնիվ, շնորհակալություն ուշադրության համար:
Հ.Գ. հոդվածի հղումը ուղարկել եմ http://www.gov.am/armversion/feed_back.htm էջից:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հոդվածի բնօրինակը խնդրում եմ կարդալ այս էջում: Շնորհակալություն Ֆ5admin-ին՝ ուղղումների համար:
Ողջո՛ւյն, տխմար հեռուստալրագրող,
Ցավով հիշում եմ այս տարվա հատկապես թեժ հունվար-փետրվարը, երբ դուք, կամա թե ակամա, դարձել էիք ժողովրդի ատելության թիրախը: Ուզելով թե չուզելով դուք ընկել էիք ստի հունը եւ թիավարում էիք՝ Ձեր թիերից միայն կեղծ ջրեր շպրտելով աջ ու ձախ: Հիշո՞ւմ եք գոնե Ձեր հաղորդումները՝ ինչ-որ մի երեւակայական երկրի մասին, որի անունը դուք դրել էիք Հայաստան, եւ որտեղ ապրում էր մարդկանց մի փոքր խումբ, որը չէր թողնում, որ մեր «վաստակաշատ» նախկին նախագահը եւ ներկայումս նրան փոխարինած այն ժամանակվա վարչապետը երկիրը նորմալ հունով զարգացնեն: (Ինչո՞ւ վաստաշատ՝ որովհետեւ դուք շա՜տ եք): Լավ, չեմ վիրավորի, թե՝ հիշողություն չունեք, խնդիրն այն է, թե՝ դեմքի ի՞նչ արտահայտությամբ եք հիշում…
Գրառման հեղինակ՝ Միտք | 12 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Թե ինչպե՞ս է աշխատում մեր մաքսատունը, եւ որտե՞ղ ենք մենք ապրում
Հոդվածն իմը չէ, բայց գրված է ինձ շատ-շատ մոտիկ մարդու կողմից, ես իրա ցա՜վը տանեմ…
Նամակս հասցեագրում եմ, մաքսային եվ հարկային համակարգում որեւէ բան փոխելու հնարավորություն ունեցող բոլոր լավ տղերքին
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ՀՀ տնտեսական մարտավարության մասին՝ մաքսային ոլորտում:
Հավատցած եմ, որ շատ-շատերն են տեսել, թե ինչպես նորընտիր նախագահը մի քանի անգամ կոպիտ ասած «թուք ու մուր» տվեց մաքսային համակարգի աշխատակիցներին (այն էլ՝ եթերով), թե ինչպես էր մի նորաթուխ երիտասարդ մաքսավոր վախից քիչ մնում տակը աներ… երբ ամենազոր նախագահն մի քանի հարց տվեց, որի պատասխանը նա բնավ չգիտեր ...
Մի խոսքով, հավանաբար շատ-շատերը մտածեցին, որ հիմա արդեն մաքսատան աշխատակիցները կսկսեն ավելի բարեխիղճ աշխատել, օրենքները կսկսեն աշխատել, եվ միգուցե լոխ լավ լինի…
Գրառման հեղինակ՝ Jojoba | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը