F5 բլոգ

Նորություններ

Հենց նոր տեղեկացա, որ ԱՄՆ կոնգրեսականները 27-ն ընդդեմ 21-ի հաստատեցին Հայոց Ցեղասպանությունն ընդունող թիվ 106 բանաձեւը…

Հաճելի լուր ցավալի դեպքերի կապակցությամբ… Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք կարողացան դիմակայել Թուրքիայի ու շիզոֆրենիկ Բուշի կամակորությունները:

Մանրամասն կարդացեք այստեղ (անգլերեն):


Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ուզում ես լավ քնել՝ կողակցիդ ճիշտ ընտրիր

«Հայաստանում մարդիկ քնի խանգարումներին լուրջ չեն վերաբերվում: Որեւէ մեկի մտքով չի էլ անցնի, որ անքնությունը կամ չափից շատ քնելը հիվանդություն է եւ կարելի է բժշկի դիմել: Շատերը մտածում են, որ մարդը էմոցիոնալ է կամ բնավորությամբ անհանգիստ, դրա համար էլ անկողնում անընդհատ շուռումուռ է գալիս ու չի կարողանում քնել: Սակայն քնաբանները պարզել են, որ քնի խանգարում ունեցող մարդկանց կյանքի տեւողությունը շատ ավելի կարճ է, քան նորմալ քնող մարդունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հանրապետության միակ քնաբան Սամսոն Խաչատրյանը: Պարզվում է, քնի խանգարումների հետեւանքով մարդիկ կարող են գիրանալ, նյարդային խանգարումներ ունենալ, ընդհուպ հիվանդանալ շաքարային դիաբետով:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեջբերում «Առավոտ»-ի «Մետրոյից օգտվելը վտանգավոր է» հոդվածից…

Գնացքավարներն ահազանգում են, որ մետրոն կարող է հազարավոր մարդկանց կյանք խլել, քանի որ գնացքներն անսարք են, ռելսերը՝ մաշված:

«Այսօր Երեւանում մետրոյով երթեւեկելը խիստ վտանգավոր է: Ամեն պահի սպասվող անկանխատեսելի վթարը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ կարող է դառնալ»,- «Առավոտին» այսպես ներկայացրին առաջին հայացքից անվտանգ թվացող Երեւանի մետրոպոլիտենի վիճակը մետրոյի 59 մեքենավարները: Պարզվում է, մետրոյով երթեւեկելն այնքան վտանգավոր է, որ աշխատակիցները խոստովանում են. «Մենք մեր հարազատներին արգելել ենք մետրոյից օգտվել, հո մենք մեր թշնամին չե՞նք: Ամեն հերթափոխից առաջ խաչակնքվում ենք, որ այդ օրն էլ ողջ-առողջ մեր ծառայությունն ավարտեցինք»: Մեքենավարների ներկայացմամբ, գնացքներն ու ռելսերն այնքան վաղուց չեն վերանորոգվել, որ դրանց շահագործումն արդեն անհնար է դարձել: Աշխատակիցները հավաստում են, որ այս պահին մետրոպոլիտենում աշխատող բոլոր 10 գնացքներն էլ վերանորոգման խիստ կարիք ունեն. «Տասնյակ դեպքեր են եղել, երբ ընթացքի ժամանակ գնացքի շատ կարեւոր դետալ է կոտրվել ու վթարից մի կերպ փրկվել ենք: Բայց մի օր արդեն անհնար կլինի շարքից դուրս եկած գնացքները ղեկավարելը»: 


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ ՎաՎա | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հայարփի'-ի ավատարը

Նոր հետազոտություններով պարզվել է, որ եթե աղջիկները իրենց հայրիկների հետ ջերմ հարաբերություններ են պահպանում, ապա իրենց երկրպագուներին ընտրելիս փորձում են նրանց արտաքինը նմանեցնել իրենց հայրերի արտաքինին, իսկ որքան շատ նմանություն են գտնում, այդքան հավանական է դառնում, որ “թեկնածուն” կարժանանա նրանց հավանությանը:

Նույն գիտնականները փորձել են պարզել նաեւ, թե հատկապես ի՞նչ արտաքին առանձնահատկություններ են փորձում գտնել աղջիկները եւ պարզել են, որ խոսքն առաջին հերթին վերաբերվում է դիմագծերին, քթի ձեւին, կզակին եւ աչքերին:

Հետազոտության մանրակրկիտ արդյունքների մասին կարող եք ծանոթանալ, այցելելով http://www.medlinks.ru/article.php?sid=29553


Գրառման հեղինակ՝ Հայարփի | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մի քանի օր առաջ Միչիգան նահանգի (ԱՄՆ) բանտից ազատվեց մեր հայրենակից Ջեք Կեւորկյանը՝ բժիշկ-գիտնական, որն աշխարհին ավելի շուտ հայտնի է որպես «դոկտոր Մահ»: Թող զարմանալի չթվա Ձեզ սույն բժշկի նման տարօրինակ եւ նույնիսկ սարսափազդու գնահատականին «արժանանալը». նա ակտիվ կերպով «օգնել է» 130 անբուժելի հիվանդների կյանքից հեռանալուն: Հենց այս գաղափարի կյանքի կոչելու պատճառով էլ (ավելի ճիշտ՝ վերոնշյալ դեպքերից մեկի բողոքարկման պատրվակով) դոկտոր Կեւորկյանը ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման: Եվ այժմ, բանտարկվելուց մոտ 8 տարի անց, դոկտոր Կեւորկյանն ազատ է արձակվել՝ առողջական պատճառներից ելնելով (նա տառապում է հեպատիտ C-ով) , ինչպես նաեւ ազատազրկման տարիներին բավարար վարք դրսեւորելու շնորհիվ:

79-ամյա դոկտոր Կեւորկյանը ազատվելուց հետո անգամ չի նահանջել իր գաղափարներից եւ արդեն իսկ հասցրել է հայտարարել, որ պայքարելու է ԱՄՆ-ում էվթանազիայի օրինականացման համար:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մեր անձնակազմը շատ մոտ է F5-բլոգի վերջնական թողարկմանը: Կարծում ենք, որ F5-բլոգն օժտված է ժամանակակից բլոգային համակարգերին հատուկ բոլոր ծառայություններով: Մենք հոգացել ենք, որպեսզի մեր բլոգն ամբողջությամբ Ձեզ մատուցվի մեզ հարազատ հայերեն լեզվով: Եթե, այնուամենայնիվ, մեր թարգմանությունները կամ որոշ տերմինների ներկայացումը Ձեզ թվում է խրթին կամ սխալ, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ այդ մասին:

Առայժմ խորհուրդ կտայինք մանրամասն ծանոթանալ F5-բլոգի առանձնահատկություններին, ինչպես նաեւ ընթերցել հաճախակի տրվող հարցերի բաժինը:

Կանխավ շնորհակալ ենք:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom