F5 բլոգ

Նորություններ

Ցավում եմ, որ Էմմին չանցավ Եվրատեսիլ-2011-ի եզրափակիչ: Որքան էլ ինձ համոզեն, որ երգեց ոչ այնքան լավ եւ այլն, միեւնույն է, ինքս համոզված եմ, որ Եվրատեսիլի նման մրցույթներում պետք է կամ եվրոպացիներին 100%-ոց համոզող երգ ներկայացնես, կամ էլ ունենաս լավ երկիր՝ լավ հարեւաններով:

Էմմի երգը հայերին լիարժեք չգոհացրեց, ուր մնաց եվրոպացիներին: Հայաստանը Եվրոպայի համար գրեթե նույնն է, ինչ՝ Լաոսը: Իսկ մեզ սիրող հարեւան, փաստորեն չունենք:

image

Հ.Գ. Եվրատեսիլը գնալով դառնում է պարզապես շոու, կրկես, ու վերջում այնտեղ կմնան միայն պորտուգալացի երգիչների նման կլոուններ:


Գրառման հեղինակ՝ Democrat | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էս երկիրը լրիվ խփնվել ա: Հա, էս մի նյութը չեմ համեմելու գեղեցիկ խոսքերով, վեհ գաղափարներ խառնելով: Էլ չի օգնում: Պետք ա մենակ ժառգոն, բողոք-դիմում, բայց առօրյա-խոսակցական, փողոցային լեզվով:
Ես իրոք չեմ կարողանում հասկանալ, միթե մեզ մոտ անգամ 40-50 տարեկան մարդիկ են լրիվ իրենց ամոթը, աբուռը կորցրել: Վերջապես, ինչ է, էլ արդեն մարդկություն չի մնացել: Ստորև ներկայացվող դրվագը շատ տիպիկ է: Ինչ է, էս միլիցեքը խեղճ կնոջը արդեն 4-5 հոգով են վնասազերծո՞ւմ: Ողբամ կառավարությանդ, ողբամ վարչապետիդ, ողբամ երկիրդ, որ էս ծեր տատիկը կարող է վտանգ սպառնալ, որ ներքոնշյալ մեծ-մեծ մարդիկ, իհարկե չափերը նկատի ունեմ, թե չէ անհրաժեշտ տեղում լողլողացղ զանգված է լոկ, հազիվ են “վնասազերծում” տատիկին:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

junior eurovision 201012-ամյա Վլադիմիր Արզումանյանը` «Մամա» երգով, հաղթեց Մինսկում ընթացող մանկական Եվրատեսիլի եզրափակիչում:  120 միավորով` ծնունդով ստեփանակաերտցի փոքրիկը զբաղեցրեց առաջին հորիզոնականը` մեկ միավորով առաջ անցնելով Ռուսաստանից: Նա հանդես եկավ 10-րդ համարի տակ: Շնորհավորում ենք Վլադիմիրին, ով առաջինը դարձավ մրցույթի 14 երկիր-մասնակիցների շարքում:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մեջբերում թերթից

sahakashvili

Այսօր տեղի է ունեցել Թբիլիսին և Ախալքալաքը կապող ճանապարհի բացումը։ Բացման արարողությանը մասնակցել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Ինչպես հայտնում է GHN–ը, 224 կմ երկարությամբ նոր ճանապարհը թույլ կտա Թբիլիսիից Ախալքալաք հասնել 2,5 ժամում՝ նախկին 8 ժամվա փոխարեն։

Ճանապարհաշինական աշխատանքների համար ծախսվել է 209 մլն դոլար, նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի աջակցությամբ։

Նշենք, որ 224 կմ երկարություն ունեցող ճանապարհի շինարարության համար պահանջվել է 2 տարի։

Հետաքրքիր է, թե քանի լումա են ծախսել մեր ցեղակրոնները Վրաստանի իրենց ցեղակիցների համար…


Գրառման հեղինակ՝ Democrat | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այսօր թերթ.ամ-ից տեղեկացա, որ՝

Փարիզի նախկին քաղաքապետ Ժակ Շիրակը Ֆրանսիայի մայրաքաղաքի այժմյան իշխանություններին կվերադարձնի 2,2 մլն եվրո, իսկ վերջիններս իրենց հերթին դատարանից hետ կվերցնեն քաղաքապետարանում կեղծ աշխատատեղերի գործով նախկին քաղաքապետի դեմ ներկայացված հայցը։

Ֆրանսիացիք ապացուցեցին, որ օրերից մի օր պաշտոնական դիրքի չարաշահումը եւ կեղծիքը կարող է եւ ստանալ արժանի հակահարված: Մնում է մենք էլ մեկ-մեկ լսենք նման լուրեր՝ մեր երկրի մասին…

Հ.Գ. Թերթ.ամ-ում պատահաբար կամ էլ մտածված (հաշվի առնելով ԲՀԿ-ի դեմ վերջին ինտրիգները) այս հոդվածի ներքո տեղադրված էր ԲՀԿ-ի նախագահի պատկերը… Երեւի ընդունենք սա որպես վրիպակ (որը, չեմ էլ կասկածում, որ մամուլի ասուլիսի կամ այլ հայտարարությունների առիթ կհանդիսանա smile)

image


Գրառման հեղինակ՝ F5-admin | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

«Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա». «Մարդկանց դաժանորեն սպանել են, որովհետև նրանք հայ են եղել»

«Ժամանակակից Գողգոթա, պարզապես` շատ ավելի դժոխային», այսպես է բնութագրել դքսուհի Քերոլայն Քոքսը 1992 թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից մեկում` Մարաղայում, կատարված ողբերգությունը:

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այսօր տոն է… Ոչ միայն ռուսների, այլ՝ բոլորի համար: Մեծ հաղթանակով ու միլիոնավոր զոհերի հաշվին վերջ տրվեց աշխարհը զավթելու ֆաշիստական նկրտումներին…

Շնորհավորում եմ բոլորիս եւ առաջին հերթին՝ Մեծ հայրենական պատերազմի ուղղակի կամ անուղղակի մասնակիցներին: Զոհվածների հիշատակը թող միշտ վա՛ռ մնա: Ու, թող որ այլեւս չունենանք պատերազմի հաղթանակի տոներ. թող որ այլեւս պատերազմներ չլինեն…

image


Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom