Ցավով տեղակացա, որ այսօր Հարավային Օսեթիայում բռնկվել է պատերազմ Վրաստանի եւ Հվ. Օսեթիայի միջեւ… Միջամտել է նաեւ ռուսական զորքը… Աբխազիան էլ իր զորքերը մոտեցրել է Վրաստանի սահմանին…
Ահա թե ինչ են հաղորոդում աշխարհով մեկ… Բոլորը անհանգստացած են, բացի… հայ կոմպլիմենտար իշխանություններից: Հիշեցնենք նրանց. Վրաստանը Հայաստանի անմիջական հյուսիսային սահմանակից հարեւան պետությունն է: Հիշեցնենք. Վրաստանում ունենք հայաբնակ Ջավախք եւ հայկական մեծ համայնք: Հիշեցնենք. մենք եւս ունենք արտաքին գործերի նախարարություն՝ ի դեմս լեզվաբան նախարարի եւ դեմոկրատ փոխնախարարի: Հիշեցնենք, որ մենք էլ ենք պետություն, որը կարող է եւ պետք է արտահայտի իր կարծիքը եւ դիրքրորշումը:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 20 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Զիմբաբվեի իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստ են բանակցություններ անցկացնել
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն և երկրի ըւնդդիումության առաջնորդ Մորգան Ցվանգիրային համաձայնագիր են կնքել երկրում տիրող քաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով բանակցություններ անցկացնելու մասին։ Բանակցությունները կտևեն երկու շաբաթ։ Իշխող և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հույս ունեն խնդրի երկարաժամկետ լուծում գտնել, տեղեկացնում է Associated Press գործակալությունը։
Համաձայնագրի մեջ խոսվում է նաև բռնությունների դադարեցման և նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։ Ցվանգիրային համաձայնագիրն անվանել է «լուծումների որոնման ճանապարհին առաջին քայլ»։
Հիշեցնենք, որ 2008թ. հունիսի 29–ին Զիմբաբվեի անփոխարինելի նախագահ Մուգաբեն նախագահական ընտրությունների երկրոդ փուլից հետո վեցերորդ անգամ անընդմեջ երդմնակալություն է տվել։ Նշենք, որ Մուգաբեն ընտրությունների միակ թեկնածուն են։ Ընդդիմության առաջնորդ Ցվանգիրային հրաժարվել էր մասնակցել ընտրություններին՝ իր որոշումը բացատրելով իշխանությունների բռնի քարոզարշավներով։
Հ.Գ. Մե՜նք, մեր պատմությո՜ւնը, մեր մոլիբդե՜նը ու մեր ջերմո՜ւկը…
Գրառման հեղինակ՝ F5-admin | 69 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօր ժամը 22.10-ի սահմաններում ոչ սթափ վիճակում, ատրճանակը ձեռքին Հյուսիսային պողոտայում հայտնվեց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանը:
«էստեղ ո՞վ ա լեւոնականը: Դե ձեն հանեք»,- ատրճանակն ուղղելով նստացույցի մասնակիցների վրա, Վահրամ Սահակյանը մի կերպ ճոճվելով առաջ շարժվեց` սեռական բնույթի հայհոյանքներ ուղղելով նստացույցի մասնակիցներին :
Թեեւ Հյուսիսային պողոտան մարդաշտ էր, սակայն Սահակյանի հայտնվելը բոլորի համար անակնկալ էր: Նրանք, ովքեր նկատեցին Սահակյանի ձեռքի ատրճանակը, չփորձեցին մոտենալ` վախենալով, որ նա կարող է կրակել:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երևանում սպանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին։ ՀՀ ոստիկանության մամլո ծառայության պաշտոնական տվյալներով, հունիսի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Լուսաստղ» ռեստորանային համալիրի տարածքում դիակ կա։ Մեկնած օպերատիվ խումբը ռեստորանային համալիրի երկրորդ հարկում հայտնաբերել է 1987 թ. ծնված Լևոն Ալեքսանյանի դիակը` գլխի աջ հատվածում հրազենային վնասվածքներով։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 3 կրակված պարկուճ, 3 գնդակ, «ՉԵԶԵԹ-85 Ս» տեսակի ատրճանակ` փողում 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ և փամփշտակալ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 11 փամփուշտով։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Գրառման հեղինակ՝ Jojoba | 19 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելիներս,
մեր բլոգերներից mitq-ի առաջարկությամբ F5blog-ում բացվում է նոր թեմատիկ բաժին, որտեղ կարող եք տեղադրել այսպես կոչված «բաց նամակներ»՝ ուղղված ամենատարբեր մարդկանց: Երեւի թե նրանք կկարդան Ձեր նամակները եւ կանեն որոշակի հետեւություններ՝ ելնելով ինչպես Ձեր խոսքից, այնպես էլ նամակի վերաբերյալ բոլորիս մեկնաբանություններից:
Միաժամանակ առաջարկում եմ նման նամակներ տեղադրողներին՝ տեղադրված նամակն ուղարկել հասցեատերերին (մեր կայքն այդ հնարավորությունն ընձեռում է՝ գրառման ամբողջական էջի (որը բացվում է՝ - Կարդալ ամբողջ տեքստը-»» հղումը սեղմելիս) վերջում, մինչեւ «Հարակից գրառումներ» տողը կա մի ծրարիկ, հենց այդ ծրարիկին սեղմելով):
Ենթադրում եմ, որ դուք կունենաք հարցապնդումներ տալու որոշ անձանց՝ քաղաքական գործիչներ, արվեստագետներ, երգիչ-երգչիստներ եւ այլն…
Շուտով այս բաժնում կտեսնեք վերջինիս նախաձեռնողի գրառումը:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ստորև բերված հոդվածը կարդացի Պայքար ընդհատակյան թերթում ու մտքովս անցավ, որ հունիսի 20-ը քննարկելու լավ թեմա կարող է լինել` մանավանդ, որ այս բլոգի մասին արդեն հայլուրցիք գիտեն
ԴԱՎԻԹ Կ.. ՀՈւՆԻՍԻ 20-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հաճելիորեն կերպարանափոխվում է ներկա հանցավոր վարչախումբը: Թվում է, թե այն փորձում է ձերբազատվել ավազակապետ Քոչարյանի տխուր ժառանգությունից: Սակայն, իրականում, ի՞նչ դրական քայլեր են անում այս ապօրինի եւ այսքան ահաբեկված իշխանությունները:
Երկխոսության պատրանք է ստեղծվում` Հանրային խորհրդի ձեւավորման միջոցով: Սակայն դա սադոյան արշակների եւ քոչարյան շավարշների դատարկախոսության ամբիոնի է վերածվելու: Ընդդիմության մասին նոր օրենքի նախագիծ է մշակվում, սակայն դա նախատեսված է պալատական ջերմոցներում աճեցրած «հաճախորդ» ընդդիմադիրների համար: Իսկ ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացելու մասին օրենքում միջազգային ճնշումների ներքո կատարվելիք առանց այդ էլ կոսմետիկ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն միայն աշնանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կրկին անցնում են խախտումներով եւ ընտրակաշառքներով: Կանխամտավծված կերպով հետաձգվում են Երեւանի քաղաքապետի ընտրությունները:
Իշխանությունները ցույց են տալիս, որ քաղբանտարկյալների նկատմամբ ավելի մեղմ են վերաբերում: Մինչդեռ, արագացված դատերով մահակավոր ոստիկանին անզեն դիմադրելու համար մի ողջ ազգ ուզում են մեղավոր ճանաչել: Իսկ խափանման միջոցը փոխում են միայն կալանավորվածի մահամերձ վիճակում հայտնվելու պարագայում: Այս «նրբանկատ ու քեն չպահող» իշխանությունները չեն խորշում նաեւ ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու սեւեռուն գաղափարից եւ շարունակաբար փորձում հասնել այս նպատակին: Իսկ Նիկոլը հետախուզվում է: Հետախուզման մեջ են շատ-շատ այլ հայրենասերներ:
Սարկիսով Գրիշան ազատման դիմում է ներկայացնում: Սակայն դա մեր իշխանավորների կողմից այդքան սիրված շախմատում կոչվում է զինվորի զոհաբերություն: Դրանով նաեւ փորձ է արվում ազատել պատասխանատվությունից մարտիմեկյան դեպքերի գլխավոր դերակատարներից մեկին: Ժամանակավորապես հանում են ասպարեզից` վերստին բերելու ակնկալիքով:
Լիսկաների վրա ցուցադրաբար մատ են թափ տալիս, իսկ այդ նույն ժամանակ օլիգարխերն ու պաշտոնավորները, ինչպես նաեւ նրանց անզուգական զավակները նույնքան անպատիժ մոլեգնում են երեւանյան փողոցներում եւ պուրակներում: Ձեռքի հետ էլ, սրանք կամ սրանց վարձկանները մահափորձ են կատարում շարժման երիտասարդ ակտիվիստների վրա:
Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական բանավեճի տարրեր են ներմուծվում: Մասնավոր եւ պատասխանատու հեռուստաալիքներում նույն վիճակն է. Պետրոսն ու Նվերը խոսքի ազատություն են խաղում: Այդ նույն ժամանակ, օրը ցերեկով վայրագաբար հարձակում են գործում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեի նախագահի վրա; Մինչ Ազատության հրապարակը պաշարված է եւ անհասու հասարակ ժողովրդի համար, վարչախմբի պարագլուխները երեկոյան անկաշկանդ զվարճանում են Ազատության հրապարակին հարող տարբեր էլիտար սրճարաններում եւ ռեստորաններում:
Միեւնույն ժամանակ, փորձում են ինչ որ սիրուշոների կամ Սարդարապատում կազմակերպված կերուխումի միջոցով ստեղծել համախմբված ազգի կերպար: Տեսեք. երկիրն ու ժողովուրդը միասնական են: Եվ մենք խնջույք ենք անում ժանտախտին հակառակ:
Սարգսյան Տիգրան վարչապետ ունենք, որը, սակայն, խորհրդարանական կուլիսներում ծաղրուծանակի առարկա է: Նրանից միայն պահանջվում է խելոք մտքեր արտահայտել եւ մեջբերումներ կատարել հայ պատմիչներից: Իսկ մնացած հարցերը կլուծի Արմենչիկը: Անպատիժ Քոչարյանն էլ նախապատրաստվում է զբաղեցնել նոր պաշտոներ` վարչապետի կամ գոնե քաղաքապետի:
Թուլացնել ժողովրդի զգոնությունը` ահա սա է այս ամենի նպատակը: Վերջին 10 տարվա խանական Հայաստանի պատմությունը դա բազմիցս ապացուցում է: Զուգահեռների համար պետք չէ հեռու գնալ: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, Քոչարյանը նույնիսկ իր մտերիմ զինակցին` Սերժ Սարգսյանին ազատեց ազգային անվտանգության նախարարի պաշտոնից: Եվ ինչքա՞ն դա տեւեց: Այնքան, որքան պետք էր ժողովրդական ցասումը մեղմելու եւ ռեժիմի դիրքերը վերականգնելու համար: Արդյունքում,…
- Կարդալ ամբողջ տեքստը-»
Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 34 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը