F5 բլոգ

Նորություններ

Ժողովուրդ նոր երկրաշարժ եղավ - զգացիք ՞

Իրականում, ճիշտ են ասում, որ երկրաշարժը իր հետ ինչ որ գույժ է բերում.

Նստած եմ տեղս, մինչ հիմա հավատս չի գալիս .. երկրաշարժ էր, թե չէ .. բայց ներքուստ ինչ որ վախ ու տագնապ է մտել մեջս.

Ակամայից հիշեցի 88--ինը ... համողված չեմ, բայց սա էլ համարյա նույն ուշգնության էր.

Տա, աստված, որ սխալվեմ


Գրառման հեղինակ՝ Jojoba | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ուշագրավ հոդվածի հանդիպեցի թերթ.ամ-ում, որից որոշ մեջբերումներ ցանկանում եմ ներկայացնել բոլորիս ուշադրությանը: Ամբողջական հոդվածին ծանոթացեք այս էջում:

2008 թ. 9 ամսում պետական բյուջե են մուտքագրվել 436 մլրդ դրամիհարկեր, որից 95 մլրդ դրամը կամ 22%-ը վճարել են խոշոր հարկատուների առաջին տասնյակում ընդգրկված ընկերությունները:

Ստորեւ առանձնացրել եմ որոշ ընկերություններ, որոնք քիչ թե շատ ծանոթ են մեր հանրությանը:

• 1-ին տեղ՝ «Ղ-Տելեկոմ», 23 մլրդ դրամ
...
• 3-րդ տեղ՝ «Հայռուսգազարդ», 12 մլրդ դրամ
• 4-րդ տեղ՝ «ԱրմենՏել», 11.5 մլրդ դրամ
• 5-րդ տեղ՝ «Ալեքս-Գրիգ», 8 մլրդ դրամ
• 6-րդ տեղ՝ «Ֆլեշ», 7 մլրդ դրամ
• 7-րդ տեղ՝ «Քաղպետրոլսերվիս», 7 մլրդ դրամ
• 8-րդ տեղ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», 4.6 մլրդ դրամ
• 9-րդ տեղ՝ «Հայկական երկաթուղիներ», 3.6 մլրդ դրամ
• 10-րդ տեղ՝ «Գրանդ տոբակո», 3.6 մլրդ դրամ
• 11-րդ տեղ՝ Ատոմակայան, 3 մլրդ դրամ
• 12-րդ տեղ՝ «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ», 2.8 մլրդ դրամ
• 13-րդ տեղ՝ «Մաքուր երկաթ», 2.8 մլրդ
• 14-րդ տեղ՝ «Պարես Արմենիա», 2.7 մլրդ դրամ
...
• 17-րդ տեղ՝ «Արդշինինվեստբանկ», 1.9 մլրդ դրամ
• 19-րդ տեղ՝ «Արսօյլ», 2.2 մլրդ դրամ
...
• 28-րդ տեղ՝ Երևանի կոնյակի գործարան, 1.8 մլրդ դրամ
...
• 30-րդ տեղ՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», 1.5 մլրդ դրամ
...
• 36-րդ տեղ՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», 1.5 մլրդ դրամ
• 37-րդ տեղ՝ «Հայկական երկաթուղիներ», 1.3 մլրդ դրամ


Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Երեւան է ժամանել համաշխարհային ջազ-ոռք աստղ Al Jarreau-ն: Վաղը նա համերգով հանդես կգա Օպերայի շենքում:

Ինքս այս հիրավի անկրկնելի երգչի երկրպագուն եմ սկսած բարձր դպրոցական տարիքից: Այն տարիներին գժվում էի նրա ձայնի ու կատարման վարպետության համար: Հիմա՝ նույնպես: Այն ժամանակ Al Jarreau Երեւանում լսող համարյա չկար, ես էի ու իմ նման եւս մի քանի տասնյակ երիտասարդներ: Մյուսները «լռվել էին» Տոտո Կուտունիոյի ու նման պրիմիտիվ երգերի վրա: Թող չվիրավորվեն իմ նման որակման համար, սակայն չեմ կարծում, որ Al Jarreau հասկացող եւ սիրող անձը կարող է Տոտո, Պիպո կան այլ -ո-էր լսել ու հաճույք զգալ:

Ինչեւիցէ: Իմանալով, որ այս աստղը Երեւանում է, ինձնից ուրախ գնացի տոմս առնելու: Շախ-ով գնացի ու մատ եղած հետ եկա: Ասացին, որ 30-հազարանոց տոմսերը սպառվել են, ու մնացել են միայն 60-հազարանոց տոմսերը: Շատ տխրեցի, որ ի վիճակի չէի ինձ թույլ տալ մի քանի տոմս գնել: Սակայն ուրախացա, որ, թեկուզ տասնյակ տարիներ անց, Հայաստանում սկսել են Al Jarreau լսել, ու տոմսերն էլ սպառվում են: Իրոք, ուրախ եմ այս փաստի համար…

Իսկ ես… ոչինչ, կբավարարվեմ այսպես, վիրտուալ տեսնելը եւ լսելը այս ջազ-ռոքի արքային…


Գրառման հեղինակ՝ F5-admin | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը


«Մարտի մեկ» բլոգբաստեր ստեղծողների կողմից

«ՀՀ իշխանություններ» պրոդակշիոնը ներկայացնում է

«Շոթան եզրակացնում է» նոր տրագիկոմեդիան

Իրական մարդկանց եվ դեպքերի նմանության դեպքում, ՀՀ իշխանությունները պատասխանատու չեն իրենց հետագա գործողությունների համար.

Գլխավոր դերերում՝ մի ամբողջ ժողովուրդ

Գլխավոր պրոդյուսեր՝ կստատի հիմա ուր է՞ որ, խաբար չկա՞


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր հրաժարական դիմում է գրել` ՀՀԿ շարքերը լքելու մասին, իսկ ԱԺ առաջիկա քառօրյա նիստին կներկայացնի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը:

ԱԺ նախագահի փոփոխությամբ խորհրդարանի արդյունավետության բարձրացման մասին վերջին օրերին խոսում էին Թորոսյանի կուսակիցները: Այսօր բոլոր նրանց հարց ուներ ԱԺ նախագահը, թե հատկապես ինչ առումով արդյունավետության մասին է խոսքը: «Չի կարելի պատգամավորների անհատական արդյունավետությունը պայմանավորել խորհրդարանի նախագահով: Պատգամավորների արդյունավետության մասին պետք է մտածել ցուցակները կազմելիս»,- փաստորեն կուսակցական ղեկավարներին, «ցուցակ կազմողներին» կշտամբեց Տիգրան Թորոսյանը:

Մանրամասները տես այստեղ եւ այստեղ:


Գրառման հեղինակ՝ Մտահոգ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ահավոր բոթ Ռուսաստանից. ավիավթարի է ենթարկվել Բոինգ-737 մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Պերմ թիվ 821 չվերթը… Զոհվել են բոլոր ուղեւորները և ինքնաթիռի անձնակազմը անխտիր, ընդհանուր առմամբ 88 աբձ: Ինքնաթիռում էր նաեւ հայտնի գեներալ Տրոշչեւը:

Ցավակցում եմ…


Գրառման հեղինակ՝ Democrat | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ученые Европейского центра ядерных исследований (ЦЕРН) успешно провели второй пучок протонов по 27-километровому кольцу Большого адронного коллайдера (БАК) в обратном направлении.

Ранее в среду пучок протонов был впервые проведен по всему кольцу ускорителя по часовой стрелке, напоминает РИА Новости. Внутри тоннеля находятся две окруженные мощнейшими магнитами “трубы”, по которым пучки протонов циркулируют в противоположных направлениях. В местах, где находятся экспериментальные установки, трубы пересекаются, и здесь будут происходить столкновения частиц.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Մտահոգ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom