Երեկվանից սկսած Ղրղզստանում ընդդիմադիրները լայնամասշտաբ հարձակման են անցել՝ գրավելով կարեւոր պետական կառույցներ՝ դատախազության շենքը… պառլամենտի առաջին հարկը… Երեկոյան ժամերին ռադիոյով հաղորդեցին, որ կան զոհեր, որոնց թիվը հասնում է 16-ի: Իսկ քիչ առաջ տեղեկացա, որ, դեռեւս չճշտված տվյալների համաձայն ընդդիմադիրները հաղթել են, նախագահ Բակիեւը լքել է հանրապետությունը, իսկ վարչապետ Ուսենովն էլ հրաժարականով իշխանությունը հանձնել է ընդդիմադիրներին: Ու այս ամենը արժեցել է 47 կյանք…
Գրառման հեղինակ՝ F5-admin | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօր աչքովս ընկավ այս հոդվածը.
«Եթե Հայաստանը չազատի մեր տարածքները, Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի է»,- հայատարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Բաքվում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելլերի հետ հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանն արդեն չի կարող իրեն թույլ տալ սպասել ևս 15 տարի: Այսուհետ խոսքը փոխանցվում է զինվորականներին, և այդ սպառնալիքը գնալով մոտենում է»,- 1news.az-ի փոխանցմամբ` ասել է Սաֆար Աբիևը:
Հիմա սա ի՞նչ է… պարզապես սպառնալի՞ք, թե՞ արդեն սկսել են բոլորին՝ եվրոպացիքին ու մյուսներին տեղյակ պահել, որ չասեն՝ մեզ չէիք ասել…
Գրառման հեղինակ՝ Democrat | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մեր «քույր» կամ «երեխա» կայքում (ոնց կուզեք, անվանեք) տեսա գործընկերոջս հոդվածը՝ վերնագրված որպես FireFox-ը որպես ամենախոցելի բրաուզեր:
Հետաքրքիր մտքեր կային այդ հոդվածում, օրինակ՝
Վեբ-բրաուզերներից, խոցելիությամբ, առաջին տեղում է Ֆայրֆոքսը, որին բաժին է հասնում ընդհանուրի 44%-ը, որին հետեւում է Սաֆարին՝ 35%-ով: Երրորդ տեղում հանգրվանել է Ինտերնետ էքսպլորերը (տարատեսակը զեկույցում չի նշվում)՝ 15%-ով, իսկ վերջին տեղում՝ Օպերան 6%-ով: Այլ կերպ ասած, ամենախոցելին Ֆայրֆոքսն է, իսկ ամենաանվտանգը՝ Օպերան:
Ու էլի այլ հետաքրքիր նորություններ: Կարծում եմ, ամենատեղին այստեղ կլինի Ժոժոբայի մեկնաբանությունները (հուսանք, որ այս անգամ ասողին լսող կլինի):
Գրառման հեղինակ՝ F5-admin | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Նոյեմբերի հինգին Օրանժը բարեւեց երեւանցիներին: Բարեւեց մոտավորապես այնպիսի շուխուռ-ղալմաղալով, ինչպիսին չէինք տեսել Արմենթելի կողմից իզի-քարտերը ծախելու ժամանակ: Ես անցնում էի Կորույնի փողոցով, ու մեկ էլ տեսա՝ մարդկանց բազմությունը դուրս է եկել մայթից ու գրավել փողոցի 1-ին ուղին: Մի խոսքով, համարյա պանիկա: Այնպիսի տպավորություն, կարծես Գագիկ Ծառուկյանը փող է բաժանում (ու կանգնածներն էլ Հայբուսակի ռեկտորն է, Վանուշը Խանամիրյան ու սենց...): Մի բրդբրդոց, մի աժիոտաժ, չեմ կարծում, թե Վերջին օրերի սրբերի նկարագրած վերջին օրը նման շառնաշփոթ կլինի:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 7 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Պարզապես ցնցված եմ: Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք:
Գրառման հեղինակ՝ Philosopher | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօր հայ ազգի զավակ, ինքը` Սամվել Բաբայանը, ասուլիս է տվել և ամպագոռգոռ ու ցնցող բաներ ասել, որ լրագրողները ուղղակի ապշել էին: Սամվել Բաբայանը եկավ «Դե Ֆակտո» մամուլի ակումբ, վստահ, ծանրակշիռ բարևեց լրագրողներին ու սկսեց պատասխանել նրանց հարցին:
«Այո, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, գնդակը տեղափոխում է հայկական դաշտ։ Այո, Ադրբեջանը գնում է պատերազմի, և մենք պետք է դրան պատրաստ լինենք»,– այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարել է ԼՂ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը և հավելել, որ եթե ադրբեջանը ուզում է պատերազմել, մենք պատրաստ ենք, որովհետև ես վսատհ եմ, որ մենք հաղթելու ենք միանշանակ:
Գրառման հեղինակ՝ Smbat | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ըստ «Новости-Армения» լրատվական գործակալության հաղորդման, ս. թ. հուլիսի 18-ին հակերները կոտրել էին ՀՀ կառավարության պաշտոնական http://www.gov.am կայքը: Կայքի գլխավոր էջը այցելելիս կապված բերանով և արյան հետքերով պատանու դեմք էր հայտնվում:
Ավելի ներքև անգլերենով գրություն էր թողնված, որտեղ ասվում է, որ կայքը կոտրված է ALTBTA-ի կողմից։
Հակերները փոխանցել էին, որ դա առաջին նախազգուշացումն է և խորհուրդ են տալիս այսուհետ լինել ավելի զգույշ, կարգի բերել կայքը մինչև նոր հակերի գալն ու նոր գրոհը։
«Ներիր, ադմին, և մի անհանգստացիր, ես պարզապես փոխել եմ գլխավոր էջը»,- ասվում է կոտրած կայքի առաջին էջում տեղադրված հաղորդագրությունում։
Որևէ քաղաքական պահանջ հաղորդագրությունում ներկայացված չի եղել։
Գրառման հեղինակ՝ Jojoba | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը