F5 բլոգ

Քաղաքական սողուններ

Ես 2009 թվականի մարտի 2-ի երեկոյան հետեւում էի Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ «Ուրվագիծ» հաղորդաշարին` «Կենտրոն» հեռուստատեսության եթերում:  Բազմիցս եմ հետեւել ընդդիմության մասնակցությանը այս հաղորդաշարին եւ, անկեղծ ասած, միշտ զարմացել եմ ըմդդիմադիր գործիչների մասնակցությամբ սույն հաղորդման վրա: Հաղորդման վարողը` Պետրոս Ղազարյանը, պահ անգամ չէր կորցնում յուրաքանչյուր դեպքում քննադատելու ընդդիմությանը եւ նրա առաջնորդին: Ամեն անգամ այս քննադատությունը վերաճում էր անմակարդակ հեգնանքի եւ ապաշնորհ պահվածքի` համեմված լպիրշության ամենավերջին մասնիկներով: 


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 9 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բոլորդ, կարծում եմ, հիշում եք այս պարոնին: Սա Արկադի Վարդանյանն է:
Վերջինս ժամանակին Հայաստանում միտինգներ էր անում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի իշխանության և որոշ չափով լայն զանգված էր հավաքել. միտինգները գնալով բազմամարդ էին դառնում: Մեր ժողովրդի սովորությունն է դա. գնալ ոչ թե գաղափարի այլ դատարկ խոսքի հետեւից:

Հիշում եք, անշուշտ, որ Արկադի Վարդանյանը կալանավորվեց և 4 ամիս ԱԱԾ-ի նկուղում մնալուց հետո հեռացավ Հայաստանից:

Մինչ 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմը, այս գործչից ոչ մի լուր չկար: 


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 27 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Արտատպված է “Առավոտ” օրաթերթի այսօրվա համարից

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Եվ այսուհանդերձ՝ անցած նստաշրջանի ընթացքում էլ բազմաթիվ էին պատգամավորները, որոնք բացակայել էին քվեարկությունների կեսից ավելին: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննելով այդ 14 պատգամավորների բացակայությունների մասին հարցը՝ որոշեց դրանք համարել հարգելի: 

Բացակայությունների թվով 1-ին տեղում ՀՀ նախագահի եղբայրն է՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը բացակայել է անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 286-ից: Նա բժշկական տեղեկանք է ներկայացրել, ըստ որի՝ ախտորոշված է, թե պրն Սարգսյանն ունի հիպերտոնիկ հիվանդություն՝ «կրիզային ընթացքով»:

2-րդ տեղում բացակայությունների թվով ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանն է, որը չի քվեարկել 285 անգամ: Նրա ներկայացրած բժշկական տեղեկանքների համաձայն՝ պատգամավորը տառապում է «աջակողմյան պլեւրոպնեւմոնիայով» եւ «ասթմոիդ բրոնխիտով»: Հիշեցնենք, որ այս պատգամավորն այնուամենայնիվ գալիս է ԱԺ՝ կարեւոր քվեարկությունների ժամանակ: Անցած նստաշրջանում դրանք փաստորեն ընդամենը 7-ն էին:

3-րդ տեղում Մանվել Ղազարյանն է, որը չի քվեարկել 274 անգամ: Հայտնի է, որ նա ԱԺ չի մտել փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում ելույթ ունենալուց հետո: Նրա ներկայացրած անաշխատունակության թերթիկի համաձայն՝ Մանվել Ղազարյանի մոտ մարտից սկսած ախտորոշվել է լարվածության ստենոկարդիա եւ հիպերտոնիկ հիվանդություն:

4-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, որը բացակայել է 268 քվեարկությունից: Որեւէ տեղեկանք նա չի ներկայացրել. միայն գրություն է հղել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով. «Բազմիցս եղել եմ գործուղումների արտերկրում, ինչի պատճառով չեմ կարողացել մասնակցել քվեարկություններին: Խնդրում եմ իմ բացակայությունները համարել հարգելի»:

Եվ վերջապես՝ 5-րդը Սամվել Ալեքսանյանն է, որը ներկա չի եղել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 249-ին: Նրա անաշխատունակության թերթիկի համաձայն՝ պատճառը պատգամավորի աջ ծնկան հոդն է:


Գրառման հեղինակ՝ Phenomen | 28 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

image

Հեռագիր թուրքական կառավարությանը. Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային. Կոստանդնուպոլիս

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ` Հ. Քաջազնունի

Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան

Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան

Հուլիսի 17-ին, 1918թ.:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Paraphrase

Այսօրվա մամլո ասուլիսում Բաղդասարյան Արթուրը, ի պատասխան Քոչարյանի՝ իրեն ուղված մեղադրանքին, պատասխանեց.

«Ինձ ոչ մեկ չի ասել դավաճան: Քոչարյանն ասեց, ոչ ինչ-որ ինքն արեց (իմ կողմից. այսինքն՝ Արթուրը), դավաճանական դրսեւորում է»:

Հ.Գ. Պարոն Բաղդասարյանի ասածը մոտավորապես հնչում է այսպես. «նա ինձ չի ասել բ**-ի տղա, այլ ասել է, որ մայրս անբարոյական դրսեւորում է ունեցել»


Գրառման հեղինակ՝ Democrat | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

imageՃիշտն ասած, այս գրառումը ուզում էի դնել ՀՀ չքաղաքացիները բաժնում, բայց դեռևս այդպիսի բաժին չունենք: Դրա համար էլ դրել եմ սողունների բաժնում:

Էս տխմարի մտքերը լսե՞լ եք երբևէ: Որ մեր Հայաստանում կա ժողովուրդ ու ազգ եւ, որ մեկը գիտակից է, իսկ մյուսը՝ անգիտակից: Հիմա չեմ էլ հիշում որ մեկն արդեն: Ըստ նրա, ազգի գիտակից հատվածին պետք է գուրգուրել, կերակրել, որ նրանք իշխեն մյուս հատվածին ու եթե կարիք լինի՝ նաև բռնի ուժով, քանի որ անգիտակից հատվածը չի հասկանում, որ դա իր համար է արվում:

Հա, մի հաճարեղ միտք էլ է ասել, որ ՀՀ ընտրություններին մասնակցելուց առաջ պետք է IQ թեստ անցկացնել, հետո նոր միայն թողնել մասնակցելու: Մեկը հարցնի՝ բա որ դու էլ էդ թեստից կտրվե՞ս:

Եւ ինչպե՞ս են սրա նմանները կոչվում մտավորական ու մեծն հայ մուլտիպլիկատոր: Լավագույն կոչումը, որ կտայի այս տխմարին, դա մեծն հայ մտաոՌականն է:


Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 37 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ըստ երեւույթին, Արթուրին ամենահաջողը նկարագրել է Քոչարյանը.

«Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է: Այն ավելի այլանդակ տեսք ունի, որովհետեւ սեփական նախաձեռնությամբ դու, ընտրություններից դեռ 3 ամիս առաջ, համոզում ես օտարերկրյա դիվանագետին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները վատ գնահատական ստանան: Իսկ մեկ անգամ դավաճանողն ընդունակ է դա անել 2-րդ, 3-րդ եւ 4-րդ անգամ»

Սա Արթուր Բաղդասարյանի համար ծանր միջկոալիցիոն ժամանակաշրջանում էր, երբ «Մարկո-Պոլոյի» խոսակցությունները հայտնի էին դարձել բոլորիս:

Հիմա նույն ինքը` Արթուրը, դարձել է կոալիցիայի անդամ, եւ, իր իսկ խոսքերով, ինքը, Սերժ Սարգսյանի, ՀՅԴ-ի եւ բարգավաճ Գագիկի հետ ուս-ուսի տված, պետք է կատարի «լայնածավալ սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումներ Հայաստանում...»:

Նույն այդ Արթուրը, ով 1996-ին հեղինակել էր մի գիրք` նվիրված այն ժամանակ գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Նույն այդ Արթուրը, ով 2003թ. նախագահական ընտրություններում պաշտպանեց Լեւոնին գահընկից արած Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Նույն այդ Արթուրը, ում, 2006թ. գերմանական «Frankfurter Allgemaine» թերթին տված հարցազրույցի պատճառով, նույն Քոչարյանը «փռեց լվացքի պարանին», եւ մեկ տասնյակ գործարարներ լքեցին ՕԵԿ-ի շարքերը խորհրդարանական ընտրություններից առաջ:

Նույն այդ Արթուրը, ով 2006թ. մայիսի 29-ին իբր թե հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից եւ խցկվեց ընդդիմություն:

Նույն այդ Արթուրը, ով 2008թ. փետրվարին հայտարարում էր, թե «ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորումները տեղի կունենան առաջին փուլի ավարտից հետո»: Եվ որին Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավմամբ հակադարձեց.

«Ա. Բաղդասարյանը երիտասարդ, համակրելի տղա է, ունի ընտրազանգված, կարողացավ ստեղծել ինչ-որ համակարգ: Բայց այսօր նա պետք է հասկանա մեկ բան. ինչ էլ ասի, ինչ էլ անի, քանի ձայն էլ որ ստանա, դրանք իրենը չեն, այլ ուղղակի գումարվելու են իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի ձայներին: Ա. Բաղդասարյանն այսօր խաղում է չարաբաստիկ դեր: Եթե նա իր դիրքը չփոխի, իսկ հույս կա, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը եւ կանգնել ժողովրդի կողքին, ապա կդավաճանի ժողովրդի գործին: Նա ուղղակի կլծվի Ս. Սարգսյանի կառքին»

Նույն այդ Արթուրը, ում` ընդդիմությանը չմիանալու փաստը Սերժ Սարգսյանը մեկնաբանեց, որ ինքը գիտեր, որ այդպես է լինելու, քանի որ «լավ է ճանաչում իր «հաճախորդներին»:

Նույն այդ Արթուրը, ով քարոզարշավի ընթացքում իր եւ Ս. Սարգսյանի միավորման մասին խոսակցությունները այդ իսկ միավորումից 10 օր առաջ որակեց իբրեւ «անամոթ սուտ»:

Եվ, վերջապես, նույն այդ Արթուրը, ով իր թիմակցին միանալուց, հպարտորեն հայտարարեց.«Մեր քաղաքական թիմը կայացրեց բավականին խոհեմ որոշում: Որովհետեւ մենք, միանալով Լ. Տեր-Պետրոսյանին, կարող էինք գնալ արկածախնդրության ուղով, որի արդյունքում զոհերի թիվն ավելի մեծ էր լինելու, կամ պետք է ընտրեինք երկրի զարգացման ճանապարհը: Եվ մենք արժանապատվորեն սեղմեցինք պարոն Սերժ Սարգսյանի` մեզ առաջարկած ձեռքը` համատեղ կառավարելու երկիրը, ստանձնելու պատասխանատվություն երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ»:

Հ.Գ. Որպես աղբյուր օգտվել եմ Արարատ Դավթյանի ««Անամոթ սուտը» դարձավ իրականություն» հոդվածից:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom