F5 բլոգ

Հետընտրակայն Հայաստան

Վաղը տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Կառավարությունը հրաժարական կտա, եւ կկազմվի նորը: Այս հարցը`վարչապետի, շատ տարածված է եւ «վայելում» է մեծ ժողովրդականություն: Մեկը մեկին հանդիպելիս հարցնում է. «Ըստ քեզ, ո՞վ է լինելու մեր վարչապետը»:

Բայց ի սկզբանե այս հարցը «ունի» մի դեֆիցիտ կարծես: «Մեր վարչապետը…». իսկ ո՞վ ասաց, որ նա մեր վարչապետն է: Եթե կառավարությունը, Նախագահը, պառլամենտը ունեն լեգիտիմության խնդիր, ապա «մեր վարչապետ» ասածը չի՛ համապատասխանի իրականությանը:

Այսպես. քննարկվում են մի քանի թեկնածուներ:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Qocharyan«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ապրիլի 9-ից հետո պարոն Քոչարյանը ի՞նչ աշխատանք է ունենալու, նախագահը պատասխանեց. «Ձեր հարցի կոնտեքստը ենթադրում է, որ ես անպայման պաշտոն եմ ունենալու: Ես հասկացա, որ սա «Ազատություն» ռադիոկայանի ոճն է»: Լրագրողը պարզաբանեց, թե դրանով ինքն է հետաքրքրված, Քոչարյանն էլ ասաց. «Անձամբ ձեզ ցանկություն չունեմ պատասխանելու»: Լրագրողը պահանջեց, որ իրեն որպես «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից պատասխանի, Ռոբերտ Քոչարյանն էլ շարունակեց. «Ես հատկապես «Ազատություն» ռադիոկայանին ցանկություն չունեմ ասելու, թե ինչով եմ զբաղվելու»: Լրագրողը փորձեց իր ունկնդիրների անունից եւս մեկ հարց տալ եւ ասաց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները..., սակայն պարոն Քոչարյանը ընդհատեց նրան. «Մի խառնեք ՀՀ քաղաքացիներին ձեր վարվող քաղաքականության հետ՝ կոնկրետ իմ եւ ՀՀ-ի նկատմամբ: Ես ավելի շատ հարգում եմ Հայաստանում այն լրատվամիջոցները, որոնք իրենք են իրենց ծախսերը հոգում, այլ ոչ թե աշխատելով Հայաստանում՝ ֆինանսավորվում են այլ կառավարությունների կողմից: Հիմա որոշել եմ չպատասխանել, քանի որ ինչ դուք անում եք՝ ուղղված է ՀՀ պետականության հիմքերի քայքայմանը, եւ ես չեմ կարող դրան նայել դրական աչքերով»:

«Առավոտ», 2008-04-05

Հ.Գ. Այսինքն, ԱՄՆ-ն ֆինանսավորում է մի կառույցի, որ Հայաստանի պետականության հիմքերը խարխլի՞: Այստեղ են ասում՝ նախ, մարդու (լրագրողի) հետ խոսելու վարվեցողության կանոնները սովորիր, նոր անցիր քաղաքական մեկնաբանությունների:


Գրառման հեղինակ՝ Democrat | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը


Գրառման հեղինակ՝ Philosopher | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Եկեք այսօրվա ասուլիսներից մեջբերումներ կատարելով, վերլուծենք մեր «հարազատ», «քոմփլեմենտար» եւ «շիփ-շիտակ» մարդկանց խոսքերն ու ֆաշիզմին ներհակ տրամադրությունները:

Այսպես. այսօր ասուլիս են տվել Աշոտյանը եւ բաղդասարյանը (հատուկ փոքրիկ տառերով, իր պես՝ փոքր: Ի դեպ, Կարապետիչի ականջը կանչի, ինչպես կասեր «ՉԻ» թղթակից Վահե Պետրոսյանը`Պրիվետ, ՏԻԿsmile):

բաղդասարյանը ասել է հետեւյալը, որը քաղել եմ Լրագրից.

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ինքը պատասխանատու չի զգում իրեն մարտի 1-ի թափված արյան համար, քանի որ դա հաջորդեց այն բանին, որ մեկ օր առաջ ինքը գործակցության հուշագիր ստորագրեց իշխանության հետ, ապա Արթուր Բաղդասարյանը նշել է, որ եթե ինքը մարտի 1-ից հետո ստորագրեր այդ հուշագիրը, ապա կասեին, թե ինչպես է այդ իրադարձություններից հետո ձեռք սեղմում իշխանության հետ («բլոդացումը»՝ իմ կողմից): Արթուր Բաղդասարյանի խոսքով, մարտի 1-ի համար պատասխանատու են նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ամենը եւ ինը-տասը օր շարունակ մարդկանց պահում էին հրապարակում, անծրագիր: Ինքը միշտ եղել է շիտակ, շիտակ ու անկեղծ ասել է, թե ինչու չստացվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ գործակցությունը, եւ որ ինքը արժանապատվորեն սեղմել է իշխանությունից իրենց մեկնած ձեռքը:

1. Ուրեմն, բաղդասարյանը խոստովանեց, որ իշխանությունները կրակել են եւ այդ ամենի մեղավորը ղեկավարներն են:
2. Նա խոստովանեց, որ տեղյակ էր մարտի մեկի դեպքերի մասին, եւ դրա համար է ասում՝ եթե մարտի 1-ից հետո սեղմեի…
3. Ինքը հաստատեց եւս մեկ անգամ, որ անպայման գնալու էր իշխանության հետ համագործակցության:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հայրենական Մեծ Պատերազմում ԽՍՀՄ ժողովուրրդների շատ ծանր գնով ձեռքբերված հաղթանակը հետպատերազմյան շրջանում այն թյուր պատրանքը ստեղծեց, թե իբր գործող ստալինյան վարչակարգը ամենից կենսունակն է: Նույն տարիներին էլ ավելի խորացավ կուսակցական տոտալիտարիզմը, իսկ հաղթնակը վերագրվեց Ստալինին եւ Կոմկուսին, դրանով իսկ կուսակցական բյուրոկրատիան դարձնելով անկառավարելի եւ կամայական:

Կուսակցական բյուրոկրատիան ՆԳՆ-ի եւ ՊԱԿ-ի հետ լարված մտնոլորտում էր պահում ժողովրդին եւ դրանով իսկ հասարակական-քաղաքական կյանքը շատ խիստ հսկողության տակ էր:

Գաղափարական հարկադրանքի պայմաններում գիտությունը եւ մշակույթը դիտվում էին որպես կուսակցության քաղաքականությանը ծառայող բնագավառներ: Բոլոր այն մտավորականները եւ մասնագետները, ովքեր հետեւողականորեն ծառայում էին կուսակցությանը եւ հասնում բարձր դիրքերի: Այդ պրո-կոմունիստ անձանց համար ստեղծվում էր առաջխաղացման լայն հնարավորություններ:

1940-ականներին ԽՍՀՄ ժողովուրդների գլխին սեւ ամպեր կուտակվեցին: 1946-48-ականներին ընդունվեցին որոշ օրենքներ, որոնք վերաբերվում էին գիտությանն ու արվեստին եւ միտված էին «մտավորականություն» հասկացության փոշիացմանը: Համամիութենական բանավեճերի եւ »չեկիստների» օգնությամբ ռեժիմը «ջրի երես հանեց» հարյուրավոր եւ հազարավոր հեղինակավոր ու անվանի մարդկանց,որոնք իրենց տեսակետների համար մեղադրվեցին այլակարծության, դավաճանության, միասնական հոսանքին հարելու, օտարամոլության եւ այլ, Աստված գիտե, թե ինչ արատների մեջ:

Տուժեց նաեւ Հայաստանի ԽՍՀ-ը: Միայն 1949-ի հունիսին Հայաստանից աքսորվեց եւ Ալթայի երկրամաս քշվեց 2754 ընտանիք կամ 12316 մարդ:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ստորեւ ներկայացնում եմ Գարնանամուտի մեր շարժմանը նվիրված բանաստեղծությունս: Հույս ունեմ այն կարժանանա երգիչ երգահան ընկերոջս ուշադրությանը եւ նա կփորձի մի ոգեշունչ երաժշտություն գրել այս բառերի համար: Ընթերցողին խորհուրդ եմ տալիս բանաստեղծությունը կարդալիս «Հիմա»-ներից առաջ փոքր դադար առնել: Սա պահանջում է բանաստեղծության ռիթմը:

Նիկոլ Փաշինյան

ՁՈՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ

Ազատության քաղաքում, Ազատության խարույկներ,
Տաք բռունցքներ բյուրավոր` խոցող ցրտին հանդիման.
Մենք ծնվել ենք գարունքին, մենք գարուն ենք սերմանել,
Մեր հունձն առատ է արդեն,-«Հի-մա, հի-մա, հի-մա»:

Այդ մեր վերքերն են երգում հայրենիքի կարոտից,
Ծանակել ենք Վեմը մեր, տանուլ տվել ակամա,
Բայց գարուն է մոտենում ու բողբոջում ենք նորից,
Պար ենք բռնել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Եղբայրության վրաններ Թումանյանի տաք ծոցում:
Լույսը այսօր չի բացվի, այգն անավարտ կմնա:
Հոշոտում են հույսը մեր, մեր հոգիներն են խոցում,
Ծառս ենք եղել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Մարդեղեն բարիկադներ, ոգու եւ վախի բախում.
Փամփուշտներն են մեզ փարվում կարոտած եղբոր նման…
Ութ եղբայրների սրտեր, այլեւս չեն բաբախում,
Նահատակներն են հեւում,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Զնդանների երախում, մաքառում է շունչը մեր,
Մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա,
Ազատության փողոցում մարտիկներ կան աներեր,
«Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Աղբյուրը`ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ ընդհատակյա թերթ


Գրառման հեղինակ՝ Philosopher | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

«Առավոտի» այսօրվա համարից տեղեկացա, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը Հայաստանյան հերթական այցի ընթացքում, այցելելով «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ու հանդիպելով հետընտրական ժամանակահատվածում ձերբակալված մի շարք անձանց հետ, մեր պաշտոնյաներին «դիտողություն» է արել այն հարցի վերաբերյալ, որ ձերբակալվածները զրկված են իրենց հարազատների հետ շփման հնարավորությունից:

ՀՀ արդարադատության նախարարն էլ իր հերթին Սյորգենին հավաստիացրել է, թե խնդիրը կլուծվի եւ ձերբակալվածներին հնարավորություն կտրվի շփվել իրենց հարազատների հետ:

Այժմ անցնեմ բուն գրառմանս: Ճիշտը որ ասեմ, այս տողերը գրելիս մտմտում էի, թե ի՞նչ բաժնում տեղադրել այն: Ցավով տեսա, որ «բացասական» վերնագրերից ունենք միայն «Քաղաքական սողուններ» բաժինը, իսկ ներկայիս նախարարին չճանաչելով, չէի ցանկանա հենց այնպես նրան տալ նման որակում: Սակայն, չեմ կարծում, որ ինչ-որ կցանկանայի գրել, կտրուկ կտարբերվի վերեւի որակումից:

Այսպիսով. ի՞նչ է դուրս գալիս, ո՜վ իմ հազարամյա քրիստոնեա ժողովուրդ: Ստացվում է, որ հարգարժան պարոն Սյորգենը (որին, այլ համատեքստում, կարելի էր անվանել՝ «ինչ-որ մի եվրոպացի») եկել է Հայաստան ու մեզ սովորեցնում է… մարդ մնալ: Պատկերացնո՞ւմ եք, այլազգին եկել է մեր տուն ու մեզ ասում է. «Տղե՛րք, դուք հա՛յ եք, նո՛ւյն ազգից եք, բա չե՞ք ամաչում, մարդկանց շաբաթներով պահում եք ու նույնիսկ թույլ չեք տալիս, որ նրանց կանայք, մայրերը եւ հարազատները գոնե տեսնեն-համոզվեն, որ իրենց տղան ողջ ու առողջ է: Կարոտ կա, բան-կա»:

Ու սովորեցնում են մեր Մեծն Արդարադատին (որի քաջարի արարքների ու ասուլիսների մասին շուտով բոլորս էլ բախտ կունենանք ծանոթանալու), թե ինչպես է պետք վերաբերվել մարդու հետ՝ անկախ այն հանգամանքից, թե նա ազատությա՞ն մեջ է, թե՞՝ անազատության:

Ու մեր Մեծն Արդարադատն էլ երկուս ստացած երեխայի նման գլուխը կախում է ու ասում՝ «դե լավ, եվրոպացի ջան, որ դու ես ասում, ես մի պահ կվերհիշեմ, որ ազատազրկվածներն էլ «մերոնք» են, ու թույլ կտանք, որ իրենց հարազատներին տեսնեն»:

Իսկական մանկապարտեզ… ու վրդովմունքի աստիճան հասցնող անմեղսունակ պաշտոնյաներ… (դեռ կանդրադառնանք շատերին...)


Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom