Մեթյու Բրայզա. «Հայաստանում տեղի ունեցածը լուրջ հարված է ժողովրդավարությանը»
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մաթյու Բրայզան «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տրված հարցազրույցում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրեց իբրեւ «ողբերգություն», եւս մեկ անգամ կոչ անելով Հայաստանի կառավարությանը վերացնել արտակարգ իրադրությունը եւ վերականգնել ազատությունը մամուլը:
Թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանում տեղի է ունեցել «գունավոր հեղափոխության» փորձ, ինչպես որոշ վերլուծաբաններ են պնդում եւ ինչպես ինքը վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց վերջերս, բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան պատասխանել է. - «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ողբերգություն է, քանի որ զոհվել են մարդիկ: Դա լուրջ հարված էր ժողովրդավարությանը: Դա կարելի է դիտարկել որպես հեղափոխություն կամ որպես լուրջ հասարակական ընդհարում», - ասել է Մաթյու Բրայզան:
Ըստ ամերիկացի դիվանագետի, «ընտրությունները դուրս են եկել բնականոն գործընթացի սահմաններից եւ կարեւոր չէ, թե ինչպես են դրանք անվանվում»:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը:
«Ակնհայտ է, որ այս ամենի մեջ կա քաղաքական ենթատեքստ: Քաղաքական գործիչների եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ անհրաժեշտ է սահմանափակել ձերբակալությունները: Դատական հետապնդումները պետք է իրականացվեն միայն այն դեպքերում, երբ կան բռնարարքների եւ հանցագործությունների իրական ապացույցներ, այլապես կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ համատարած կասկածներ կլինեն, որ մարդիկ ձերբակալվել են իրենց գաղափարների համար», - ասաց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Արտակարգ դրության մեղմացումից հետո էլ թերթերը լույս չտեսան
Այսօր առավոտյան, հակառակ սպասումների, այդպես էլ լույս չտեսան այն թերթերը, որոնք արտակարգ դրության պատճառով չէին տպագրվում, բայց պատրաստվում էին տպագրության` նախագահի հրամանագրում որոշակի փոփոխություններից հետո:
Պատրաստ համարները տպագրության չեն թողել արդեն տպարանում: Այս ճակատագրին են արժանացել «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Տարեգիր», «Հայք», «Չորրորդ իշխանություն», «Հրապարակ», «Ժամանակ Երեւան» թերթերը:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հատված Ս.Սարգսյանի 13.03.08 հեռուստաեթերից.
«Ես երբեք չեմ փորձել Մանվել Գրիգորյանին ներքաշել քաղաքականության մեջ: Ես շատ-շատ ափսոսում եմ և ցավում եմ, որ նա, չգիտեմ ինչից ելնելով, փորձեց մտնել քաղաքականություն և փորձ արեց չենթարկվել գերագույն, գլխավոր հրամանատարին: Ես կարծում եմ, պետք է մանրամասները պարզվեն, և խնդիրը պետք է լուծում ստանա»:
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է ԹՈՂՆՎԱԾ»
Իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը բաց է թողնված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ցավոք սրտի, մենք բաց ենք թողել դրա ճիշտ պահը, չնայած որ այդ շանսն իրականում ունեինք»,- ասաց նախարարը` հավելելով, դրանում ոչ ոքի չի մեղադրում: Արտաքին գործերի նախարարի կարծիքով, եթե այդ պահը ճիշտ օգտագործվեր, Հայաստանին կհաջողվեր ոչ միայն խուսափել մարտի 1-ի իրադարձություններից, այլև` այսօր երկում նորմալ իրավիճակ կլիներ:
Նախարարը վստահություն հայտնեց, որ մի հրաշալի օր, երբ երկիրը սթափվի, հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել ընտրական ժամանակաշրջանում ստեղծված իրավիճակը:
Միևնույն ժաանակ, նա հավելեց, որ երկխոսություն հաստատելու հարցը մշտապես պետք է մնա օրակարգում և դրա լուծումը կախված է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից: Վարդան Օսկանյանը վստահություն հայտնեց, որ երկխոսությունը կկայանա և Հայաստանը կհաղթահարի ներկայիս իրավիճակը:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը