Ողջույն, բարեկամներս…
Կներեք, որ վաղուց է չէի երեւում: Ինչպես միշտ՝ մտահոգված եմ: Ու ասեմ, թե ինչու:
Նախ, ինձ մտահոգում է այն անկենդանությունը, որ պատել է ամբողջ հայությանը: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընտրվելու է ոչ թե Հայաստանի, այլ, չեմ իմանում, ասենք, Տանզանիայի նախագահը: Անկենդանություն՝ բոլոր իմաստներով: Ինչ-որ շոու է հիշեցնում այս ամենը: Շենքում ակտիվացել են մարդիկ, ովքեր մինչ հիմա սկի չէին էլ երեւում: Հարցնում եմ՝ ի՞նչ խաբար է, պատասխանում են՝ բա մեր լավ օրից հո չի՞: Նրանք ոչ թե երկրի մասին են ասում, այլ իրենց: Մեղմ ասած՝ ակնկալիքներ ունեն: Անձնական ակնկալիքներ: Ու ինչ, սա կենդանության նշա՞ն է:
Ում հարցնում ես՝ կողմնորոշվե՞լ ես, պատասխանում է՝ իմ կողմնորոշվելը քանի՞ կոպեկի արժեք ունի: Որոշողը հո մե՞նք չենք, իրենք արդեն վերեւներում որոշել են: Ու կողմոնորշվել են դեպի Սերժ Սարգսյանը: Ու ի՞նչ կապ ունի՝ ես Արթուրին կընտրեմ, թե Պողոսին:
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
1. Փոքր ու միջին ձեռներեցության զարգացման ազգային ռազմավարական ծրագրի մշակում ու իրականացում
2. Ստուգումների ու ստուգող կազմակերպությունների թվի կտրուկ նվազեցում:
3. Պարզեցված հարկի ծավալների մեծացում, հաստատագրված հարկային քաղաքականության ծավալների կտրուկ աճ, պարզեցված հարկային վարչարարության իրականացում:
4. Բնակավայրերի եւ բնագավառների փոքր ու միջին ձեռներեցության զարգացման անձնագրերի կազմում:
5. «Բանկերը պետք է դեմքով շուռ գան դեպի տնտեսությունը»
Ամբողջ հոդվածը ընթերցեք այստեղ
Գրառման հեղինակ՝ FRIEND | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այս խոստումը «շաղ տալով» Սերժ Սարգսյանը «ճեմում էր» հրապարակ քշված ԻՐ ժողովրդի առջեւով…
Մեկնաբանեմ նախադասությունը…
«Շաղ տալով...», ճիշտ նկատեցիք հեգնական տոնս… Էլ ո՞նց չհեգնեմ, ստացվում է, որ «Աղքատության հաղթահարման ռազմավարական փաստաթուղթը» կազմվել եւ Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրվել է ավելի քան 200 միլիոն դոլար ոչ այնքան այն բանի համար, որ աղքատությունը Հայաստանում հնարավորինս մեղմացվի, այլ որ մեծարգո Սերժ Սարգսյանը գլուխ գովա: Էդ երեւի միայն իր շնորքն էր, հա՞, որ ԱՄՆ-ն փող տվեց… ինքը պաշտոնյա չլիներ, Հայաստանին փող չէին տա, ու 2012-ին Հայաստանում դարձյալ ծայրահեղ աղքատներ կլինեին… Դե բա էլ ի՞նչ եք մարդկանց ուղեղը լցնում սուտ քարոզչությամբ:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան աջակցող ուժերի կազմակերպած հանրահավաքը ավարտվեց երթով՝ Ազատության հրապարակ- Մաշտոցի փ.-Ամիրյան փ.- Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փ.-Սայաթ-Նովայի փ.-Ազատության հրապարակ շրջանով: Ժողովրդի ցնծությունը մեծ էր, ոգեւորությունը՝ անսպառ…
Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ողջույն բոլորին,
ես եվ իմ ընտանիքի անդամենրը մեր ձայնը տալու ենք Արթուր Բաղդասարյանին, ով, ի տարբերություն այլ թեկնածուների, չի սպասել, մինչեւ իրեն պաշտոնանկ անեն կամ բռնի կհեռացնեն իշխանությունից: Նա ինքը չհանդուրժեց անօրինականությունները, որովհետեվ ինքը հենց օրինականության միակ պաշտպանն է ու կյանքի կոչողը: Փորձեցին թուլացնել, ջլատել, սակայն չստացվեց: Ով առնետ էր, փախավ, եվ ավելի լավ, դրանցի տուժեցին միայն այն կուսակցությունները, ովքեր ծաղիկները ձեռքները ընդունեցին այդ փողամոլներին: Դրանից մենք մաքրվեցինք, ու հիմա ավելի հաստատակամ ենք:
Բաց արեք Ձեր աչքերը եվ ուշադիր զննեք յուրաքանչյուր թեկնածուի: Ծանոթացեք նրանց անցյալին, ընթերցեք ուշադիր նրանց նախընտրական ծրագրերը եվ ինքներդ կհամոզվեք, որ Արթուրից լավը չկա: Մարդ, որը իրավաբան է եվ օրինականության պահաման, մարդ, որը չի հանդուրժում ոչ կեղծիք, ոչ էլ կաշառվածություն, մարդ, որը ետ շպրտեց իշխանությունից օգտվելու եվ ի նպաստ իրեն օգտագործելու մտքերը, մարդ, որը ամեն ինչ արեց սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքներին նեցուկ լինելու:
Ես ընտրելու եմ Արթուրին, ու իմ որոշումը անկոտրում է…
Գրառման հեղինակ՝ FRIEND | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Եկե՛ք եւ լսե՛ք, թե չէ եթե հույսներոդ դրել եք հեռուստատեսությամբ մատուցվող տեղեկություններին, ապա ավելի լավ է դիտել “Միայնակ տնտեսուհիները” կինոսերիալը…
Գրառման հեղինակ՝ F5-admin | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ես այս ընտրություններին վերաբերվում եմ ավելի լուրջ, քան երբեւէ: Եվ ես մեր ապագայի լավ ու վատ լինելը կապում եմ նաեւ փետրվարի 19-ի եւ այդ օրվան հաջորդող օրերի քաղաքական զարգացումների հետ:
Բնականաբար, հանրապետականների շուրթերից լսվող եւ վիճակագիրների ձեռքով իբր թե ապացուցվող իրենց անպարտվողականությունը արդեն իսկ ավելի քան կասկածելի է: Կասկածս էլ ավելի է հզորանում իրենց կողմից ձեռնարկվող քայլերի խուճապայնությամբ: Իսկ խուճապի մեջ սովորաբար հայտնվում է մեկը, ով արդեն իսկ կանխորոշել է իր պարտությունը:
Խուճապային է իրենց ամեն քայլը՝ էլ չնշեմ հերթով. միայն այն, որ ինչքան խամրած երգ-աստղ կա, հավաքել են բուտիրկայի նմանվող մի սենյակում ու ջահելներին հրամցնում նրանց երդումը՝ պաշտպանելու ներկա վարչապետին, արդեն իսկ ծիծաղելու աստիճան պրիմիտիվ է: Ռուբեն Հախվերդյանն էլ, ասենք, ՀՅԴ-ին է սատարում եւ երգ նվիրեց նրանց, սակայն չի պրիմիտիվանում Շուշանի եւ մնացածի պես:
Մի խոսքով, զարմանալի է իրեն վստահ զգացող կուսակցության անվստահ քայլերը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիրը
Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը