F5 բլոգ

Ընտրություններ-2008

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը ահազանգեր է ստանում ՀՀ տարբեր մարզերից, մասնավորաբար Լոռու մարզի Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներից, թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ, եւ պետական եւ մասնավոր կազմակերպությունների եւ հաստատությունների աշխատակիցներին իրենց կամքին հակառակ, ստիպողաբար բերվում են մայրաքաղաք՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի օգտին հանրահավաքին:

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը հայտարարում է, որ պատրաստ է պաշտպանել բոլոր քաղաքացիների իրավունքները: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են գրավոր բողոք ներկայացնել իրենց կամքի վրա բռնանալու փաստի վերաբերյալ, կարող են զանգահարել 080-080-804 հեռախոսահամարով:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այս կոչն առաջին հերթին ուղղված է մեր սփյուռքահայերին եւ արտերկրում գտնվող այն հայրենակիցներիս, ովքեր, ուզած թե չուզած, հայաստանյան իրադարձությունների մասին տեղեկանում են արբանյակային Հ1-ով:

Հարգելի հայրենակիցներ,

Ցավոք, հանրային հեռուստատեսությունն ի դեմս Հ1-ի շարունակվում է մնալ ստի եւ ապատեղեկատվության «համակենտրոնացման օջախ», որը, իսկապես, մեծ դժբախտություն է բոլորիս համար: Հ1-ը, կուրացած Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին սատարելու ապաշնորհ գործով, արդեն սկսել է հրամցնել հիրավի ազգադավ եւ մեր թշնամիների սրտին սիրահոժար, հորինովի եւ բացարձակ սուտ հեքիաթներ (գոնե լիներ տեղեկատվություն):

Ինչո՞ւ եմ այս աստիճան վրդովված:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հայաստանի Ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ սեւ գույնի ԲՄՎ X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի եւ արծաթագույն ՎԱԶ 21010 մակնիշի, 80 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենաների մեջ գտնվող անձինք զինված են եւ նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում:

Փետրվարի 23-ին, Ժամը 23.00-ի սահմաններում, Արգավանդի խաչմերուկի մոտ ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից նշված մեքենաները կանգնեցվել են: Ստուգելու ժամանակ մեքենաների մեջ գտնվող անձանց կողմից դիմադրություն է ցուցաբերվել, որի ընթացքում ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի հաշվեցուցակային զենքից անզգուշաբար կրակոցներ են արձակվել, ինչի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել նույն վարչության աշխատակից Գեւորգ Մալխասյանը, 3-րդ վարչության ավագ օպերլիազոր Տիգրան Կարապետյանը եւ դիմադրություն ցուցաբերած Վարդան Ջհանգիրյանը:

ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել ավտոմեքենաներում գտնվողները` ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Լյովա Պողոսյանը:

Գագիկ Ջհանգիրյանի մոտից հայտնաբերվել է չեխական արտադրության ՉԶ-75 տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, Վարդան Ջհանգիրյանի մոտից` ՊՍՄ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով եւ փամփշտակալով, Կարեն Հովհաննիսյանի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով ու եւս մեկ փամփշտակալ` 8 փամփուշտով:

Ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, դաշույն, ձեռնաշղթա եւ զրահաբաճկոն:

Վարդան Ջհանգիրյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մի 10-15 րոպե կա, որ վերադարձել եմ Ազատության հրապարակից: Մոտ մեկ ժամի չափ այնտեղ էի, եւ հասցրեցի զրուցել մի շարք մարդկանց եւ իմ ընկերներից Արսենի հետ:

Հրապարակի հարթակում տեսա ինչպես Լեւոնին, այնպես էլ Կարեն Դեմիրճյանին, Արարատ Զուրաբյանին եւ մյուսներին: Հարթակից ժողովրդին բաժանում էին թխվածքներ: Կար նաեւ թաք թեյ: Իմ ժամանելու պահին ժողովուրդը (մի քանի հազար մարդ) համակ ուշադրությամբ ունկնդրում էին «Ազատություն» ռադիոկայանի այսօրվա ձայնագրված ռեպորտաժը: Վրանները իրենց տեղում էին: Հարթակի դիմաց մարդկանց շարքերն ավելի խիտ էին, արձաններից այն կողմ՝ ավելի նոսր, ավելի շատ՝ խմբերով: Վառվում էին խարույկներ, եւ որոշ մասնակիցներ տաքացնում էին իրենց ձեռքները: Կայն ինչպես երիտասարդներ, կանայք, այնպես էլ չափահաս եւ մեծահասակ մարդիկ: Երկրապահներն առանձնանում էին իրենց համազգեստով: Ավելի հեռու կանգնած են ոստիկանները…

Հնչեց երաժշտության. սասանա պար: Մի խումբ երիտասարդներ օղակ բռնեցին եւ սկսեցին պարել: Կողքից ժողովուրդը ծափահարում է եւ ոգեւորում: Աստիճանաբար թափ հավաքեց «Լե-վոն, Լե-վոն» վարկանկումների ալիքը, որն էլ ավելի ուժգնացավ, երբ հարթակից առաջ եկավ Լեւոնը եւ ժողովրդին ողջունեց՝ գլխավերեւում թափահարելով ձեռքերը:

Եղանակը բավականին ցուրտ է: Մնացողներն էլ լավ տաք հագնված ու գլխարկներով: Նրանք կամ կանգնած զրուցում են խմբերով, կամ էլ քայլում հրապարակով մեկ (փորձեցի մի քանի րոպե կանգնած մնալ, զգացի, որ սառչում եմ):

Ինչ են խոսում հրապարակի մարդիկ

Ասում են, որ երկրապահները առեւանգել ու իրենց միության նկուղում պահում են Արեշի (Թոխմախի) Մհերն (Էրեբունու թաղապետին), իսկ Սերժենք էլ առեւանգել են Ջհանգիրյանին, իր եղբորը, օգնականին ու վարորդին… Լարված են բոլորը: Արսեն ասեց, որ, ենթադրվում է, որ այս գիշեր ուժայինները մի բան կձեռնարկեն՝ ցրելու ժողովրդին… Մի պրովոկացիա կհնարեն ու կանցնեն գործի: Կամ էլ առանց դրա

Աստված չանի, սա արդեն կլինի Սերժի ու Ռոբերտի հերթական սխալը:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այս տեղեկատվությունը ստացվել է Արսենից, ով այսօր, արդեն 2-րդ գիշերն անընդմեջ անցկացնում է Ազատության հրապարակում:

Մթնոլորտը ավելի քան տոնական է: Հաղթանակի կոչեր, երգ-երաժշտություն, պար, վրանային հանգիստ… Նստացույցի մասնակիցների թիվը գերազանցում է նախորդ գիշերվանը:

Ես ինքս հրապարակում էի երեկոյան ժամերին՝ 20:00-ից մինչեւ 22:00-ի կողմերը: Խաղաղ եւ լավ նորությունների սպասող ցուցարարներ: Երգ ու պար: Իսկական տոն:

Սպասենք մինչեւ առավոտ, երբ, ըստ Առաջին Նախագահի կանխատեսումների, մենք պետք է ականատեսը լինենք Ոստիկանության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականներին:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 11 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ի՞նչ է իրականում տեղի ունենում:

Իմ կարծիքով, առկա է 2 հնարավոր սցենար:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

ՀՀ նախկին զինվորական դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը Ազատության հրապարակում է հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միանալու մասին:

Սիրելի հայրենակիցներ, ես ազնիվ չէի լինի ինքս իմ հետ, եթե 27-ը չքննարկեի ձեզ հետ. ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված քաղաքական գնահատականներին: 27-ից անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվեց եւ կարճվեց քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով. եւ այդ անջատված մասով քննությունը արգելվում է: Ես ձեզ խոստանում եմ, որ եթե դուք օգնեք ընտրված նախագահին, օգնեք ինձ, կհասնենք մենք մինչեւ վերջ:

Ես դիմում Վազգենի բոլոր ընկերներին, Վազգենի բոլոր զինակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են վազգենական, ես դիմում եմ բոլոր ազատամատիկներին, անկախ նրանից, թե նրանք այսօր ինչ անվան տակ են կանգնած՝ Ոգու փորձություն է, Մահապարտ է, Երկրապահ է, թե ինչ: Տղաներ, բավական է կենացներ ասելիս լաց լինեք, հայհոյեք, թքեք-մրեք. օրը եկել է, պահը հասել էՙ:

Հ.Գ. Jojoba, կարծում եմ, այս անգամ կհավատաք այս տեղեկությանը, քանզի այն third-party չէ smile


Գրառման հեղինակ՝ F5-admin | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom