F5 բլոգ

Հասարակություն

Գյուլը գալիս է…

Ի՞նչ ենք ասելու, ի՞նչ սեղան ենք գցելու, ո՞նց անենք, որ չնեղվի, ոնց անենք, որ ցեղասպանության մասին հետը խոսենք:

Տարբեր կազմակերպություններ իրենց այսօրինակ հարցեր են տվել, ոմանք պատասխանել են, ոմանք դեռ ոչ: Օրինակ, չնեղացնելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «թաթարի» փոխեց (այլ բառ չկա կատարվածը նկարագրելու) Արարատ լեռան պատկերով իր զինանշանը: Սերժը իրեն հարց է տվել, թե ի՞նչ դնի սեղանին, ու երևի արդեն որոշած կլինի, ՀՅԴ-ն էլ պիտի Գյուլին հասցնի իր պահանջատիրությունը… վայ, կներեք՝ մեր պահանջատիրությունը: Մի քիչ դրա մասին…


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Phenomen | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ի՞նչ արժե ՀՀ քաղաքացին համաշխարհային թանկացումների ֆոնին

Ենթադրում եմ, որ շատ-շատերդ ինձ կմեղադրեք պոպուլիզմի եւ (կամ) քաղաքական սպեկուլյացիաների մեջ նման վերնագրի ընտրության համար, բայց հավատացեք, որ այս քաղաքական եւ պատերազմական թոհուբոհի ֆոնի վրա շատ-շատերս այնպես էլ չընկալեցինք, թե ինչ տեղի ունեցավ:

Իսկ տեղի ունեցավ այն, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ թքած ունեին իրենց իսկ ժողովրդի վրա: Խոսքը Վրաստանում (մասնավորապես՝ Աջարիայի տարածքում) հանգստացող կամ բնակվող ՀՀ քաղաքացիների էվակուացիայի (տեղահանման - տեղափոխման) մասին է:

Ընդդիմախոսները կասեն, որ իշխանությունները արեցին հնարավոր ամեն ինչ… իրականում դա այդպես չէր կամ, համենայն դեպս, ես (մարդ ով գտնվում էր այդ խառնաշփոթի կենտրոնում) նման բան չեմ նկատել:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ազիան'-ի ավատարը

Մայրաքաղաքի դպրոցականներն ընտրել են Երևանի յոթ հրաշալիքները:

Ըստ դպրոցականների շրջանում արված մրցույթի արդյունքների Երևանի յոթ տեսարժան վայրեր են ճանաչվել՝

• Մատենադարան
• Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք
• Հանրապետության հրապարակ
• Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր
• Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
• «Կասկադ» ճարտարապետական համալիր
• Սասունցի Դավթի հուշարձան:

Երևանի պոտենցիալ հրաշալիքների թվում մրցույթի մասնակից- դպրոցականները նշել են նաև քաղաքապետարանի շենքը, Երևանի սիրունատես աղջիկներին, 114-ամյա թթենին:


Գրառման հեղինակ՝ Ազիան | 10 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ընտրելով թեման, եկեք այս անգամ գոնե հասնենք մեր նպատակին: Իսկ մեր նպատակը լուրջ եւ ազատ, բաց եւ արդար քննարկում կազմակերպելն է: Օգտվելով մեր Բլոգի անդամի` հարգելի Վիշապի տված թեմաների բազմությունից, ես ընտրեցի հայոց հոգեւորականության այժմյան ճգնաժամի թեման:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այժմ մեր հոգեւորականությունը գտնվում է բավական բարդ եւ կարելի է համարել նաեւ սոսկալի վիճակում: Պատճառը շատ պարզ է: Այդ ամենը սկսվեց նրանից, որ մեր Կաթողիկոսը իրեն թույլ տվեց մտնել քաղաքական թատերաբեմ:

Ինչպես նշված է սահմանադրության մեջ.

«Եկեղեցին անջատ է պետությունից»:

Սակայն վերջին նախագահական ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ մեր սահմանադրության ոչ բոլոր, կասեի՝ նույնիսկ հոդվածների 80 տոկոսը չեն գործում: Ցավալի է, քանի որ, եթե եկեղեցին եւս մասնակից է եղել «պետական ավանտյուրային», ապա դա հանգեցնում է շատ խորը ճգնաժամի, ընդհուպ մինչեւ պետականության կորուստ:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 59 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հարգելի բարեկամներ,

Նախորդ երկու հոդվածներով մենք փորձեցինք խորհել ու մտածել, մտորել եւ գտնել այն գաղտնիքները, որոնց լուծմամբ մեզ կհաջողվեր ստեղծել քաղաքացիական հասարակություն (ՔՀ): Սակայն, ինչպես եւ նշել էինք, ՔՀ ստեղծելու համար անհրաժեշտ է հեռուստատեսային քարոզչություն: Սակայն ամենահեռու գյուղի բնակիչն անգամ տեղյակ է, թե ինչ վիճակում է գտնվում մեր հեռուստատեսությունը: Այն է. Միաբեւեռ, միակողմանի, երբեմն անցնելով կոռեկտության եւ պարկեշտության բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները: Հեռուստատեսությունը ղեկավարվում է իշխանությունների կողմից, իսկ որ Հեռուստաընկերությունը համարձակվում է այլախոհության նշաններ ցույց տալ` խոսել ճիշտ եւ արդար դատել, անմիջապես ենթարկվում է ռեպրեսիաների եւ ճնշումների: Ամենից վառ օրինակը կարելի է համարել Գյումրիի «ԳԱԼԱ »ՀԸԿ-ը, որը դիմադրեց, պայքարեց եւ հասավ հաջողության:

Ինչպես նշվել էր նախկինում, ՔՀ ստեղծելու համար անհրաժեշտ է պետական հովանավորչություն, պետական օգնություն: Սակայն, մեր պայմաններում պետությունը կանգնած է հակառակ կողմում: Շրջված, իր քաղաքացուն թիկունքով է կանգնած: Այնպես որ, ՔՀ ստեղծելը շատ բարդ է, քանի որ պետությունը կարծես ոչ միայն չի ցանկանում ՔՀ ստեղծել, այլեւ ամեն ինչ անում է ժողովրդին ոչխարացած եւ բթացած պահելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ պետությանը ձեռնտու է ոչ թե զարգացած բնակչություն, այլ մի զանգված, որին իշխելը եւ հարստահարելը կդիտվեր որպես բնության օրենք: Ուստի ՔՀ-ի թեման ոչ թե արժե փակել, այլ, ընդհակառակը, դա այժմեական է. ՔՀ-ի ստեղծումը, կարելի է ասել, դարձել է նաեւ պատմական անհրաժեշտություն:

Կցանկանամ խոսել եւ խորհել, մի՞թե մենք` որպես ազգ, այսքան վատն ենք, որ մեզ հետ հաշվի չեն նստում: Որ մեզ կոտորում են, ոչնչացնում, նվաստացնում եւ ստորացնում, բայց մենք էլի գնում ենք նրա` նվաստացնողի, հարստահարողի եւ ստորացնողի մոտ: Մենք սիրում ենք մեզ հարստահարողին, մեզ վիրավորողին, մեզ սպանողին եւ մեզ կեղեքողին: Այդ ամենը գալիս է նրանից, որ մենք չենք ազատվել զոհի բարդույթից: Որ մենք, դեռ ապրում ենք ոչ թե իրական կյանքում` հայրենիքում, այլ ապրում ենք պատմական, վիրտուալ մի աշխարհում: Վանոն գրել էր, որ անհրաժեշտ է ազատվել պատմական հայրենիքի բարդույթից: Մի՞թե չենք հասկանում, որ անհրաժեշտ է իրական հայրենիքը շենացնել, կառուցել, հզորացնել եւ նոր ձեռնմուխ լինել պատմական հայրենիքի ազատագրմանը: Մենք, որ չունենք ոչ մի ուժ, այժմ բարձրացել ենք եւ գոռում ենք.

Հասնինք Սասուն,
Մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան: 


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 29 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Որպես նախորդ թեմայի տրամաբանական շարունակություն, առաջարկում եմ նախ լիարժեքորեն պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում քաղաքացիական հասարակություն: Այսքան ձգտում ենք մեր հանրապետությունում ունենալ նման հասարակություն, ուրեմն եկեք մեկ անգամ եւս վերհիշենք վերջինիս բնորոշումները եւ չափորոշիչները:

Ասեմ, որ ինքս սոցիոլոգ կամ քաղաքագետ չեմ, ուստի եւ հղումներ եմ արել տարբեր էլեկտրոնային աղբյուրների:

Սկսենք նույն Վիքիպեդիայից, որտեղ գրված է (իմ իսկ թարգմանությամբ).

Քաղաքացիական հասարակությունը կազմված է կամավոր քաղաքացիական ու հասարակական կազմակերպությունների եւ կառուցվածքների միասնությունից, որոնք ձեւավորում են հանրության գործունեության հիմքը՝ ի հակադրություն որեւէ պետության ուժային կառույցների (անկախ այդ պետության քաղաքական համակարգից) եւ առեւտրային կառուցվածքների:

Գոյություն ունեն քաղաքացիական հասարակության բազմաթիվ սահմանումներ, որոնցից մի քանիսը կներկայացնեմ ստորեւ:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հայաստանում մարդկանց մեծամասնությունը ապրում է ախպերության օրենքներով. մեր ախպերներին չնեղացնենք՝ մնացածի հերն էլ անիծած:Մի անօրինական բան տեսնելիս ոստիկան կանչենք՝ մարդ ծախող ենք: Մեր ունեցած խնդիրները բարձրաձայնենք՝ խայտառակչի ենք: Էս մարդը կարողացել է հասնել մաքսայինի պետի պաշտոնին՝ հալալ է իրեն, կարո՞ղ ես՝ դու էլ դարձիր: Սույն օրենքները չգրված են, սակայն տասնամյակներով, միգուցե հարյուրամյակներով նստած են մեր արյան մեջ, ու վստահորեն պիտի փոխանցվեն մեր սերունդներին: Քանի որ այդպես հասարակությունը մեզ նորմալ կընդունի: Իսկ ինչիսի՞ն է հայաստանյան հասարակությունը, և ու՞մ է նա իր այդ ձևով ձեռնտու:

Մեծ հաշվով Հայաստանում հասարակությունը լրիվ ձևավորված չէ: Հենց այդ երևույթը նկարագրող բառը ինքնին ինձ որպես հայ մարդու ասում է, որ մեր մեջ общество, society, Gesellschaft, չկա: Օտարալեզու այս բառերի հիմքում ցանկացած գրագետ մարդ գտնում է «ընդհանրության»՝ սոցիումի գաղափարը, իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հասարակ՝ ոչինչ չասող մի ածական: Չխորանամ, սակայն, ծագումնաբանության մեջ. դա թեման հեռու չի տանի: Դա միայն սկիզբն է:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Phenomen | 28 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom