F5 բլոգ

Հասարակություն

Այսօր մասնակցեցի ՀԱԿ-ի նախաձեռնած միտինգին: Անկեղծ ասած՝ մի քիչ թերահավատությամբ: Երեւի հասկացել էիք իմ նախորրդ գրառումներից: Սակայն, գնացի ու չեմ փոշմանել իմ մասնակցության համար: Տեսա մարդկանց, շփվեցի նրանց հետ, լսեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, եկա տուն, մի անգամ էլ Ա1-ում ընթերցեցի ուշադրությամբ (համ էլ իմ կանգնած տեղում՝ պոնչիկանոցի մոտ, մեկ մեկ հռետորի ձայնը խլացնում էին մեքենաների ձայնը), եւ ստացա իմ մեջ հասունացած տարբեր հարցերի պատասխանները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ դա միայն իմ հարցերի պատասխանը չէր, այլ՝ մեր քաղաքացիներից շատերի:

Նախ՝ միանում եմ մարտի 1-2-ի բոլոր զոհերի հիշատակի խոսքերին: Նրանք զոհվեցին, սակայն այդ զոհը կարող էի լինել ես, իմ ընտանիքի անդամները, իմ ընկերները, նրանց ընտանիքի անդամները: Ժոժոբայի հետ մարտի 1-2-ին մի քանի անգամ եղել ենք Մյասնիկյանի հրապարակում, տեսել ինչպես մարդկանց ոգեւորությունը, այնպես էլ խուճապը:

Իսկ հիմա՝ իմ մի քանի մեկնաբանությունները՝ այսօրվա ելույթի վերաբերյալ:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 28 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հրանտ Մելիք-Շահնազարյան - ով է սա ՞

Այսօր պարզեցի, որ «Միտք» վերլուծական կենտրոնի շեֆ է.

Ձեզ որեւէ բան ասում է՞. Ինձ ոչ

Բա ոնց անենք, որ հասարակությունը իմանա նրա մասին ՞

Օրինակ վերցնենք նրա /հավանաբար/ բարեկամից Լևոն Մելիք–Շահնազարյանից. Երեվի հիշում եք այս հանճարին .. .ով անցյալ տարի պնդում էր, որ Ալեյեվի կամ հայրը կամ որդին իր դեմ մահափորձ էին կազմակերպել իր Պտղնում գտնվող դաչայում.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Շատ լավ կռիվ է.... Մե ուրախություն, մե ծիծաղ…
Ոնց որ փողի կռիվ ա, չէ՞ ... Թե չէ ես մաքրեմ, դու մաքրես. интереса нету.
Հա, ոնց որ փոխի համար են իրար միս ուտում:
Մտածում էի, բա որ Աստծո սպասավորները իրար միս են ուտում փողի համար, բա հասարակ մարդիկ ինչեր կանեն....
Ժոժոբայի ականջը կանչի… Էս ինչի՞ չի երեւում....


Գրառման հեղինակ՝ Philosopher | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Երեկ կարդում էի Հայաստանի Հանրապետություն թերթը: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. ես “նստած” չեմ այս գորշ թերթի վրա, պարզապես երբեմն կարդում եմ, որ տրամադրությունս բացվի՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով: Ընթերցում եւ հիշում եմ սովետը, երբ մեզ օտար էր ոջլոտությունը, թեեւ մանկապարտեզների ոջիլների թիվը գերազանցում էր ԽՍՀՄ-ի բնաչկության թիվը:

Եվ ահա, ուրեմն, մեր ՀՀ օրաթերթի այս հոդվածում աչքովս ընկավ հետեւյալը:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացրեց ոլորտի ծրագրային քաղաքականությանն առնչվող ֆինանսական հատկացումները… Բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 92.4 հազ. դրամ՝ 2008 թ. 77.0 հազ. դրամի դիմաց, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը՝ 59.2 հազ. դրամ՝ 2008 թ—ի 49.3 հազար դրամի դիմաց։ Լ

Հիմա ասեմ, թե ինչու այս տողը գրավեց իմ ուշադրությունը:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Democrat | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մարտի 1-ի գործով ձերբակալված Դավիթ Աղայանի հարազատները չեն կարողանում գտնել նյարդաբանի, որը կհամաձայնի մտնել մեկուսարան եւ բուժզննության ենթարկել մեծ գրող Ղազարոս Աղայանի թոռանը:

Դավիթի կնոջից` Յուլյայից տեղեկացանք, որ «վերջին շրջանում խորացել է ամուսնու գլխացավը, նկատվում է գլխապտույտ, բարձրացել է ներգանգային ճնշումը»: Դավիթ Աղայանին անհրաժեշտ է նախ բուժզննություն, ապա նաեւ բուժօգնություն, իսկ մեկուսարանը չունի անհրաժեշտ ուղղվածությամբ մասնագետ՝ նյարդաբան:

Դավիթ Աղայանի հարազատները դիմել են Մասիս քաղաքի նյարդաբանին, սակայն նա հրաժարվել է գալ մեկուսարան:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ներկայացուցիչները այցելել են մեկուսարան եւ արձանագրել, որ փոքրիկ խցում պահվում է 12 մարդ, այն դեպքում, երբ խցերը նախատեսված են 6 հոգու համար: Այս կազմակերպությունը խոստացել է նաեւ Դավիթի համար նյարդաբանի հարցը լուծել:

Դավիթի կինը դիմել է մի շարք կազմակերպությունների, նաեւ Հայ ազգային կոնգրես, որպեսզի կարողանան բժիշկ նյարդաբան գտնել, որը չի խուսափի մտնել մեկուսարան:

Աղբյուր - Ա1պլուս


Գրառման հեղինակ՝ F5-admin | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ու դուք ցանկանում եք, որ մեր ընտրողները հասկանան, թե ինչո՞ւ եւ ո՞ւմ ընտրել ընտրությունների ժամանակ…

Մեր հասարակությունը որպես Գյումրու քաղաքապետ պատրաստ է ընտրել միայն Վարդանիկին, մեր ժողովրդի քաղաքացիական գիտակցությունը ոչ մի բանով չի գերազանցում Վարդանիկի ուղեղին, ու մեր ընտրողների հավատն առ Աստված ոչ մի բանով ավելի բարձր չէ, քան Շիրակի թեմի առաջնորդինը…


Գրառման հեղինակ՝ Democrat | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

depressionՈրպես նախորդ թեմայում բարձրացված հարցի լրացում կամ հակադարձում, ինքս ինձ փորձում եմ դատել. այն, ինչ կատարվում է բոլորիս աչքի առջեւ եւ օրը ցերեկով, արդյո՞ք անտարբերություն է, թե՞ ելք չգտած մարդու հոգեվիճակ: Ավելի ճիշտ՝ իրո՞ք մենք բոլորս անտարբեր ենք, թե՞ հուսահատված եւ ընկճված: Չէ՞ որ անտարբերությունը խորը ընճման մեջ հայտված մարդուն բնորոշ նշաններից մեկն է միայն, ու եթե լավ տնտղենք, գուցե հայտնաբերենք այլ պատճառներ նույնպես:

Անձամ ես հակված եմ իմ կողմից հենց նոր «հայտնաբերած» մտքին` մենք անտարբեր ենք, քանի որ ընկճված ենք:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 10 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom