F5 բլոգ

Հասարակություն

Օրերս հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետությանը ռուսական կես միլիարդանոց վարկի հաստատման, ինչպես նաև այդ ռեսուրսների ծախսման պլանի մասին: Մասամբ հայտնի են նաև վարկի տրամադրման պայմաները՝ մարման ժամկետը 15 տարի, տոկոսադրույքը՝ Libor (Լոնդոնի միջբանկային տոկոսադրույք) գումարած 3 տոկոս տարեկան: Չեն նշվում մարման ինտերվալները (եռամսյակային, տարեկան), ինչպես նաև, թե ի՞նչ ժամկետի սահմաններում է Լիբորը ֆիքսված (երեք ամիս, կես տարի, մեկ տարի): Սակայն իմանալով մեր կառավարության անկարողությունը, հատկապես ռուսների հետ տնտեսական բանակցություններում, գրեթե վստահ եմ, որ պարտադրվել են ամենաանբարենպաստ պայմանները (թեև արդար լինելու համար պետք է նաև նշել, որ Լիբորը այս պահի ամենահարմար տոկոսադրույքն է. Լիբոր`0,79, Եուրիբոր` 1,26):

Այնուամենայնիվ ցանկանում եմ անդրադառնալ ոչ թե վարկի մանրամասներին, այլ այդ և բազմաթիվ այլ պետական պարտքերի մարման մանրամասներին:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Phenomen | 8 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հիմա կասեք լիալուսինը ազդել է Ժոժոբայի վրա ՞

Եվ հավանաբար այս ամենում կա իրականության նշույլ .... ամեն դեպքում ինտերնետում անկապ դեգերումները բերեցին ինձ մի հայկական կայք, որի հենց անվանումն էլ զետեղել եմ վերնագրում.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մի ալարեք եւ ընթերցեք Առավոտից այս մեջբերումը: Հուսով եմ, որ ընթերցելուց հետո, Ձեր սերը երկրի տերերի նկատմամաբ կբազմապատկվի:

Տուժողը հուզված էր

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, Արմեն Դանիելյանի նախագահությամբ, երեկ սկսվեց ջութակահար Արամ Մելիքյանի բողոքի քննությունը: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողն անցյալ տարվա փետրվարի 27-ին Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տան 3-րդ հարկից ցած էր ընկել: Բազրիքն ամրացված չի եղել: 2-րդ կարգի հաշմանդամ դարձած Ա. Մելիքյանին մահամերձ հասցրել են հիվանդանոց: Բազմաթիվ վիրահատությունների արդյունքում փրկվել է նրա կյանքը: Քրեական գործը փակվել էր, եւ տուժողը վիճարկել էր նախաքննությունն իրականացրած Կոտայքի մարզի ոստիկանության քննիչի գործողությունները: Երկու անգամ նախաքննություն էր իրականացվել ու ավարտվել: Տուժողը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն նրանք էլ գտել էին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չի եղել: Այսինքն, հանգստյան տունը որեւէ պատասխանատվություն չի կրել տեխնիկական անվտանգության բացթողումների համար:

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում տուժողն այնքան հուզված էր, որ չէր կարողանում պատասխանել դատավորի հարցերին: Երբ դատավորը նրան ասաց. «Գնա ջութակ նվագի», նա չկարողացավ նույնիսկ ներկայացնել իր առողջական վիճակը, ցույց տալ իր չշարժվող մատները: Սա այն դեպքում, երբ, իսկապես, Արամը զրկվել է ջութակ նվագելու հնարավորությունից: Տուժողն ասաց, որ չի հիշում, թե ինչպես է ընկել, թե ինչպես է հենվել հանգստյան տան բազրիքին:

Դատական նիստը կշարունակվի մայիսի 15-ին:


Գրառման հեղինակ՝ Democrat | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մայիսի 7-ին, ժամը 00.02-ին, Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց, 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար, 52-ամյա Նվեր Մնացականյանին և դիմել փախուստի։

Նվեր Մնացականյանը բուժօգնության է դիմել ՙԱրմենիա՚ ՀԲԿ, ստացել բուժօգնություն և գնացել տուն:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն։

http://a1plus.am/


Գրառման հեղինակ՝ Marat | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այսօր, ժամը 3-ին կմեկնարկվի ՀԱԿ-ի մայիսմեկյան հանրահավաքը: Հետաքրքիր է, թե ինչքան մասնակից կլինի, եւ ինչպես այն կընդունվի մարդկանց, հատկապես քաղաքական իմաստով պասիվացած ժողովրդի կողմից:

Շատ բան կախված է նրանից, թե ինչ ելույթ կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, որպեսզի ելույթը լինի համոզիչ, նաեւ համապատասխան լսարան է պետք՝ խելքով ու քանակով:

Ես շատ լավ եմ հասկանում, որ Լեւոնի ուզածն այնքան իշխանափոխությունը չէ, որքան հասարակության փոփոխությունը: Եվ նա չի սխալվում: Նախ պետք է մենք մեր վերաբերմունքը փոխենք մեր ներկայի ու ապագայի հանդեպ, զգանք, որ մենք ենք վերջապես այս երկրի տերը:

Եթե սա հաջողվեց, ու մարդիկ իրենց մեջ խեղդեցին ոչխարի սինդրոմը՝ գառան անմեղ աչքերով հանդերձ, ուրեմն, որեւէ նշանակություն չի ունենա, թե ով է նախագահը եւ ով է իշխանավորը: Այս դեպքում է միայն, որ ընտրությունը կդառնա ընտրություն, ընտրվածն էլ կհասկանա, որ իրեն ընտրել են մի քանի հազար կամ տասնյակ հազար կամ հարյուր հազար հոգի, եւ ոչ թե մի քանի ախպեր-տղերք:

Սպասենք եւ հուսանք: Սպասենք՝ ակտիվ, հուսանք՝ լավատեսորեն:


Գրառման հեղինակ՝ Democrat | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այսօր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ասուլիս էր հրավիրել, ու տարբեր հարցերի կողքին, հիշատակել է հետեւյալ միտքը.

Մեջբերում Ա1plus-ից

Ի դեպ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ապրիլի 29-ից մայիսի 29-ը հայտարարվել է «վահան» անունը կրող միամսյակ, որի շրջանակներում էլ ոստիկանությունը միջացառումներ է իրականացնելու բնակչության շրջանում եղած անօրինական զենքն ու զինամթերքը, ինչպես նաեւ թմրամիջոցներն առգրավվելու համար։

Իմ կողմից. փողոցները չափչփելու փոխարեն, ու բնակչության շրջանում միջոցառումների փոխարեն, լավ կլիներ, որ սկսեին բնակչության հաշվին ապրող խմբերին հետեւելուց՝ օլիգարխներ, դեպքուտատներ, գործարարներ, նրանց թուլեքը, թուլեքի շրջապատ… սաղ-սաղ իրար հետ մի 1000 հոգի մարդ լինեն: Ու շատ մի ջանք գործադրել էլ պետք չէ, մեկ-երկու օրը, եւ ոչ թե ամբողջ մի երեսուն օրը հերիք կլինի, որ գտնեն ու պատժեն: Կարեւորը դուխն է ու ցանկությունը…


Գրառման հեղինակ՝ F5-admin | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հարգելի հեղինակներ եւ մեկնաբաններ,

Մոտենում է ապրիլի 24-ը՝ համայն հայության, ինչպես նաեւ մի քիչ կարեկցանքի զգացումով օժտված ոչ հայերի սգո մեծ օրը…

Եկեք քննարկենք այն հարցը, թե՝ արդյոք, ունենալով նման մեծ կորուստ, մենք դաս ենք քաղել: Արդյոք վտանգ կա, որ Մեծ եղեռնի համաշխարհային ճանաչումը նպատակից վերածվում է միջոցի: Արդյոք արժե մանկահասակ երեխաների ձեռքը բռնել ու գնալ Ծիծառնակաբերդ, թե՞ պետք է թողնել, որ նրանք մեծանան, ԸՆԹԵՐՑԵՆ ու հասկանան, թե ինչ է կատարվել այդ սեւ օրերին… Արդյոք Թուրքիայի հետ հարեւանություն անելը պետք է դառնա օրակարգ, եւ այլն… եւ այլն…

Հուսով եմ, որ Փիլիսոփան եւ մյուսները իրենց պատմական տեղեկություններով մեզ կօգնի ճիշտ հասկանալ, թե ինչ է եղել իրականում: Կարծում եմ, Ժոժոբան կգտնի նկարներ, որոնք կբացահայտեն շատ հարցեր…

Սպասում եմ անկեղծ, ու մերօրյա քաղաքականությունից հնարավորինս հեռացված գրառումներ:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 37 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom