Մի քանի օր առաջ խանութի պարկինգում տեսա մի «գեղեցկուհու» - երկար ժամանակ կողքերը պտտվում էի, մինչեւ որ հասկացա, որ իմ իմացած մեքենան չի - ընդամենը Տոյոտա Կորոնա 65-69 թթ-ի արտադրության: Իսկ ես մտածեցի, թե «Ժիգուլ» է, կամ առնվազն Ֆիատ:
Ահա իմ տեսած մեքենայի նկարը եվ նույն մեքենայի մի քանի նկարներ ինտերնետից - Toyota Corono 1965-1969
Գրառման հեղինակ՝ David | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երկար բարակ բացատրությունների կարիք չկա - ասեմ, որ ականատես եղա մի հարսանեկան արարողության հենց ծովափին:
Նորապսկաներ, զագսի կամ համապատասխան կառույցի ներկայացուցիչ, լուսանկարիչ, երկու ընկեր, երեք միջին գիրության ընկերուհի եվ հարսի մաման, հա քիչ մնար մոռանայի մի հատ էլ ռեպպեր-Ճստո (մինի Snoop Dogg), իրա ձեւերով ու շարժումներով հանդերձ:
Ու էդ բոլորը սպիտակի եվ կարմիրի « մեջ՞»
Գրառման հեղինակ՝ David | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ՀԻմա կասեք խտրականություն եմ քարողում .. .ոչ, հաստատ՝ ոչ: Գունավորների/բառի բուն եվ փոխաբերական իմաստով/ շահերի պաշպան տարբեր որակի ՀԿ-ներին եվ Ռեսուրս կենտրոններին խնդրում եմ իրենց ժամանակը չծախսել եվ փակել այս էջը: Սա ձեզ չի վերաբերվումԼ:
Կրկնում եմ խոսքս խտրականության մասին է չէ, այլ այն մասին, որ սեւերը տարբերվում եմ սպիտակներից: Հիմա կասեք գյուտ արի՞ր: Չէ գյուտ չարեցի, ուղղակի կպչում եմ մի թեմայի, որի մասին շատերս չենք սիրում խոսել: Օրինակ մենք չեն սիրում խոսել այն մասին, որ վրացահայերը, պարսկահայերը եվ ասենք Բաքվի հայերը խիստ տարբերվում են հայաստանցի հայերից, բայց դա այդպես է: Հիմա լավ է, թե վատ ... բայց դա կա:
Լավ շեղվեցինք, խոսքս Սեւերի մասին է
Գրառման հեղինակ՝ David | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Դե ի՜նչ, երեւի երկրից հեռանալու մեր հերթն էլ եկավ: Չեմ զարմանա, որ մի քանի ամիս հետո կայքում նոր բաժին բացվի - «էմիգրանտի օրանգիրը» խորագրով
Էհ՜ ...
Գրառման հեղինակ՝ Jojoba | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ինչպես եվ այլ մասնագիտություններում «ապաշնորհ» մարդիկ քիչ չեն մեզ պատահում, բայց բժշկների սխալներն առավել ակնառու են: Կարելի է հասկանել, որ «վայրի կապիտալիզմի» դարաշրջանում, երբ ամեն ոք փորձում է առավելագույնս փող վաստակել, հաճախ հաշվի չառնելով իր գիտելիքները եվ հնարավորությունները մարդիկ աստիճանաբար ջրի երես են բերում բոլոր այն բացասական հատկությունները, որոք մեկ այլ պարագայում միգուցե եվ լավ քողարկված լինեին:
Չեմ կարող ասել, որն է ճիշտ - լինել ապահովված, բայց ***, թե՝ սոված, բայց ***: Լաավ, կարծես թե մի քիչ շեղվեցինք բուն թեմայից: Խոսքս եվ այս նյութը այն մասին է, որ ապրելով /կամ գոյատեւեոլվ ՀՀ-ում/, մենք ստիպված ենք չկորցնել մեր մարդկային կերպարը, եվ, ինչու չէ նաեւ, պահպանել հայկական թասիբային, տղայական պահերը: Ամեն դեպքում մենք ծնվել, մեծացել եվ ապրում ենք մի երկրում, որտեղ դեռ բարձր հիմքերի վրա են դրված մարդկային արժեքները - ես անձամբ դրանում խորին համոզված եմ:
Գրառման հեղինակ՝ Jojoba | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ինչ գեղեցիկ արտահայտությունն է, չէ՞ «Բժշկական ծառայությունների մատչելիություն եվ հասանելիություն»: Եթե չեմ սխալվում այն համարվում է բժշկական իրավունքի, /ես կասեի նաեւ մարդու իրավունքների/ հիմնասյուներից մեկը: Եթե մի պահ բաց թողնենք «Բժշկական ծառայությունների մատչելիություն» եզրույթը, քանի որ այն մեր երկրում ֆանտաստիկայի բնագավառից է, ապա «հասանելիությունը» պետք է որ հիվանդներին հասանելի լինի:
Եթե առավել ճշգրիտ լինենք, ապա բժշկական ծառայությունների հասանելիությունը դա երբ հիվանդին ազատորեն հասանելի են առողջապահական ծառայությունները անկախ աշխարհագրական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կազմակերպչական կամ լեզվային բարիերների: Իմ իմանալով առնվազն մի երեք-չորս ՀԿ-ներ կան այս ասպարեզում գործող, ԱՆ-ը ամիսը գոնե մեկ անգամ խոսում է այս թեմայով, ամեն մի նոր բուժ-կենտրոն բացվելիս այս մասին խոսում են պետական բարձրագույն այրերը /վերջին անգամ այս մասին լսել եմ Իզմիրյան կենտրոնի բացման ժամանակ/:
Դե իսկ հիմա եկեք վերադառնանք իրական կյանք:
Գրառման հեղինակ՝ Jojoba | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2013 զեկույցը մեծ ֆուռոռ առաջացրեց հանրապետությունում: Ոմանք մեկը մյուսից առաջ ընկնելուվ քննադատում էին, մի մասը փորձում էին հերթական անգամ աստվածացնել Կ. Անդրեասյանին /ինչպես նախորդ տարիներին էին անում անցած-գնացած պաշպաններին/: Ի՞նչ կատարվեց իրականում: Ըստ իս իրականում ոչինչ էլ չեղավ: ՄԻՊ ներկայացրեց մի զեկույց, որն մի փոքր տարբերվում էր նախորդ տարիների զեկույցներից, բայց բովանդակային բեռը նույնն էր՝ իհարկե առանց կոնկրետ անունների եվ կոնկրետ անձանց:
Դե իսկ հակառակ կողմն էլ փորձեց ցեխ շպրտել, քանի որ «խաղի կանոնների համաձայն» հարկավոր էր հակադարձել, հակառակ դեպքում ինչպե՞ս հավատալ, որ ամեն ինչ նախորոք չէր կազմակերպված:
Գրառման հեղինակ՝ David | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը