Հոկտեմբերի 6-ին «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Տրանսվերսալ թատրոնը (ԱՄՆ/ Հոլանդիա) Տիկնիկայինի բեմում հանդես եկավ «Blue shade» («Երկնագույն ստվեր») դրամատիկ կատակերգությամբ, որ բեմադրել է դրամատուրգ Բրայան Ռեյնոլդսը: Ներկայացումը, որի պրեմիերան կայացել է այս տարվա սեպտեմբերին՝ Ամստերդամում, «բացեցին» մինետ ձեւացնող դերասանն ու դերասանուհին… այնուհետեւ սեքս, կրակոցներ, հայհոյանք, համբուրվող տղամարդիկ, մի քիչ անհամ հումոր, մյուզիքլային որոշ տարրեր ... Դերասանները ամեն խաղացվող կտորից հետո ծափեր էին ակնկալում, որոնք այդպես էլ չհնչեցին: Ավելի ճիշտ հնչեցին՝ վերջում… քաղաքավարությունից ու հյուրընկալության կանոններից դրդված:
Գրառման հեղինակ՝ Jojoba | 11 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Օղակաձեւ այգու մի հատվածն, որն գտնվում է Ֆիզկուլտ ինստիտուտին դեմ -հանդիման /լճի շրջագծով/ միշտ եղել է քաղաքական եվ սոցիալական գովազդով հագեցած գոտի. Երկու տարի առաջ ծառերի վրա հայտնվեցին Ա4 ֆորմատե թղթե գովազդային վահանակներ, որոնք կոչ էին անում ՀԺ թերթին իրենց կեղտոտ ձեռքերն հեռու պահել հայոց-առաքելական եկեղեցուծ. 2008-ի Մարտի նախորդող ժամանակաշրջանում կարելի էր հանդիպել հակալեվոնական պաստառների /կարծեմ մեկ անգամ արդեն գրել եմ այստեղ/. Իմաստն կայանում էր նրանում, որ մի հավատացեք մեկին, ով երկիրն արդեն ծախել է եվ հիմա էլ նորից ցանկանում է կրկնել նախորդ հաջողված փորձն.
Մի շաբաթ առաջ նույն հատվածով անցնելուց նկատեցի նոր պաստառ. Տեքսն չեմ հիշում անգիր, միայն կարող եմ ասել, որ հասցեագրված էր հայոց կանանց եվ աղջիկներին եվ իմաստն կայանում էր նրանում, որ Հայ աղջիկներին հարիր չէ բացել իրենց պորտը եվ բաց շորեր հագնել …
Գրառման հեղինակ՝ Jojoba | 9 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մի քանի շաբաթ առաջ ինտերնետում մեծ շուքով եւ պատվով քննարկվում էր այս թեման, որն իմ անձնական կարծիքով ավելի շատ «ՊՌ ակցիա» բնույթ էր կրում, քան իրականում կար.
Ես հատուկ չէի անդրադարձել նրան, քանի որ պատմությունից եւ գրականությունից միշտ թույլ եմ եղել, եւ ինձ երբեք թույլ չէի տա քննարկել մի թեմա /նույնիսկ անուղղակի հիշատակել/, որից ինքս, մեղմ ասած, կաղում եմ:
Գրառման հեղինակ՝ Jojoba | 14 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Նոր Զելանդիայի ռադիոյի լրատվական կայքից (New Zeland Radio News) տեղեկանում ենք, որ Հայաստանից Նոր Զելանդիա «Յան» բնական հյութեր ներկրող ընկերությունը համաձայնվել է խանութներից հետ կանչել առաքված ապրանքը քանի, որ որոշ դեպքերում սույն հյութերում մրգային հիմքը բացակայում է, իսկ առկայության դեպքում էլ չափազանց փոքր է:
Նոր Զելանդիայի Առևտրային հանձնաժողովի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենց կողմից «Յան» բնական հյութերի նկատմամբ պատվիրվել է անկախ հետազոտություն: Նշենք, որ «Յան» բնական հյութերը Նոր Զելանդիա են ներկրվում «Super Juice» անվան տակ: Ընկերությունը Նոր զելանդիայի ավելի քան 30 խանութներում վաճառում է 100%-ով սև հաղարջից, դեղձից և նռից բաղկացած հյութեր:
Գրառման հեղինակ՝ Jojoba | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մի քանի օր առաջ մահացավ Պոպի արքա Մայքլ Ջեկսոնը. Մտադրություն չունեմ այստեղ ծավալվել այն ամենի մասին, ինչ հիմա դուք կարող եք գնտել ամեն մի խարխլված թերթում՝ նրա դերի, գործունեության եվ ընդհանրապես Ձեկսոն Դարաշրջանի մասին.
Այս ամենը թող մենզնից ամեն ոք իրեն հարցնի եվ պատասխանի. Ես խոսել կուզեմ այն ամենի մասին, ինչի վերաբերյալ կարծես թե շատ անգամ է ասվել, բայց միաժամանակ կան շատ գաղտնիքներ.
Հենց այսօր Արմենիա ՏՎ-ով «Բարի գիշեր Հայեր» հաղորդումն նվիրված էր Ջեկսոնին. Եվ այս հոդվածն ես որոշեցի գրել այս հաղորդումն եվ ապաշնորհ հաղորդավարներին նայելուց հետո.
Գրառման հեղինակ՝ Jojoba | 11 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Քիչ առաջ ընթերցում էի հոդված ա-մեկում այն մասին, թե ինչ չարաշահումներ է հայտնաբերել Իշխան Զաքարյանը, մեր փառապանծ ու մտքերի շտեմարան հանդիսացող երեսփոխանների հավաքականի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը:
Օրինակ`
Ու չկա մեկը, որ նույն Զաքարյանին հարցնի`
ԻՍԿ ԴՈՒ ՔՈ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ԻՆՉՔԱՆՈՎ ԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ, ասենք` ԾԱՂԿԱՁՈՐԻ ՍՊՈՐՏԲԱԶԱՆ, եւ ԻՆՉ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ Է ԵՎՐՈ-ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ…
Ու ամենակարեւորը` ԻՆՉ ԱՐԺԵՆ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ` ՈՐՊԵՍԶԻ ԱՆՀԵՏԱՆԱՆ ԿԱՄ ՄՈՌԱՑՎԵՆ…
Գրառման հեղինակ՝ Democrat | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այս օրերին ամբողջ ազգը շնչում է համաներման հարցով: Սա ողջունելի է, որ ազատազրկված անձանց, այդ թվում՝ քաղբանտարկյալների հարցը դարձել է օրակարգային: Բայց շատ ցավալի է, որ այս ամենը թափ առավ միայն Սերժ Սարգսյանի “հրամանից հետո"՝ “էլ, դու, հասարակություն, ես ինքս գիտեմ ինչ եմ անելու, կամ էլ՝ անելու եմ թե չէ, բայց թե հլը մի հատ տեսնեմ դու ինչ մտքի ես...”:
Ամենաահավորն այն է, որ այս շինծու դատական պրոցեսներին հետեւելուց հետո, ու դրան հաջորդող ինչ-որ մամուլի ասուլիսներից հետո, միայն մի միտք է առաջանում իմ մեջ՝ ինչպիսի տափակ իրավիճակ, ու ինչպիսի “առողջ” մտքեր՝ տարբեր մարդկանց, այդ թվում իրենց մարդու տեղ դնող արարածների կողմից:
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը