F5 բլոգ

Հասարակություն

Կյանքի բերումով այնպես է ստացվել, որ ես երբեք տանը փող չեմ պահել. Այս սովորությունը իմ մեջ ձեւավորվեց, երբ առուփախի տարիներին /կամ ինչպես ռուսներն են սիրում ասել «Խելառ 90-ականներին»/ ստիպված եղել ապրել օտար երկրներում. Դա այն տարիներն էին, երբ մի գիշերվա մեջ մարդիկ կարող էին բառացիորեն միլիոնատեր դառնալ. /վերջին խոսքերս իհարկե Ռուսաստանի եվ մասնավորապես Մոսկվայի մասին է /

Հիշեցնեմ, որ այդ ժամանակ մարդկանց առնվազն 30 տոկոսը կամ ինչ որ մի բան էին վաճառում, կամ գիտեին մեկին, որ վաճառում է կամ ունի ապրանք. Իսկ քանի որ ուսանողությունը ամեն ժամանկներում միշտ եղել է հասարակության ամենաճկուն խավն, ապա ես անձամբ չէի ճանաչում մեկին, ով չէր զբաղվում Ֆարց-ով /ֆարցովկա/. Հետեւաբար մի պատահական հաջող ծանոթություն /ասենք մի որեւէ նորաբաց սրճարանում/ կարող էր դառնալ առաջին /եվ միգուցե վերջին/ միլիոնի գրավականը.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 18 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, ըստ panorama.am-ի՝ ասել է. «Լայնաշերտ ազգային ցանցի ստեղծումը սահմանված է «ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգով»: Այն լինելու է հաջորդ սերնդի լայնաշերտ ցանց եւ ներդրվելու է մինչեւ տարեվերջ: Մեր գերնպատակն է յուրաքանչյուր տուն մինչեւ 100 մեգաբիթ հզորությամբ ինտերնետ կապով ապահովելը»:

aravot.am

Ուղղակի հետաքրքիր է վարչության պետ Վաչե Կիրակոսյանը գիտակցում է թե ի՞նչի մասին է խոսքն, եվ ե՞րբ է տարեվերջը.


Գրառման հեղինակ՝ Jojoba | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Դեռեւ 2008 թվականին ամերիկացի դիզայներ Մարկ Դջեյկոբսը սկսեց սոցիալական շարժում ընդեմ Մաշկի Քաղցկեղի, որն կոչվում էր «Protect The Skin You’re In» /Պաշպանիր մաշկը, որում դու Կաս/.  Հետեանքում Marc Jacobs բուտիկներում վաճառքի հանվեցին ֆուտբոլկաներ /հիմնականում մոխրագույն գույնի/, որոնց վրա պատկերված էին հայտնի մարդիկ, բայց բոլորն էլ մերկ .

Ֆուտբոլկաների արժեքն էր 35 ԱՄՆ դոլլար, իսկ ամբողջ հասույթը փոխանցվեց Մաշկի քաղցկեղ հետազոտություններուվ զբաղվող բարեգործական ֆոնդ.

Ահա մի քանի նկարներ Վայնոնա Ռայդեր


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ի սկզբանե, Խոջալու.նետ-ի մասին իմ գրառումներս մաս էին կազմում այլ հոդվածի. Բայց Philosopher-ի խնդրանքով /ես ինքս էլ եմ համաձայն են նրա հետ/ կայացվեց որոշում առանձնացնել 2 հոդվածներն.

Երկար բարակ փնտրտուքներից հետո, մի քանի անգամ ուշադիր ՏՎ-ով նույն կադրերն նայելուց հետո այդպես էլ չհասկացա Խոջալու.նետ-ի իրական հասցեն անգլերեն լեզվով.

ՏՎ-ով պարզ երեւում էր , որ պրեզենտացիա իրենք անում էին իրեն լոկալ ֆայլերով - C://Documents and Settings/....., իսկ xojalu or xojali.net կայքերում մեր ուզած կայքն չկար.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 11 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Փետրվարի 1-ը “Եվրատեսիլ”-ի հայաստանյան մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն էր: Bravo.am-ը փորձեց պարզել, թե քանի մասնակից է հայտ ներկայացրել եւ ինչպիսին կլինի մրցույթի հետագա ընթացքը: Այդ հարցում մեզ օգնեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը:

Եվա ՌիվասBravo.am-ի հետ զրույցում Դիանա Մնացականյանն ասաց, որ դեկտեմբերի 15-ից սկսվել է հայտերի ընդունումը, որի մասին հայտարարությունները պարբերաբար հնչել են Հանրային հեռուստատեսությամբ:

Դիանան նշեց, որ մասնակիցը պետք է լինի 16 տարեկանից մեծ, ոճային սահմանափակում չկա. “Այս տարի մենք ընդունեցինք նաեւ արտերկրից մասնակիցների հայտեր. մրցույթի կանոնները դա թույլ են տալիս”: 


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 17 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը


Տեքստը վերցված է այստեղից:

Հարգելի Beeline,

Դուք իջեցնելով Hi-Line ինտերնետի սակագինը միայն այն բաժանորդների համար, ովքեր կհամաձայնեն ձեզ հետ 1 տարվա պայմանագիր կնքել, անտեսում եք այն 1000-ավոր բաժանորդներին, ովքեր 1 տարուց ավելի է օգտվում են Hi-Line ինտերնետից և դեռ երկար պատրաստ են օգտվել դրանից:

Հայտարարում ենք, որ զուտ մարկետինգային տեսանկյունից 1 տարվա պայմանագիր կնքելու դիմաց ավելի էժան ինտերնետ տրամադրելը, այդքան էլ հաջող և արդարացի գաղափար չէ: Նման քայլով, դուք խտրական վերաբերմունք եք ցուցաբերում ձեր հին բաժանորդների նկատմամբ և կորցնում վստահության այն պաշարը, որը կուտակվել է վերջիններիս մոտ:

Կոչ ենք անում ձեզ և պահանջում սեղմ ժամկետներում վերանայել վերոնշյալ արատավոր գնային քաղաքականությունը, այլապես մենք ստիպված կլինենք ամբողջովին հրաժարվել ձեր ծառայություններից և օգտվել ձեր մրցակիցների կողմից տրամադրվող համարժեք առաջարկներից:

Beeline բաժանորդներ

04.02.2010թ.


Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հայկական սպամերներ - պայքարենք իրենց իսկ մեթոդներով
Հայկան սպամ - սա համեմատաբար նոր երեւույթ է (նկատվում է վերջին 4-5 տարիների ընթացքում):

Տվյալ հոդվածը նպատակ չի հետապնդում խոսել հայկական սպամի պատմագրություն, շարժառիթների կամ պատճառաբանության մասին. դրա համար կան լրագրողներ, ում միայն թեմա տուր, այնպիսի հոդված կմոգոնեն, որ նույնիսկ Վարդան Կուշնիրը գերեզմանում շուռ կգա: Մի երկու հոդված գրելուց հետո փոխում են իրենց մասնագիտությունը եւ համայն մարդկությանը սկսում ներկայանալ, որպես «Սպամի փորձագետ».


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 32 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom