Առաջին հայացքից ժողովրդավարությունը (դեմոկրատիա) շատերիս, համոզված եմ, նաեւ F5 բլոգի այցելուների համար թվում է պարզից էլ պարզ արտահայտություն, սակայն համոզված եմ նաեւ, որ ոչ բոլորն են հասկանում այս տերմինը այնպես, ինչպես որ հարկն է: Որոշ գրառումներ էլ ընթերցելով, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ բլոգի անդամներից ոմանք (այդ թվում նաեւ F5-admin-ը) «ժողովրդավարության» ներքո առաջին հերթին մտաբերում են մեր մշակույթին ոչ հատուկ սեռական ազատության հիմնահարցերը եւ այլ մանրամասնություններ՝ «մոռանալով» հիմնական սկզբունքները: Ուստի ես հարկ եմ համարում բոլորիս մեկ անգամ էլ վերհիշել, թե ինչ ասել է «ժողովրդավարություն»: Ես կօգտվեմ մի շարք հիմնարար, հիմնականում՝ անգլալեզու աղբյուրներից:
Բառարաններում «ժողովրդավարություը» բնորոշվում է որպես «ժողովրդի իշխանություն, երբ իշխանությունը բացառապես պատկանում է ժողովրդին եւ այդ իշխանությունը կյանքի է կոչվում կամ ուղղակիորեն նրա միջոցով, կամ էլ ազատ ընտրական համակարգի օգնությամբ՝ այդ ժողովրդից ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Աբրահամ Լինկոլնի դիպուկ է խոսքերով, ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, որն իրականացվում է ժողովրդի կողմից՝ ժողովրդի համար (of the people, by the people, and for the people):
Գրառման հեղինակ՝ Democrat | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
«Եթե տաս միլիոն հայերի սրտերը բաբախեին միասին...»։
Մի քանի օր առաջ հրավեր էի ստացել ընկերոջիցս` գնալ Կամերային թատրոն «Ի զե՛ն» անվանումով ներկայացումը դիտելու: Մինչ այդ ինձ բախտ վիճակվել էր ներկա լինել Կամերային թատրոնի ներկայացումներից որոշներին և ես կանխազգում էի, որ այս մեկն էլ է լավը լիենլու: Սակայն տպավորությունս ոչ թե լավն էր, այլ՝ հոգեցունց և սահմռկեցուցիչ՝ և՛ լավ և՛ վատ իմաստներով:
Լավն այն էր, որ պիեսն ինքնին, ինչպես նաև բեմադրությունը կատարյալ էին, իսկ վատը` որ այդ կատարյալ ներկայացումը ըստ արժանվույնս ներկայացրեց ՄԵԶ` մեր ազգին, հայ ազգին:
Մինչ այդ ներկայացումը ես ինձ համարում էի ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻ, որը մտահոգ և հոգատար էր իր եկրի և ազգի ապագայով և իր գործունեության մեջ շատ հաճախ առաջնորդվում էր մտքում պահելով այդ մտահոգությունը և հոգատարությունը: Սակայն, ի զարմանս ինձ, ես հասկացա, որ ես մտածում և անում եմ ազգիս համար շատ չնչին բան այն ամենից ինչ որ կարելի ու ՊԵՏՔ Է անել:
Ես հասկացա, որ ես Նարեկացի չեմ կարդացել, Խորենացի, Քուչակ ու Խաչատուր Աբովյան էլ չեմ կարդացել: Ես հասկացա, որ ես անշնորհակալ եմ, քանի որ չեմ ուսումնասիրել նաև իմ համար գրված մեր նախնիների պատգամները, դրանցից դասեր չեմ քաղել և շնորհակալ չեմ եղել նրանց դրա համար: Ես հասկացա, որ իմ ազգային հիշողությունը թույլ է, որ իմ ազգային հեռատեսությունը կարճ է: Ես հասկացա, որ պետք է մտածել, ՇԱՏ ՄՏԱԾԵԼ, ԱԶԳՈՎԻ ՄՏԱԾԵԼ ու վերջապես որոշել, թե որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ ենք ուզում ու ո՞ւր ենք գնում: Որոշենք թե ի՞նչն է մեզ օգնում և ինչը՝ խանգարում (թե՛ մեր ներսից և թե՛ դրսից):
Ես կրկին ու կրկին համոզվեցի, որ ԳՈՐԾԵԼ Է ՊԵՏՔ, ԱՆՀԱՊԱՂ ԵՎ ՀԱՐԱՏԵՎ: Դերասանները բեմադրություն են անում, այսինքն նրանք գործում են, իսկ մե՞նք ինչ ենք անում: Մենք էլ պիտի ամենքս մեր համար վերանայենք մեր սկզբունքները, արժեքները, մոտեցումները, համոզմունքները: Հետո մենք ազգովի պիտի դա անենք ու ԳՈՐԾԵՆՔ ի շահ մեզ ու միմիայն մեզ: Մենք պետք է որդեգրենք Ի ԶԵ՛Ն սկզբունքը և սրընթաց առաջ գնանք, գուցե երբեմն քիչ շեղվելով մեր ուղուց, սակայն կրկին ի շահ մե՛զ և ոչ թե ուրիշների, ինչպես արել ենք շատ անգամներ:
Կներեք մի քիչ հուզական ելևէջների համար, սակայն ես մինչ օրս ցնցված եմ այդ ներկայացումից ու մինչ օրս խորհում եմ…
Հ.Գ.
Պիեսի հեղինակ և բեմադրող-ռեժիսոր՝ Արա Երնջակյան:
Մանրամասնությունների համար խնդրում եմ այցելել այստեղ:
Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հին հույները սխալմամբ կարծում էին, թե դեմոկրատիան այն է, երբ քաղաքացիներն ընտրում են իրենց երկրի խորհրդարանը: Իրականում, դեմոկրատիան այն է, երբ գոմիկներն օրը ցերեկով շքերթ են կազմակերպում: Ու մենք էլ շտապում ենք դեպի Եվրոպա…
Գրառման հեղինակ՝ F5-admin | 16 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը