Օրերս Թբիլիսիում էի: Իհարկե, չկորցրեցի նման առիթը՝ անձամբ տեսնելու, զրուցելու թբիլիսեցիների հետ եւ պարզելու Վրաստանի մայրաքաղաքում առկա քաղաքական եւ այլ իրավիճակների մասին:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 9 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Բան չմնաց, փաստորեն…
Ինգան ու Անուշը հոյակապ են, երգն էլ, ըստ իս, նորմալ է ընտրված: Որ ձայներ կլինեն տարբեր երկրներից` չեմ էլ կասկածում: Թեեւ կորցրեցինք մի 10 միավոր` ի դեմս չմասնակցող Վրաստանի, սա լավ չէ: Նաեւ կա հանձնաժողով` ի դեմս Կիրկորովի: Քաղաքականությունը, ինչպես միշտ, այստեղ էլ կունենա իր ազդեցությունը:
Իսկ ով որ միանգամից չի հավանում Ինգայի եւ Անուշի երգը, ասեմ, որ պետք է լսել մի քանի անգամ: Առաջին անգամ կարող է դուր չգալ, սակայն կրկնակի լսելուց` լրիվ հավանական է:
Այնպես որ, տեսնենք, թե ինչ տեղ կզբացեցնենք:
Հ.Գ. Ինձ դուր է եկել նաեւ
- Մալթայից` Chiara
- Ֆինլանդիայից Waldo’s People
- Շվեդիայից` Malena Ernman
- Իսլանդիայից` Yohanna
Ի միջի այլոց, այս անգամվա երգերն ավելի որակով են, քան նախորդները:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 27 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Աֆրիկյան Գամբիա պետության նախագահ Յայի Ջամմեն արդեն մի քանի շաբաթ է, որ երկրում «վհուկների ու կախարդների» դեմ իսկական որս է սկսել: Իսկ որսը, կարելի է ասել, տեղի է ունենում բառի բուն իմաստով: Բոլորովին վերջերս անհայտ հանգամանքներում մահացել է Ջամմեի մորաքույրը, ու վերջինիս մահվան մեջ նախագահը մեղադրում է «վհուկներին ու կախարդներին»: Ուստի հոգեկան խնդիրներ ունեցող նախագահը որոշել է Գվինեայից «վհուկների որսորդներ» հրավիրել ու բռնել երկրի բոլոր վհուկներին ու պատժել: «Amnestly International» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, վերջին օրերին Ջամմեի հրամանով վհուկների որսորդներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները ներխուժել են տարբեր գյուղեր, առևանգել վհուկների ու կախարդների հատկանիշներ ունեցող մոտ հազար մարդու, նրանց տարել նախագահի մոտ:
- Կարդալ ամբողջ տեքստը-»
Գրառման հեղինակ՝ Philosopher | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Նոր ընթերցում էի Վրաստանի անհավասարակշիռ նախագահի կարծիքը մեր հանրապետության տնտեսության վերաբերյալ:
«Հայաստանի տնտեսությունը ողբալի վիճակում է, քանի որ կախման մեջ է գտնվում Ռուսաստանից»:
Իսկ ի՞նչ կարծիք ունեք դուք՝ ինքներդ: Հետաքրքիր է պարզապես: Բացահայտեք Ձեր տնտեսագիտական գիտելիքները:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 8 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այս նամակը ստացել եմ այսօր, որը եւ ցանկանում եմ ներկայացնել Ձեր ուշադրությանը:
Ի՞նչ կը նշանակէ Հայ ըլլալ
1. Երկրի մը մէջ ծնիլ, ուրիշ երկիր մը ապրիլ, տարբեր երկրի մը մէջ մեռնիլ և չորրորդ տեղ մը թաղուիլ:
2. Բազմաթիւ լեզուներ խօսիլ, սակայն ոեւէ մէկ կատարեալ չգիտնալ, մանաւանդ հայերէնը:
3. Անաստուած ըլլալու իսկ պարագային, եկեղեցի յաճախել, կրօնական արարողութեանց հետեւիլ բան մը չհասկնալով:
4. Եկեղեցիի մը թաղական ըլլալ, առանց անոր օրէնքները ճանչնալու:
5. Խոնարհ ըլլալ օտարներու հանդէպ և գոռոզ՝ իր ազգակիցներուն:
6. Ապրիլ օտար երկրի մը մէջ հայրենիքի կարօտովև հայրենիքի մէջ՝ օտար երկիրներ երազելով:
7. Ողբալ հայերէն լեզուին նահանջին, բայց տան մէջ օտար լեզուով խօսիլ:
8. Ընկերային դիրքը բարձրանալուն զուգահեռ հայութիւնը մոռնալ, զայն յիշել միայն երբ ծերութեան դուռը հասնի:
9. Ունենալ արեւելահայերէն և արեւմտահայերէն, երկու ուղղագրութեամբ:
10. Օտար լեզուով խօսիլ, հայերէն աղօթել, թրգերէն երգել և հայհոյել:Այս անստորագիր ասացուածքները քաղած եմ տարիներ. առաջ. ուզեցի զանոնք թերթին յանձնել նկատելով անոնց այժմէականութիւնը, անշուշտ միշտ յարգելով բացառութիւնները:
Ատրինէ Գաբրիէլեան
Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելիներս,
հաշված ժամեր են մնացել նոր՝ 2008 թվականին:
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս եւ ցանկանում առողջություն, խաղաղություն եւ հաջողություններ: Թող 2008-ը մեզ բերի երջանկություն եւ միայն առաջխաղացում՝ մեզ, մեր ընտանիքներին եւ մեր ընկերներին:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մի քանի օր անընդմեջ հեռուստատեսությամբ ցույց են տալիս հանրահայտ Sytem of a Down-ի կատարումներից մեկը: Գիտեմ, որ այս ռոք խմբի տղաները բոլորն էլ հայ են ու որ վերջերս նրանք ժամանել էին Հայաստան եւ Արցախ: Հեռուստատեսությամբ ցուցադրվող տեսահոլովակը խմբի ըստ երեւույթին պոպուլյար կատարումներից մեկն էր (Chop Suey!), որի բառերը ես գտել եմ ինտերնետից, սակայն լիարժեք չեմ կարողանում թարգմանել հայերեն: Միգուցե դուք օգնեիք?
Ահա բառերը.
Գրառման հեղինակ՝ Հայարփի | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը