Ողջույն տղաներ եւ աղջիկներ: Կներեք, որ չէի երեւում: Երեւանում չէի եւ կտրվել էի ամեն ինչից: Վերադարձել եմ 2 օր առաջ: Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս անցկացրեցիք “ամառային արձակուրդները”:
Սկսեմ հենց ինձնից: Հայաստանից բացակայել եմ 2 շաբաթով: Ծովում չէի: Ոչ էլ հանգստյան տանը կամ պանսիոնատում եմ եղել: Հեռու էլ չէի՝ մի քիչ վերեւ էի բարձրացել: Թբիլիսիում էի՝ քեռուս տանը: Շատ հիշարժան օրեր չեն եղել, որ Ձեզ պատմեմ: Իհարկե, քաղաքը համարյա նույնն էր (անցյալ տարվա հետ համեմատած), Երեւանի նման մասսայական շինարարություն չկար, իսկ ժողովուրդն էլ, չէի ասի, որ ավելի գոհ են, քան երեւանցիները: Զգացվում է ռուսներին չսիրելու հիստերիկ պահվածքը, սա էլ երեւի իրենց ղեկավարներից է գալիս: Դե ես ինքս վրացերենին լավ չեմ տիրապետում (մի քանի ստանդարտ բառ միայն), եւ թբիլիսցիների հետ ռուսերեն շփվելիս զգում էի, որ նրանցից շատերը հասկանում են ինձ, սակայն կարծես թե վախենում են ռուսերեն պատասխանել:
Քուռը, սրճարանները՝ նույն անցյալ տարվանը: Շատ փոփոխությունների չհանդիպեցի:
Գրառման հեղինակ՝ Հայարփի | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելի F5 բլոգի այցելուներ, եթե ունեք առաջարկություն (ներ) կապված F5 բլոգի հետ, խնդրեմ, գրեք այստեղ:
Ձեր երկխոսությունը ինձ հուշեց, որ կարելի է ավելացնել առանձին մի բաժին՝ F5-բլոգի անդամների “թափանցիկ” շփման համար (դե, “թաքնված” խոսակցությունների համար կարող էիք օգտվել անձնական նամակագրությունից): Ձեր կարծիքները, փլիզ:
Իհարկե, երկու ձեռքով կողմ եմ, Ձեր ասած «թափանցիկ» խոսակցությունների համար բացված բաժինը, ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ է:
Հիմա անցնեմ Քո հետքերով-ի (դե չի հնչում, էլի, խորհուրդ կտամ սա դարձնել Ձեր ստորագրությունը) առաջարկությանը՝ հույզիկների վերաբերյալ: Ինքս դեմ եմ, թեեւ այդ հնարավորությունը կա: Ինչո՞ւ. որ չվերածվի ֆորումի, որտեղ ավելի շատ ծիծաղիկներ կան, քան բառեր: Թեեւ որ բոլորովդ ցանկանաք, ես էլ գուցե մտափոխվեմ:
Այս մասին ի՞նչ կասեք, հարգելի բլոգի անդամներ:
Գրառման հեղինակ՝ Քո հետքերով | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը