Մի քանի տարի առաջ տուն էի գնում: Երկար փնտրտուկներից հետո ընտրանքիս մեջ թողեցի միայն 2 բնակարան, եվ ինչպես միշտ նման դեպքերում լինում է - չգիտեի, թե որ տան վրա կանգ առնեմ: Չեմ էլ հիշում, թե ինչպես կատարեցի ընտրություն եվ որոշեցի գնել նրանցից մեկը: Տան տերը պնդում էր, որ իր բնակարանը xxքմ2 մակերես ունի վկայականով, բայց քանի որ իրենք հետագայում բնակարանը մեծացրել են, ապա իրականում + 4 քմ2 է, որն էլ նրա պնդմամբ տան առքուվաճառք անելուց անպայման կատարվող չափագրման ժամանակ կավելացվի ընդհանուր մակերեսին: 4 քմ2 դա քիչ տարածք չէ, եվ կենտրոնի բնակարանների պարագայում ամեն մի քմ2 արժե մոտավորապես 1000 ԱՄՆ դոլար: Դե ես էլ հավատալով տան տիրոջը որոշեցի գործարքը կտուրն չգցել եվ այդ օրն երեկոյան բեհ տալ եվ պայմանագիր կնքել /կամ ինչպես իրավաբանորեն ճիշտ կոչվում է - «Նախավճարի պայմանագիր»/:
Գրառման հեղինակ՝ David | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երկու նորվեգացի էքստրեմալներ որոշել են խախալ ճակատագրի հետ: Տեսեք թե ինչ են անում այս երկու ***-ները՝ ազատ անկում սարի գագաթից /չմոռանանք, որ նման անկման դեպքում առաջին հերթին հարկավոր է պայքարել օդային հոսանքների հետ/:
Վայրը՝ Նորդֆորդի շրջակայքում, Ստրյուն, Նորվեգիա - Stryn, Norway
Գրառման հեղինակ՝ David | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Կարծես թե վերնագրում ամեն ինչ ասել եմ:
17-րդ տեղ - Արտաշես Գեղամյան
18-րդ տեղ - Խոսրով Հարությունյան
19-րդ տեղ - Հայկ Բաբուխանյան
Նկարները դիտմամբ չեմ դնում՝ քանի որ պատրաստվում եմ հաց ուտել:
Հ.Գ. Զի քո է արքայությունը… ամե՜ն
Գրառման հեղինակ՝ Democrat | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Վերջերս գիտնականները առանձնացրել են այն 5 տեսակի երազները, որոնք վկայում են մարդու հոգեկան առողջության որոշակի խնդիրների մասին: Մասնավորապես, երազատեսության մասնագետ Լորի Քուին Լեւենբերգը հայտարարել է, որ տարբեր բնույթի երազներից որոշները կարող են վկայել հոգեկան անկայունության մասին:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Խոսքս նոր հիվանդության մասին չէ, այլ՝ Երեւանի օդանավակայանի: Գործի բերումով երկրորդ գիշերն անընդմեջ անցկացնում եմ մեր օդանավակայանում, ու առիթ ունեցա շփվելու եւ հերթական անգամ զզվելու մեր բարքերից ու տիրող իրավիճակից: Այսօր էլ պատահաբար տեղեկացա, որ Երեւան-Մոսկվա չվերթ կատարող ինքնաթիռն ինչպես է մի կերպ շրջանցել հնարավոր աղետը, ու հիշեցի իմ՝ օդանավակայանի հետ կապված տպավորությունների մասին:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Կարծում եմ, բոլորդ տեղյակ եք օրերս Նուբարաշենի բերդից 2 ցմահ ազատազրկվածների հաջողված փասուստի դեպքից: Գիտեք նաեւ, որ նշանակվել էր ծառայողական քննություն:
Արդյունքում՝
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 02.12.2009 Թ. N 27-Ա հրամանով` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Աֆրիկյանը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից ազատվում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 02.12.2009 Թ. N 299-Ա հրամանով` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վ. Եղիազարյանի վրա:
Թվում է, թե սովորական նշանակումներ են: Սակայն հետաքրքիր է դառնում, երբ մի քիչ խորանում ենք: Հատկապես, երբ “զննում ենք” կողքից, առանց որեւէ նախատրամադրվածության` սրբացնելու կամ մեղադրելու մեկնումեկին:
Գրառման հեղինակ՝ Democrat | 13 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հենց նոր հեռուստատեսությամբ տեսա, թե ինչպես Հայաստանում Եվրոպական շարժում անունով կազմակերպությունը պատվավոր անդամ (կամ նախագահ, լավ չլսեցի) շնորհեց Գագիկ Ծառուկյանին, քանի որ վերջինս նպաստում է Հայաստանում եվրոպական արժեքների զարգացմանը:
Отсюда мораль - կարեւորը եվրոպական արժեքները չեն, կարեւորն այն է, թե մարդ ինչքան փող ունի…
Գրառման հեղինակ՝ Democrat | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը