F5 բլոգ

Հումոր

Ղարաբաղցի երեխան մոտենում է հորը.
- Հայրիկ, ուզում եմ երեւանցի դառնալ:
- Ղալաթ ես անում, այ շան տղա, դու ո՞նց կարող ես մոռանալ մեր Շուշին ու Գանձասարը, մեր բնությունը ու մեր հայրենի հողը…
Երեխան վախվորած մոտենում է մորը.
- Մայրիկ, ուզում եմ երեւանցի դառնալ:
- Շատ վատ ես անում, տղա ջան, դու մոռանում ես քո հայրական տունը, քո հարազատների օջախը, դու մոռանում ես մեր ավանդույթները…
Երեխան տխուր առանձնանում է իր սենյակում:
Մոտենում է պապիկը.
- Բալես, ինչի՞ ես տխրել:
Երեխան, թե՝
- Բա ո՞նց չտխրեմ, հլը չեմ հասցրել երեւանցի դառնալ, բայց սաղ ղարաբաղցիներով սկսել են վրա տալ…

Հ.Գ. Սա ընդամենը կատակ է եւ հումոր, ընդունեք այն լիաթոք ծիծաղով եւ առանց որեւէ հետին մտքի smile


Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Տիգրան Կարապետիչ
«Հուշերի փլատակներում» ժողովածուից

Մի պառավ` չտես ու կույս,
Հավաքում էր դաշտում խոտաբույս,
Ասաց ինձ` իմ աչքի լույս
Սերմ կտամ քեզ միայն դու սուս,
Աղջիկներին կխմեցնես թաքուն,
Քեզ կսիրեն առանց դադար ու քուն:
Բերանում կենտ ատամը փայլեց,
Ու դանդաղ դեպի անտառ քայլեց:
Անձրև եկավ, մտա մի տուն,
Բակում կապած էր մի գամփռ շուն:
Դուռը բացեց մեր պառավը թանկագին,
Նա ասաց` քույրեր ենք մենք, ինքը` չարը, ես` բարին,
Երբ բերանի մեջ զույգ ատամ տեսա` հանգստացա:
Չարը միշտ խաբում է իր բարի տեսքով,
Եվ իբր թե` անմեղ, անվնաս անեծքով,
Այդ սերմը, որ վերցրիր քո կամքով սեփական,
Դարձնում է գերի քո յոթը պորտը անհատական,
Շառից, փորձանքից փախա ես հեռու,
Էլ կույս պառավներին ես չեմ հավատալու,
Կփոխանցեմ սիրելի ժառանգներին
Ճշմարիտը, անկեղծն ու բարին:

Իմ կողմից. Մարդ կա մարդ է, մարդ էլ կա Տիգրան Կարապետիչ է:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Խնդրում եմ քաղաքական աստառ չտալ այս գրառմանը, բայց հետաքրքիր կլիներ լսել Ձեր կարծիքները:

 


Գրառման հեղինակ՝ Մտահոգ | 7 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ես կարող եմ հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Ես կարող եմ աստղ իջեցնել երկնքից: Ես կարող եմ շարժվել լույսի արագությամբ: Ես կարող եմ սիրել ողջ աշխարհը: Ես կարող եմ ավելին… Բայց երբեմն ինձ թվում է, թե պետք է վերջ տալ թմրանյութերին: big surprise 


Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ամեն մարդ պետք է ունենա իր հոգեբանը, իսկ ամեն հոգեբան պետք է ունենա իր հոգեբույժը:

Նկարի բացատրություն. «Ուրեմն, դուք ցանկանում եք ծառ դառնա՞լ»:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom