F5 բլոգ

Հումոր

Այսօր a1-պլյուսը իր նորությունների բաժնում հպանցիկ հիշատակել է մեր բլոգի մասին եւ նույնիսկ մատուցել հաճելի անակնկալ՝ ներկայացնելով նաեւ մեր «F5» «բրենդի» անվանումը եւ նույնիսկ մի պատկեր՝ F5-ի վերաբերյալ:

Ընթերցում ենք հետեւյալ էջում.

f5-refreshԵւս մեկ անգամ հիշեցնում ենք` եթե դուք բացում եք «Ա1+»-ի կայքը եւ չեք տեսնում նոր տեղեկատվություն, ապա մի անհանգստացեք: Եվ մի կարծեք, որ մենք չենք աշխատում, կամ կայքը չի թարմացվում: Պարզապես` կայքի թարմացման համակարգը ժամանակավորապես փոխվել է եւ մեր կայքի նոր նյութերին ծանոթանալու համար անհրաժեշտ է սեղմել Refresh կամ Ctrl+ F5 կոճակը: Նույն գործողությունը կրկնեք նաեւ մեր կայքի մյուս էջերում: Հայցում ենք Ձեր ներողամտությունը ժամանակավոր անհարմարության համար:

Ժոժոբա, շոփեր տղա ես, տղերքին մի հատ խորհուրդ տուր…


Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ազիան'-ի ավատարը

Հոլանդիա- Ռուսաստան 1:3
[flash]http://www.youtube.com/v/uAcnL_DqoBs[/flash]


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Ազիան | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

եվս մի քանի նկար մեր սեփական ֆոտոթղթակցի կողմից /մինչ մեր ադմինը հաղթարարի աբսիտենցիայի սինդրոմը եվ բավարարի Փիլիսոփայի հայցադիմումը առաջին լսումով/

ճիշտն ասած չգիտեմ դնեմ փոքր նկարները /թումբեյլները/, թե միանգամից մեծ նկարները.

Ես անձամբ ԴՍԼ կապի վրա եմ, բայց ախր մարդ կա, որ դայլ ափի վրա է, եվ մինչ բացի բոլոր նկարները, ընդիմությունը մի երեք անգամ միտինգ կանի.

Այնպես որ խնդրում եմ գրեք ձեր կարծիքը


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 7 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Սա էլ իմ կողմից, խաղացեք եվ կիսվեք Ձեր արդյունքներով:






Գրառման հեղինակ՝ Jojoba | 24 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Տեսողությունս է վատացե՞լ, ֆոտոէֆե՞կտ է, թե՞ իրականում այսպիսի անհամաչափություն կա…

armen avetisyan

Նկարը վերցված է A1plus-ից:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բարեկամք, ինչու՞ ենք այս ապրիլի մեկի օրով լուռ ու լուրջ զրուցում ու խռովվում ներկա վիճակից: Եկեք գոնե ապրիլի մեկին մի քիչ ժպտանք: Հը՞, չե՞ք կարծում, որ գոնե պիտի մի թեթեւ ժպտանք, թեեւ էլ ի՞նչ ժպիտ: cool smirk

“Չորրորդ Իշխանություն” թերթը մի հետաքրքիր հոդվածների շարք ունի, որը կոչվում է “Բլից-Վիրտուալ”: Ստորեւ ներկայացնենք դա…

Խաչիկ Ստամբոլցյան.

- Պրն. Ստամբուլցյան, որո՞նք են ձեր առաջիկա հիմնական ծրագրերը:
- Քիչ մնաց, շուտով Վազգեն Մանուկյանին պաշտոն կտան, ոսկե ատամներ կգցեմ, կլողանամ…

- Այս պահին ի՞նչով եք զբաղվում:
- Դատարկ շիշ-բան եմ հանձնում, մատչելի գներով Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ելույթներ եմ ունենում… Մի խոսքով, բազմաբնույթ գործունեություն եմ իրականացնում:

- Չե՞ք պատրաստվում ինքնակենսագրական գրել:
- Գիտե՞ք, որպես կենսաբան` պատրաստվում եմ ֆունդամենտալ աշխատություն գրել: Ոջիլի մասին: Մանավանդ, որ ամեն օր հնարավորություն ունեմ մոտիկից ուսումնասիրել այդ հրաշալի կենդանուն: Այո, ոջիլի մասին գիրք եմ գրելու:

- Այսինքն`այնուամենայնիվ ինքնակենսագրական գիրք գրում եք.. Լավ, ո՞րն եք համարում ձեր կյանքի լավագույն շրջանը:
- Օ, իհարկե 1988-ը, երբ հացադուլ էի հայտարարել: Դեռ երբեք այդքան լավ չէի սնվել: Ինչ օրեր էին ...

- Իսկ չե՞ք պայքարել աղանդավորության դեմ:
- Դե, հիմա սեզոն չի: Չնայած, եթե պատվերներ լինեն… Կոնկրետ առաջարկ կա՞…

- Լավ, լավ...
- Ջհուդամասսոնական դավեր, աղանդավորների դեմ պայքար, պլատինե ատամներ… Ուշադրություն մի դարձրեք, ուղղակի պարապում եմ:

- Անցնենք անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:
- Որդյակս, ես հոգեւոր սնունդ եմ գերադասում: Օրինակ`հաց ու կալբաս, կիլկի կանսեռվա…

- Ձեր սիրած խմիչքը:
- Օղի տանել չեմ կարողանում:

- Ինչու՞:
- Դատարկ շշերը չեն ընդունում:

-Ձեր սիրած կենդանին:
- Հոգեհարազատության տեսակետի՞ց եք հարցնում:

- Լավ,պարզ է: Ձեր սիրած ֆիլմը:
- «Ոսկե հորթը»: Այնտեղ մի հրաշալի կերպար կա`Պանիկովսկին…

-Հ ոգեհարազատության տեսանկյունի՞ց եք ասում: Լավ: Ձեր սիրած կտավը:
- «Խորհրդավոր ընթրիք»: Իդեալական կտավ է, և՛ հոգեւոր թեմայով է, և՛ ձրի ուտելիք կա, և՛ մատնության առիթ…

- Ձեր հոբբին:
- Դե արդեն պատասխանեցի…

Դե ինչ ծիծաղեցիք, թե՞ ոչ: Եթե այո, ապա Ստամբուլցյանին չեք սիրում, իսկ եթե դրա հակառակ ռեակկցիան, ապա դուք ԱԺՄ-ին եք հարում, կամ ՀՅԴ-ին: Վատ չէ բայց, գիտե՞ք:


Գրառման հեղինակ՝ Philosopher | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ազիան'-ի ավատարը

Լուսանկարվել ենք հանուն խաղաղության, խոսքի ազատության, միասնության ու համերաշխության:

image


Գրառման հեղինակ՝ Ազիան | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom