Ըստ իմ դիտարկման, «Որոգայթը» այսօրվա ամենաինտրիգային եւ ամենադիտվող հայկական հեռուստասերիալն է: Երեւի դա է պատճառը, որ (նաեւ՝ «Վերվարածների» շնորհիվ), որ Շանթ-ում գովազդային հոլովակ տեղադրելն ամենաթանկն է:
Ինչեւէ: Ժոժոբան միշտ ցավով կամ ափսոսանքով է նշում, որ այս բլոգը շատ է քաղաքական: Ուստի, եկեք այս թեմայում անդրադառնանք լրիվ անկապ մի հարցի, ասենք, թե՝ ո՞վ է վերջապես, Ռուդոլֆը: Նաեւ, կարելի է քննարկել այլ հարակից թեմաներ:
Սկսեմ ինձնից: Օրինակ, ինձ թվում է, որ Հովիկն ու Գոքորը պայմանավորվեցին, որ Գարիկին Գոքորը «խփել է տալիս», սակայն իրականում նրան պահում են ինչ-որ հեռու մի տեղ: Արդյունքում, Գարիկը մի քանի շաբաթով կարող է բացակայել Հայաստանից, ասենք, գնա Կիպրոս՝ հանգստանալու:
Ո՞վ է Ռուդոլֆը: Ինձ թվում է, որ Ռուդոլֆը նույն Ռաֆոն է՝ Հովիկի թիկնազորի պետը: Ինչո՞ւ: Որոշ բաներ եմ նկատել, որը ինձ ստիպում է մտածել այս կերպ:
Առայժմ այսքանը: Սպասում եմ Ձեր՝ ոչ պակաս թեժ քննարկումներին:
Գրառման հեղինակ՝ F5-admin | • Ուղարկել ընկերոջը
Կարծեմ մի քանի անգամ արդեն անդրադարձ եմ արել «Հայկական բլոգոսֆերա»-ի կապակցությամբ:
Ուղղակի հիշեցման կարգով ասեմ, որ ՍԱ բաժանված է 3 մասի (կամ, ավելի ճիշտ` 2):
Առաջիններն այսպես կոչված «լիբերաստներ» են, որոնք սնվում են տարբեր միջազգային կազմակերպություններից (ուղղակի կամ անուղղակի), հետեւաբար, արտահայտում են ընդիմադիր հայացքներ (հիմնականում OSI կամ դրան հարող կազմակերպություններ, որոնք անուղղակիորեն ջատագում են հակաիշխանական դիրքորոշումը):
Հաջորդ խումբը համեմատաբար ավելի երիտասարդական մի խմբավորում է, սակայն, այս անգամ արդեն՝ իշխանական հայացքներ արտահայտող: Ինձ թվում է, թե ում վրա են վերջիններս հույսը դրել, կամ ով ես սրանց ֆինանսավորում (ուղղակի կամ անուղղակի) կարիք չկա մանրամասնելու:
Ինչո՞ւ երիտասարդական… դե, մինչեւ վերջին ժամանակներս իշխանությունը չգիտեր ինտերնետի մասին… Տեղեկանալուց հետո շատ արագ ստեղծվեց այս խմբավորումը եւ բավականին ակտիվ եւ համառ քայլերով առաջ է շարժվում: Edited by Admin
Երրորդ, առավելի նոսր խումբը կազմում են նրանք, ովքեր հոգով լիբերաստ են (համապատասխան սնուցում ունեն) , բայց համեմատաբար մեղմ դիրքորոշում ունեն՝ հավանաբար հույսը չկորցնելով կամ դուռը մինչեւ վերջ չփակելով:
Գրառման հեղինակ՝ Jojoba | 7 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հայերս ունեցել ենք բազմաթիվ մեծանուն արվեստագետներ: Մեր ժողովուրդը ծնել է գերազանց կոմպոզիտորներ, կինոյի, պարարվեստի և թատրոնի հիանալի վարպետներ… Բայց կերպարվեստը մեզնում ունեցել է իր ուրույն տեղն ու դիրքը: Ինչքա՛ն տաղանդավոր նկարիչներ ու քանդակագործներ ենք ունեցել… Բնականաբար արվեստի եզակի նմուշների առկայությունը, միջնադարյան հայ մանրանկարիչների, Այվազովսկու, Սարյանի և այլ հանճարեղ մարդկանց կտավներն ու քանդակները չէին կարող համայն հայ ազգին չփոխանցել գեղեցիկ և արտահայտիչ ստեղծագործությունները գնահատելու շնորհը, որը սերնդեսերունդ եկել և հասել է մեզ` ներկայումս ՀՀ տարածքում սրա-նրա փեշի տակ գոյատևող, սրանից-նրանից “վարկ-մարկ մուրող”, բայց միշտ հպարտ հայ ժողովրդի պանծալի զավակներիս: Եվ ահա մեր պանծալի զավակներից մեկը, որի սիրելի գրական գործը Ժյուլ Վեռնի “Տասնհինգամյա նավապետ"-ն է, ՀՀ վերջին տարիների իշխանություններին ոչ վայել արարքով ուղղակի զարմացրեց և անասելի ուրախություն պարգևեց բոլորիս…
Եվ այսպես… Արվեստասեր հասարակությունը հրավիրվում է հարգարժան Ժոժոբայի և ֆ5բլոգի իգական սեռի ներկայացուցիչների պատվին կազմակերպված “Աշխատենք միասին” ցուցահանդեսին…
Գրառման հեղինակ՝ Marat | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երեվի չեմ սխալվի, եթե ասեմ, որ արական սեռի համարյա բոլոր ներկայացուցիչները ինչ-որ ժամանակ հրապուրվել են լուսանկարչությամբ:
Անձամբ ես լինելով ձեզնից քիչմ մեծ, ժամանակին հրապուրված եմ եղել սեւ-սպիտակ լուսանկարչությամբ (հիմա նույնպես որոշակի կադրեր ավելի գնահատում եմ սեւ-սպիտակ):
Ակամայից հիշեցի, թե ինչպես էինք դժվարությամբ հայթաթում ֆիքսաժ, պրոյավիտել… գնում ուվելիչիտել եւ ժամերով փակվում լողասենյակում… (քթի տակ չխնդաք, լողասենյակում ձեռնաշարժությամբ չէի զբաղվում, այլ՝ ֆոտոներ հանում):
Գրառման հեղինակ՝ Jojoba | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Շատ լավ ըմբռնելով /հլը մի հատ խորացեք, ինչ պատմական բառ են օգտագործում/, որ շատ շատերին այստեղ բացի Լեվոնի ծննդյան տարեդարձից, միայն Նիկոլի հանճարեղ պատմվածքներն են հետաքրքրում /էլ չեմ ասում Վանոյի բանաստեղծությունների մասին/, բայց ինչպես առօրյա կյանքում ես խմելուց բացի քաղցրակեր եմ /նկատի չունեմ միաժամանակ/, այնպես որ համեղ շոկոլադից չեմ հրաժարվում երբեք.
Այնպես որ, մեկ-մեկ եթե ոչ միշտ շոկոլադը մարդուն հարկավոր է, էլ չեմ ասում նրա մասին, որ որոշ հետազոտությունների տվյալներով շոկոլադը մարդկանց կարող է «տրամադրել» երջանկության վայրկյաններ.
Լավ թողնենք նախաբանը, եւ անցնենք բուն նյութին. Մի խոսքով Ռելաքս
Գրառման հեղինակ՝ Jojoba | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Hello All
It’s me. As just now i’m in internet cafe (on Mashtots ave) and where i don’t have any armenian soft to type in armenian ... so sorry for it.
Going to upload some funny images.
Enjoy
Գրառման հեղինակ՝ Jojoba | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
(ՖԵԼԻԵՏՈՆ , կամ մենախոսություն մեկ դրամայով)
... հաճախ Ամատունու մեկնաբանություններում կնկատենք, խոսում է քո անձի` հարմարվողականության տեսակի մասին. ինչն ինքնին պախարակելի երևույթ չէ, այլ պարզապաես այլ տեսակ է:
Իսկ դու, ինչպես հաճախ անում են Աշոտյանը, Շարմազանովը, ՀՅԴ-ի որոշ ներկայացուցիչներ, շրջանցել ես իմ միտքը: Ու, ի վերջո, դու պետք է ընդունես, որ քո առաջարկած մեթոդները չաշխատող են, քանի որ դու դասվում ես հարմարվող մարդկանց շարքին: Դու խուսափում ես կոնկրետ դեպքերը քննարկելուց և մենու-աշոտյանական ոճով խուսափում խոսակցությունից:
...կարո՞ղ եք մի քիչ կոնկրետանալ: Ժամերով գրում եք թե ինչ չեք ուզում: Բայց համարյա չեք գրում, թե ինչ եք ուզում:
Գրառման հեղինակ՝ Ազիան | 26 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը