Հարգելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով.
(ա) Հայաստանում մամուլի և հատկապես հեռուստաընկերությունների ազատության և անկախության վիճակը,
(բ) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անկհայտ կողմնակալ վերաբերմունքը հեռուստատեսային հաճախականությունների մրցույթների ժամանակ,
(գ) հեռուստատեսության, որպես հասարակության լայն շերտերի վրա ամենուժեղ և ամենաարագ ազդեցության միջոց, ինչպես նաև
(դ) ԱԼՄ-ի, որպես հայ հեռուստադիտողների վրա ամենավատ և բթացնող ազդեցության համբավ ունեցող հեռուստաընկերության գոյության փաստը
ես նախաձեռնում եմ ՀԱԿԱ-ԱԼՄ արշավը, որի մասին էլ ուզում եմ Ձեզ հետ կիսվել և իմանալ Ձեր կարծիքը:
Արշավի հիմնական նպատակն է լինելու ԱԼՄ-ի գործունեության դադարեցումը:
Շնորհակալություն մի քիչ կոպիտ խոսքս հանդուրժելու և ճիշտ ընկալելու համար:
Հ.Գ. «Էս բաժաքով էլ խմում եմ բոլօր էն ծերուքների քենածը, օվքեր ինձ չընտրելով, կորցրին իրենց հեռուստացույծները» - նախկին շոգեքարշավար Տիգրան Կարապետիչ:
Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 18 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը համաշխարհային հանրությունը նշում է Ծխախոտի եւ ծխախոտամոլության դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարվա կոչն է՝ «Ծխախոտից ազատ միջավայր»: Այսինքն՝ մենք բոլորս պետք է հետամուտ լինենք, որ մեր շրջապատը հնարավորինս քիչ աղտոտվի ծխախոտի մահաբեր ծխով:
Այս առիթով ցանկանում եմ բոլորիս մեկ անգամ եւս հիշեցնել, որ.
• Որպես մահացության պատճառ, աշխարհում ծխախոտը զբաղեցնում է 2-րդ տեղը
• Ծխելն աշխարհում պատճառ է դառնում յուրաքանչյուր 10-րդ մարդու մահվան
• 2006 թվականին ծխախոտից տարեկան մահերի թիվն անցել է 10 միլիոնից
• Մինչեւ 2020 թվականը ծխելու հետ առնչվող 10 մահերից 7-ը լինելու են ցածր եւ միջին եկամուտներ ունեցող երկրներում
• Աշխարհում ծխում է մոտավորապես 1.1 միլիարդ մարդ, որոնցից 650 միլիոնը համարվում են մշտական ծխողներ
• Հայաստանում ծխում են տղամարդկանց 64%-ը եւ կանանց մոտավորապես 1.3%-ը:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելի ընթերցող,
Ես բոլորովին վերջերս եմ սկսել այցելել և քիչ թե շատ ակտիվորեն մասնակցել F5-ի նման, հաղորդագրությունների տեղադրման և թեմաների քննարկման էլեկտրոնային համակարգերին: Ճիշտն ասած սկզբից այդքան էլ լավ չէի հասկանում blog-երի իմաստը և համարում էի դրանց, որպես պարզապես ժամանակի անտեղի վատնում: Բայց հետո, երբ ավելի խորը և հանգամանալից մտածեցի, հասկացա, որ ամբողջ աշխարհում, և հատկապես Հայաստանի նման ոչ այդքան էլ ազատ ԶԼՄ-ներ ունեցող երկրներում, blog-երը կարող են զգալի դեր խաղալ տեղեկատվության տարածման, մտքերի ազատ արտահայտման եւ փոխանակման մեջ, ինչու չէ նաև բազմաթիվ հարցերի լուծման գործում:
Բլոգերի մեծ աշխարհում F5-ին մաղթում եմ մշտական թարմություն և անկրկնելիություն:
Դեռ էլի կհանդիպենք…
Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Կարծում եմ, լսելով F5-բլոգ անվանումը, Ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչ է նշանակում F5-ը:
Անկեղծ ասած, մի քանի օր մտածում էի, թե ի՞նչ անուն շնորհեմ այս բլոգին: Մտքովս տարբեր անուններ էին անցնում, սակայն ոչ մեկը չէր գոհացնում:
Ի վերջո կանգ առա «F5»-ի վրա: Դուք հաճա՞խ եք օգտվում Ձեր համակարգչի ստեղնաշարի F5-ից (Refresh): Չգիտեմ, դուք ոնց, սակայն ես օգտվում եմ շատ հաճախ: Եվ պատահականորեն, որոշեցի մեր բլոգին անվանել F5՝ որպես թարմության (կամ թարմացման) խորհրդանիշ: Ախր շատ եմ ուզում, որ բոլորիս կյանքը միշտ թարմացվի տարբեր հաճելի անակնկալներով:
Այսքանը.
Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը