F5 բլոգ

Հայտարարություններ

Sureyan'-ի ավատարը

Հետաքրքիր բան է թարգմանությունը…

Ես առաջարկում եմ F5 բլոգի անդամներին (կարծում եմ այս բլոգի անդամ լինելը ենթադրում է նաեւ որոշակի համակրանք լեզվի նկատմամբ) ձեռնարկել մի փորձարարական թարգմանություն:

Սերգեյ Դովլատովը գրեթե հետմահու դարձավ ականավոր գրող. նրա գործերը ոչ միայն վերջապես տպագրվեցին Ռուսաստանում (սկզբում միայն ԱՄՆ-ում էր տպագրվում` Սովետն, իհարկե, մերժում էր), այլև դարձան աշխարհով մեկ շատ սիրված ու հարազատ: Ինքներդ կարող եք համոզվել՝ այցելելով ԱՅՍ ԷՋԸ: Դովլատովի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, նույնիսկ՝ ճապոներեն:

Եկեք չմոռանանք, որ այս տաղանդաշատ ստեղծագործողը 51%-ով հայ է: Մայրը հայուհի է, ընդ որում, իմ տպավորությամբ նա մորը շատ ավելի է սիրել ու գնահատել ամբողջ կյանքի ընթացքում:

Այնպես որ կարծում եմ ժամանակն է «վերականգնել արդարությունը» և թարգմանել նրա ստեղծագործությունները հայերեն:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Sureyan | 9 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ողջույն բոլորիս: Եկավ սեպտեմբերի 1-ը: Մի քանի ժամից մեր դպրոցական երեխեքը կշտապեն դպրոց (գոնե կարոտած լինեն), իսկ ուսանողները՝ ուսումնարան կան ինստիտուտ կամ էլ համալսարան: Կրթօջախներ կշտապեն նաեւ մեր հարգարժան ուսուցիչները, դասախոսները, գիտնականները: Կյանքը նոր փուլ կմտնի: Շնորհավորենք բոլորին՝ անկախ ազգությունից եւ մաղթենք հաջող ուսումնական տարի՝ հատկապես 5 տարեկան առաջին դասարանցի հայ բալիկներին:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հարգելի F5blog-ի անդամներ: Հուսամ դուք էլ կմիանաք հույժ կարեւոր միջոցառմանը: Խոսքը վերաբերվում է 32 հասարակական կազմակերպությունների միավորմամբ ծնված Էկոլոգիական հասարակական դաշինքի կողմից ս.թ. հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին Առնո Բաբաջանյանի արձանի հարեւանությամբ (Օպերայի շենքի մերձակայքում, Կարապի լճի մոտ) նախատեսվող բացօթյա մամուլի ասուլիս-ակցիային՝ զսպելու մեր «էլիտաների» ագահության հետեւանքով բոլորիս սպառնացող էկոլոգիական աղետը, այն է՝ քաղաքի կանաչ տարածությունների եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը: Մեր մասնակցությամբ եկեք թույլ չտանք, որպեսզի իշխանիկները Երեւանը վերածեն ասֆալտա-բետոնային անապատի:

Միջոցառման մանրամասնություններին ծանոթանալու եւ վերոնշյալ դաշինքի կողմից ձեւակերպված երեւանցիներին դիմումն ընթերցելու համար խնդրում եմ սեղմել այստեղ:


Հ.Գ. գրառումը խմբագրվել է F5-անձնակազմի կողմից:


Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 19 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ողջունում եմ F5 բլոգի բոլոր անդամներին եւ իմ շնորհակայությունը հայտնում հատկապես Քաղաքացուն, որն ուրախացնում է շաբաթական 1-2 անգամյա «պոռթկումներով»:

Այս հայտարարությունն ուղղված է F5 բլոգին անդամակցած այն անձանց, ովքեր մեր բլոգին անդամակցելուց եւ իրենց կայքերի հղումները տեղադրելուց բացի (այն էլ՝ շաբաթներ առաջ) որեւէ այլ տեսակի ակտիվություն մինչ օրս չեն դրսեւորել: Գուցե նաեւ զբաղված են անձնական նամակագրությամբ, ես տեղյակ չեմ (ամեն դեպքում ինձ չեն գրել): Միտքս պարզեցնելու համար, շարադրում եմ խոսքս որպես առաձին խորհուրդներիս թվարկում.

1. F5 բլոգը գրառումների, մեկնաբանությունների, եւ, ընդհանուր առմամբ, տարբեր մտքերի եւ կարծիքների համադրման/հակադրման կայք է, եւ ոչ թե անձնական կամ այլ տեսակի կայքի հղումները ցուցադրելու գովազդային տաղավար:
2. Դուք կարող եք Ձեր կայքերի հղումները տեղադրել հենց այդ նպատակի համար ստեղծված տարբեր այլ տեսակի կայքերում, սակայն ոչ F5 բլոգում: Օգտվելով առիթից, խորհուրդ կտայի SEO Directory-ն, SEO Topsites-ը եւ F5 Directory-ն, որոնք ԴԵՌԵՎՍ անվճար են:

Եվս 1-2 խորհուրդ կամ առաջարկություն.


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հարգելիներս, այսօր ավարտին հասցրեցի (մնացել է ընդամենը մի քանի թերությունների վերացնելը) F5 բլոգի էջի ներկայացման երրորդ տարբերակը, որի անվանումն է “i-թեմա”:

i-թեման տարբերվում է մյուս երկուսից՝ Բլոգին-պրոյից եւ Բլոգ-ֆլյուքսից ինչպես ընդհանուր գունային երանգավորմամբ, այնպես էլ էջի աջ կողմում տեղադրված դաշտերի (բաժիններ, թարմ գրառումներ եւ այլն) ճկուն կառավարմամբ. դուք կարող եք Ձեր հայեցողությամբ փոփոխել առանձին դաշտերի ներկայացման հերթականությունը, ինչպես նաեւ “փակել” այդ դաշտերը:

Կարծում եմ, որ դուք կհավանեք եւ Ձեր ամենօրյա այցելությունների ընթացքում կօգտվեք F5 բլոգի ներկայացման երեք տարբերակներից մեկնումեկը:

Շնորհակալություն եւ խնդրում եմ ավելի ակտիվանաք. ինչ-որ լճացում եմ տեսնում smile


Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հարգելիներս, երկար-բարակ մտածելուց հետո (երկարն ավելի շատ ստացվեց, քան բարակը) եւ կայքի որոշ փոփոխություններից հետո F5 բլոգն այլեւս Ձեզ կներկայացվի հիմնական էջերի 2 տարբեր ձեւավորումներով (դիզայն): Առաջինը՝ «բլոգին-պրո» այն է, ինչը դուք տեսնում եք մուտք գործելով f5blog.com, իսկ երկրորդը՝ «բլոգ-ֆլուքս» նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն ինտերնետային կապի արագության խնդիրներ, հետեւաբար, էջում տեղադրված նկարների բացելու դժվարություններ: Այլ կերպ ասած, 2-րդն ավելի «թեթեւ է», սակայն՝ առանց նկարների կամ պատկերների:

Ձեզնից յուրաքանչյուրը կարող է մուտք գործելով F5 բլոգ, ընտրի այն ձեւավորումը, որն իրեն ավելի գրավիչ եւ օգտակար է թվում, իսկ ցանկացած պահի՝ վերադառնա հին ձեւավորմանը: Աջ կողմի սյունակում դուք կտեսնեք էջի ձեւավորման ընտրության վահանակը:

Ցանկանում եմ անմիջապես նշել, որ խոսքը գնում է ոչ թե 2 տարբեր բլոգերի եւ տարբեր տվյալների շտեմարանի, այլ նույն՝ F5 բլոգի ներկայացման 2 տարբեր ձեւերի մասին:

Բնական է, որ Ձեր դիտողությունները եւ առաջարկությունները ամենայն լրջությամբ կընդունվեն եւ կքննարկվեն մեր անձնակազմի կողմից:

Շնորհակալություն


Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

F5-բլոգի հարգելի անդամներ,

1. Մենք ստիպված ենք եղել արգելափակել F5-բլոգի մեկնաբան հանդիսացող Jojoba-ի հաշիվը՝ F5-բլոգում հայերեն չգրելու, նաեւ բլոգի մյուս անդամների հանդեպ վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տալու պատճառով: Նա այդ մասին նախազգուշացվել էր նախապես եւ հրապարակայնորեն (տես http://www.f5blog.com/site/posts/a5/ գրառման 6-րդ մեկնաբանությունը):

Jojoba-ն արգելափակված կմնա 24 ժամվա ընթացքում: Կրկնվելու դեպքում մենք ստիպված ենք լինելու ավելացնել Jojoba-ի արգելափակման ժամանակը կամ կասեցնել վերջինիս անդամակցությունը F5-բլոգին:

Հուսով եմ, որ այս ժամանակը Jojoba-ն կօգտագործի ըմբռնումով:

2. F5-բլոգի ամենաակտիվ հեղինակի՝ Քաղաքացու խնդրանքով, F5-բլոգում ավելացվում է նոր բաժին՝ «Հասարակություն»:

3. Սույն կետը վերաբերվում է F5-բլոգի որոշ այցելուների, որոնց գրանցումը մնացել է անավարտ (ըստ առկա տվյալների, գրանցման փուլում իրենց կողմից նշված E-mail-ները չստուգելու (կամ գուցեեւ սխալ E-mail-ներ նշած լինելու պատճառով), եւ չեն կարողանում ակտիվացնել իրենց անդամակցությունը: Սույն անձանց առաջարկում ենք կրկնել գրանցման փուլը՝ նշելով գործող ճիշտ E-mail հասցեներ:

Շնորհակալություն


Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom