Ցավով նշում եմ, որ f5blog.com -ը 1-2 օր ստիպված եղավ մնալ հարդկադիր պարապուրդի մեջ: Ինչո՞ւ հարկադիր. դա կայքի պատասխանատուների կամ հոստերի մեղքով չէր:
Բանը նրանում է, որ մարտի 1-ի դեպքերից հետո մենք ստիպված եղանք (երբ արգելվեց ԶԼՄ-ների գործոնեությունը), ինչ-որ ժամանակով տեղափոխվել այլ կայք (երեւի հիշում եք fseon.org/armenia/ ում ժամանակավոր հանգրվանը):
Ինչո՞ւ տեղափոխվեցինք.
- Նախ մեր ադմինը այնքան օրինապահ եւ կարգապահ էր գտնվել, որ կայքը գրանցել էր իր անունով
- կայքի DNS-ները հայկական չէին, բայց ունեին «հայկական պոչեր»՝ այսինքն, կարելի էր պարզել, թե ով է կայքի պատասխանատուն
- մենք գտնվում էինք մի հոստի վրա, որը Հայաստանում բավականին հայտնի մի կայք է ներկայացնում. մնալով նրանց մոտ, մենք կարող էինք վտանգի տակ դնել նրանց կայքի գործունեությունը:
Հետեւաբար, նպատակահարմար գտնվեց տեղափոխել կայքը մի անկախ հագրվան, որը ոչնչով կապված չէր Հայաստանի հետ:
Գրառման հեղինակ՝ Jojoba | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մեզ հասած տվյալների համաձայն այսօր օրվա 2-րդ կեսին Վիեննայի օդանավակայանում ձերբակալվել է այս բլոգի ԱԴՄԻՆ Ա.Ա.-ն (հետագայում` Ա.Ա.):
Անձական հեռախոսազրույցի ժամանակ ավստրիական ավիաուղղիների ներկայացուցիչ Ա. Վարդանյանը հաստատեց այս փաստը, բայց հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել ձերբակալման բուն պատճառների մասին:
Տվյալները բավականին իրարամերժ են՝
Օդանավի ուղղեկցորդի Բ. Միկոտայի խոսքերով (էթնիկ ճապոնացի) Vienna International Aeroport-ի գրանցման բաժնի տարածքում Ա.Ա.-ին են մոտեցել 3 անհայտ անձիք, մի քանի բառ փոխանակելուց հետո արդեն 4-ով հեռացել են (ուղղեկցորդու խոսքերով նրանք 3-ն էլ խոսում էին ղարաբաղյան ակցենտով):
Նույն չվերթի ուղեվոր Ա.Մարտիրոսյանի խոսքերով Ա.Ա-ն նույն անհայտ անձանց հետո խոսալուց հետո, ինքն է հեռացել St. Stephen’s Cathedral-ի ուղղությամբ:
Տվյալներ կան, որ Ա.Ա.ին ձերբակալվել է Austria Police Department-ի հրամանով հայտնի Josef Fritzl-ի գործի առնչությամբ:
Ամեն դեպքում, փաստերը իրարամերժ են, իսկ պաշտոնական աղբյուրները դեռեւս լռում են: Ընտանիքի անդամների խոսքերով, Ա.Ա.-ն Իսպանիայում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, որն էլ հենց կարող էր պատճառ հանդիսանալ նման առեղծվածային ձերբակալմանը:
Նշեմ, որ Ա.Ա.-ն ամուսնացած է եւ ունի 2 երեխա:
Գրառման հեղինակ՝ Jojoba | 62 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
В Вербное воскресенье в Храме гроба Господня в Иерусалиме произошла драка между православными христианами армянской и греческой церквей. Стычка возникла из-за желания верующих провести больше времени у могилы Христа.
По словам очевидцев, армянский священник начал драку с греческим священником, решив, что тот должен уступить свое место у гроба Господня. Завязалась потасовка, в которой приняли участие находившиеся в храме верующие. Греческого священника вытолкали из храма.
Գրառման հեղինակ՝ Jojoba | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօր էլ. փոստով ոմն Ռեբեկայից ստացել եմ նամակ, որը կցանկանայի ներկայացնել Ձեր ուշադրությանը:
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ապրիլի 9-ին լրանում է ավազակապետական հանցագործ վարչախմբի ոճրագործ քայլին զոհ դարձած մեր հայրենակիցների մահվան քառասուն օրը` քառասունքը: Մարտի 1-ին ազգային-ազատագրական մեր պայքարի ընկերները` խաղաղ ցուցարարներ, նահատակվեցին քոչարյանասերժական բանդաների կողմից արձակված գնդակներից: Համաժողովրդական պայքարի առարկայացող, անկասելի հաղթանակը ու իրենց անփառունակ վախճանը առժամանակ դիմագրավելու համար է, որ կատարվեց մարդկության դեմ այս հանցագործությունը, որի մեղավորները ստանալու են իրենց պատիժը:
Նույն օրը` ապրիլի 9-ին նշանակված է նաեւ ազգասպան այդ ոճրագործության առաջին երկու պատասխանատուներից մեկի` Սերժ Սարգսյանի «նախագահական» երդման արարողությունը: Օրվա համընկնումը որքան էլ պատահական, բայց նաեւ խորհրդանշական է. ավազակապետության պարագլուխների ու նրանց բանդաների տոնական խրախճանքը իրենց իսկ թափած արյան վրա, անմեղ նահատակների մահվան քառասունքին: Մենք մերժում ենք այդ ծաղրն ու ցինիկ անարգանքը ամբողջ մի ժողովրդի նկատմամբ:
Ապրիլի 9-ը ամբողջ հայ ժողովուրդը նշելու է իր ազատության համար նահատակվածների քառասունքը որպես սգո ու ընդդիմացման օր` սեւազգեստ ու սգո այլ խորհրդանիշներով ու արարողություններով: Մասնավորապես, ժամը 2-ին բոլոր ցանկացողներն ամբողջ հանրապետությունից ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանի մոտ` ի հիշատակ նահատակների: Նույն բանը արվելու է նաեւ հանրապետության բոլոր բնակավայրերում` սգո հիշատակների համար ավանդական դարձած վայրում:
Այդ օրը ամբողջ հայ ժողովուրդը իր բողոքն է արտահայտելու ավազակապետության դեմ` հաստատելով իրենից ժամանակավորապես կորզված հաղթանակին մինչեւ վերջ հետամուտ լինելու, տեր կանգնելու ու այն հետ բերելու իր վճռականությունը:
Հասարակական կազմակերպությունների «ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ» միություն
03.04.08
Գրառման հեղինակ՝ F5-admin | 9 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հայաստանը Եվրատեսիլ-2008-ի առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենա 14-րդ համարի ներքո:
Մրցույթին Սիրոշոն կներկայացնի «Քելե-քելե» երգը, որի օգտին մարտի 8-ին կայացած հեռուսատաշոուի ժամանակ SMS-հաղորդագրությունների միջոցով կողմ է քվեարկել ՀՀՀ հեռուստադիտողների 86,5%-ը:
Առաջին կիսաեզրափակչում Հայաստանից բացի ելույթ կունենան ևս 18 երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստան, Չեռնոգորիա, Ֆինլանդիա, Հունաստան, Իռլանդիա, Իսրայել, Լեհաստան, Բոսնիա և Հերցոգովինա, Էստոնիա, Հոլանդիա, Ռումինիա, Մոլդովա, Սլովենիա, Նորվեգիա, Անդորրա, Բելգիա, Սան-Մարինո և Ադրբեջան։ Վերջին երկու երկրները մրցույթին մասնակցում են առաջին անգամ: Երաժշտության հեղինակը Արթուր Տեր-Հովակիմյանն է, իսկ տեքսը գրել է հենց ինքը՝ երգչուհին:
Մայիսի 12-ին առաջին կիսաեզրափակիչը կբացվի Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Ֆիլիպովիչի «Zauvijek Volim Te» երգով, իսկ կավարտվի հույն երգչուհի Կալումիրայի «Secret Combination» երգով:
«Եվրատեսիլ-2008» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 24-ին՝ Սերբիայի մայրաքաղաքում:
Գրառման հեղինակ՝ Ազիան | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելիներս,
հայցում ենք Ձեր ներողամտությունը մեր բլոգի՝ մոտ մեկ շաբաթ արտացանց (offline) լինելու կապակցությամբ:
Մեր բլոգը վերաբացվել է (հնարավոր է, որ մի քանի օր տեղ գտնեն որոշ տեխնիկական թերություններ):
ՍԱԿԱՅՆ, Ձեզ հորդորում եւ պահանջում եմ. եկեք այս մի քանի օրվա ընթացքում (մինչեւ մարտի 20-ը) պահպանենք ՀՀ նախագահի հրամանագրում ամրագրված կետերը:
Հիշենք մեկ անգամ եւս, որ
...արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման, ապօրինի միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը:
Այսպիսով, եկեք մեր արտահայտություններում եւ մտքերում լինենք հնարավորինս զուսպ (առանց այդ էլ բոլորս գրեգրգռված ենք): Այլապես, մենք ստիպված ենք լինելու հեռացնել այն գրառումները կամ մեկնաբանությունները, որոնք չեն արտացոլում վերոնշյալ կետը:
Կանխավ շնորհակալ եմ:
P.S. Իրավապահներին եւ անվտանգության աշխատակիցներին. բլոգի կառավարիչները եւ անձնակազմը որեւէ պատասխանատվություն չեն կրում գրառման եւ մեկնաբանությունների հեղինակների կողմից արծածվող մտքերի համար:
P.S.-2 Եթե այնուամենայնիվ կարծում եք, որ ունեք մտքեր, որոնք չեն կարող արտակարգ դրության պայմաններում տեղադրվել f5 բլոգում, ապա առաջարկում եմ Ձեր գրառումներն իրականացնել մեր ամերիկյան գործընկերների կայքում:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
F5-բլոգի կառավարիչները եւ ողջ անձնակազմը ցավակցում են ս.թ. մարտի 1-ի եւ լույս մարտի 2-ի գիշերվա ընթացքում զոհված հայորդիների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին եւ մտերիմներին:
Որեւէ իշխանություն իր մեկ քաղաքացու արյունը չարժի:
Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը