F5 բլոգ

Հայտարարություններ

Ազիան'-ի ավատարը

Դասընթաց
Ուշադրություն: “Մեդիա-Մոդել” ընկերությունը 17-25 տարեկան անձանց հրավիրում է
“Քո հաջողության երաշխիքը” կրթական-առաջնորդական-սոցիալականացնող դասընթացին:
Դասընթացը ներառում է տեսանյութերով, ինտերակտիվ և դիդակտիկ խաղերով հարուստ 8 հանդիպում, որը կտրամադրի կյանքում և աշխատանքում հաջողության հասնելու համար համալիր գիտելիքներ: Ավարտին կտրվի վկայական, որը կօգնի մասնակիցներին` հետագա կարիերան ապահովելու համար /առավելություն աշխատանքի անցնելու դեպքում/:
Դասընթացը նախատեսվում է սկսել հոկտեմբերի 1-ից, շաբաթական 2 անգամ` երեկոյան ժամերին: Դասընթացի արժեքն է 10 000 դրամ` ամբողջ կուրսի համար: Մասնակցելու համար ուղարկե’ք Ձեր CV-ն training_success@yahoo.com հասցեին: Մանրամասների համար զանգահարել 270 873 կամ 094 135 133 կամ օգտվեք http://www.hr.am/Job/previewtraining/tr/513/fl/1/t/ կայքից :


Գրառման հեղինակ՝ Ազիան | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հարգելիներս,

մի քանի տարի անընդմեջ միասին դիտում եւ ունկնդրում ենք Եվրատեսիլը: Սկզբում՝ քննադատում, հետո կարծես թե բոլորովս գալիս ենք մի կարեւոր համաձայնության. անկախ այն հանգամանքից, թե մեր պետության կողմից ներկայացվող երգը առաջին հերթին Եվրոպային ներկայացնում է հենց ՄԵՐ ԵՐԿԻՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Ուստի հորդորում եմ բոլորիս՝ կողքի դնել երաժշտական մեր ունակություն-տաղանդները, երաժշտա-քննադատական մեր հմտությունները եւ հնարավորինս աջակցել մեր հանրապետության ներկայացուցչին՝ Եվային:

Եվա Ռիվաս


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 24 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ի՞նչ տվեց մեզ այս բանաձեւի ընդունումը. Երեվի ոչինչ. Հերթական անգամ Թուրքիան փողեր ծախսեց, հերթական անգամ պրեզիդենտը վետո կդնի եվ հերթական անգամ սփյուռքը կհասկանա, որ խոստում տալն մեկ այլ բան է ...

Դավութօղլու. Այդ բանաձևով դատավճիռ է կայացվել մի ամբողջ ժողովրդի նկատմամբ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրել է մամուլի ասուլիս` հնչեցնելու իր գնահատականները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 12 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Երեվի նկատած կլինեք, որ Ֆ5-ի վրա երբեմն պրոբլեմ էր լինում երկար վերնագրով հոդվածներ տեղադրելն .. Օրինակի համար իմ իսկ տեղադրած «ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ բաց նամակը ՀՀ “արտաքնոցի նախարար” Նալբանդօղլուն» հոդվածն հրապարակելուց հետո կրճատվել էր եւ դարձել «ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ բաց նամակը ՀՀ “արտաքնոցի նախարար” Նալբան...».

Մի խոսքով հիմա այդ պրոբլեմն ֆիկսված է՝ գրեք ինչքան ուզեք. Չէ այդքան էլ մեծահոգի չլինեք, 200 նիշից ավելի թույլ տվող չկա Վերնագրում գրել. Մի մոռացեք, որ ավելի երկար տեքսերի համար «body» կա.


Գրառման հեղինակ՝ Jojoba | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Սիրելի բարեկամներ, թեև ամեն տարի Ադմինն էր փորձում շնորհավորական տողեր հղել բլոգի այցելուներին ու բոլորին, այդուհանդերձ, փորձելով խախտել անխախտ տրադիցիան` այս անգամ ես անդրադարձա ամանորյա հերթական շնորհավորանքին:

Անցավ եւս մեկ տարի. 2009-ը իր բնույթով կարծես փորձեց տարբերվել նախորդներից` իր մեջ պարունակելով թե’ դրական, թե’ բացասական էլեմենտներ:
Ցավոք սրտի, երկրում պահպանվեց նույն համակարգը, նույն հասրակական մտնոլորտը, որը առկա էր նախորդ տասնամյակում:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 11 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Երեւի հիշում եք, որ մի քանի ամիս առաջ անհասկանալի պատճառներով փակվել էր պրեզիդենտ.ամ-ն: Հետո, մի շաբաթ առաջ պարզվեց, որ հակերների զոհ են դարձել նաեւ մեր կառավարության պաշտոնական կայքը՝ գով.ամ-ն, ու կարծեմ եւս էլի մի քանի կայքեր:

Հետո եղավ մամլո ասուլիս, ինչ-որ Այ-թի մասնագետներ էին պատմել, թե ինչումն է բանը, եթե չեմ սխալվում, ինչ-որ արաբական հակերների վրա էին մեղքը բարդել: Մեր Ժոժոբան էլ առանձին թեմա բացեց այս մասին:

Եվ ահա, մեկ-երկու օր առաջ արտասահմանցի մեր գործընկերոջից ստանում եմ այսպիսի մի նամակ (ներկայացվում է որոշ կրճատումներով).

...ուզում էի քեզ տեղեկացնել որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլ․ փոստի համակարգը հաքերների հսկողության տակ է՝

http://mineconomy.am/webmail/
http://mineconomy.am/webmail/bin/
http://mineconomy.am/webmail/bin/culture/
http://mineconomy.am/webmail/bin/culture/do-with-a-virus/

Նախապես ասեմ, որ խորհուրդ չի տրվում այս էջերը բացել, առավել եւս, եթե ձեր համակարգիչը զինված չէ որեւէ հակավիրուսով:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 30 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Իտալիայում՝ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

«Մենք ցուցում ենք տվել մեր միջնորդներին՝ ներկայացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին 2007թ ընդունված Մարդրիդյան փաստաթղթի վերամշակված տարբերակը, Համանախագահների՝ Սկզբունքների վերաբերյալ վերջին մեկնաբանությունները: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերանայել այն տարաձայնությունները, որոնք առկա են նրանց միջեւ եւ վերջնական համաձայնություն տալ Հիմնարար Սկզբունքներին, որը կարտացոլի խնդրի համապարփակ կարգավորումը»,-ասել են Նախագահները

Իսկ հիմա գալիս է ամենահետաքրքիրը՝ ի՞նչ Հիմնարար Սկզբունքների մասին են խոսում գերտերությունները:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom