F5 բլոգի մասին
Բլոգը վերջին տասնամյակում մեծ հեղինակություն վայելած ինտերնետային ինտերակտիվ կայք է, որի բովանդակության ձեւավորմանն անմիջականորեն մասնակցում են այդ բլոգի անդամները: Այլ կերպ ասած, բլոգն ինքնադրսեւորման «օն-լայն» տարբերակ է, երբ Ձեր բոլոր գրառումները մատչելի են դառնում ողջ ինտերնետային հանրությանը: Գրում եք դուք՝ ընթերցում են բոլորը:
F5-Բլոգի յուրաքանչյուր այցելու կարող է գրանցվել մեր համակարգում, բացել իր անձնական հաշիվը եւ իր կողմից ընտրած ծածկանվան (username) ներքո մեկնաբանել բլոգի այլ անդամների գրառումները, ինչպես նաեւ հրապարակել իր սեփական մտքերը:
Թե ինչ բաժիններից է կազմված լինելու F5-Բլոգը, լիովին կախված է Ձեզնից: Որպես այս բլոգի հեղինակ, խոստանում եմ, որ մենք կարող ենք քննարկումներ անցկացնել ամենատարբեր, եթե ոչ Ձեզ հուզող բոլոր հարցերի թեմաներով: Միեւնույն ժամանակ, F5-Բլոգում տեղակայված հոդվածների եւ դրանց շուրջ ծագող մեկնաբանությունների օգտակարությունը դարձյալ կախված կլինի Ձեզնից, քանի որ բլոգը գլխավորապես ներկայացնելու է Ձեր գրառումները եւ դրանց մեկնաբանությունները: Հուսով ենք, որ շուտով մենք կունենանք շնորհալի հեղինակներ, որոնց գրառումները հասանելի կլինի բոլորին:
F5-Բլոգը սահմանում է անդամակցության երեք կարգավիճակ.
• «Մեկնաբան» կամ «սկսնակ անդամ»
• «Հեղինակ» կամ «մշտական անդամ»
• «Խմբագիր» կամ «լիիրավ անդամ»
Ստորեւ ներկայացվում է յուրաքանչյուր կարգավիճակի հակիրճ նկարագրությունը:
Մեկնաբան
Այս կարգավիճակը շնորհվում է բոլոր նրանց, ովքեր գրանցվում են F5-Բլոգում: Գրացումն ինքնին կարճատեւ գործընթաց է եւ Ձեզնից կխլի ընդամենը 1-2 րոպե:
Գրանցվելով F5-Բլոգում եւ դառնալով մեկնաբան, դուք ստեղծում եք Ձեր անձնական հաշիվը, որի կառավարման իրավասությունը հանձնվում է բացառապես Ձեզ:
Մուտք գործելով անձնական հաշվի կառավարման համակարգ, F5-Բլոգի մեկնաբանը կարող է օգտվել հետեւյալ ծառայություններից.
• Ստեղծել եւ ցանկացած պահի խմբագրել իր այցեքարտը (անհատական տվյալներ, ավատար, ստորագրություն, ֆոտոնկար եւ այլն), որով նա ներկայանում է բոլորին
• Օգտվել F5-Բլոգի անձնական նամակագրության ծառայությունից (օրեկան մինչեւ 10 նամակի ուղարկում եւ փոստարկղում (inbox) մինչեւ 30 նամակի պահպանում)
• Օգտվել F5-Բլոգի այլ հարակից ծառայություններից (կտեղեկացվի նախապես):Մեկնաբանը կարող է միայն F5-Բլոգում տեղադրել որեւէ հոդվածի վերաբերյալ իր մեկնաբանությունները:
Հեղինակ
Եթե դուք կարծում եք, որ կարող եք F5-Բլոգում հանդես գալ որպես ինքնուրույն հեղինակ եւ տեղադրել Ձեր սեփական գրառումները, ապա խնդրում ենք Ձեր այս որոշման մասին տեղեկացնել մեզ: Ստանալով Ձեր նամակը, Ձեզ կշնորհվի «հեղինակի» կարգավիճակ եւ դուք իրավունք կստանաք F5-Բլոգի համապատասխան բաժնում ԱՆՄԻՋԱՊԵՍ տեղադրել Ձեր սեփական գրառումները:
Հեղինակներն օգտվում են F5-Բլոգի հետեւյալ հավելյալ ծառայություններից.
• Մուտք գործել անձնական հաշվի կառավարման ընդլայնված համակարգ եւ օգտվել լրացուցիչ հնարավորություններից
• Մուտք գործել հոդվածների տեղադրման համակարգ եւ գրառել հոդվածներ, որոնք անմիջապես կհայտնվեն F5-Բլոգի համապատասխան բաժնում
• Ընդլայնված անձնական նամակագրության ծառայության ձեռքբերում (օրեկան մինչեւ 20 նամակի ուղարկում եւ փոստարկղում (inbox) մինչեւ 60 նամակի պահպանում):Հեղինակը կարող է ինչպես մեկնաբանել F5-Բլոգում տեղ գտած գրառումները, այնպես էլ հրապարակել իր սեփական հոդվածները:
Խմբագիր
F5-Բլոգը հնարավորություն է ընձեռում առավել հմուտ եւ ստեղծագործ հեղինակներին դառնալ բլոգի խմբագիր:
Խմբագիրներն օգտվում են F5-Բլոգի հետեւյալ հավելյալ ծառայություններից.
• Խմբագրել (կատարել ուղղումներ, հեռացնել, ավելացնել եւ այլն) այլ անդամենրի գրառումները՝ նախապես տեղեկացնելով դրանց հեղինակենրին
• Առավելագույն հնարավորություններով անձնական նամակագրության ծառայության ձեռքբերում (օրեկան մինչեւ 30 նամակի ուղարկում եւ փոստարկղում (inbox) մինչեւ 120 նամակի պահպանում):Խմբագիրն ամենամեծ հնարավորություններով օժտված անդամ է, ով կարող է ոչ միայն մեկնաբանել այլոց գրառումները եւ տեղադրել իր սեփականը, այլ նաեւ վերահսկել իրեն վստահված բաժնի գրառումները:
Խնդրում ենք ուշադրությամբ ծանոթանալ Հաճախակի տրվող հարցերի բաժնում արծածված թեմաներին, իսկ լրացուցիչ հարցերի առաջացման դեպքում ազատորեն գրել մեզ: